«Գևորգ Աբգարյան (բանասեր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| պատկեր = Գևորգ Աբգարյան.JPG
}}
'''Գևորգ Վահագնի (Վարագի) Աբգարյան''' ([[սեպտեմբերի 14]], [[1920]], [[Հոռոմ]] - [[մայիսի 15]], [[1998]], [[Երևան]])<ref name="ՀԳԳՀ">{{Գիրք:ՀԳԳՀ|8}}</ref>, [[հայ]] բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1985]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Հոռոմ]] (այժմ՝ [[Շիրակի մարզ]]) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Էջմիածին|Էջմիածնում]] և [[Լենինական]]ում: 1937-1941 թվականներին սովորել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին: 1942 թվականին վիրավոր վիճակում նա գերի է ընկել, հրաշքով ողջ է մնացել, վերադարձել տուն, վերընդունվել համալսարան և այն ավարտել [[1946]] թվականին։ Ապա սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում։ [[1947]] թվականին ձերբակալվել է, առանց դատավարության դատապարտվել 10 տարվա ազատազրկության։ [[1955]] թվականի մարտի 19-ին, ժամկետից շուտ, նա ազատվել է կալանքից և արդարացվել։
 
[[1940]] թվականից (որոշ ընդմիջումներով) Գևորգ Աբգարյանն աշխատել է [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր մերթ Մաղաքիա Աբեղային, մերթ Վարդան Արևելցուն վերագրված «Պատմություն վասն ազգին նետողաց» երկին։ 1946 թվականին նա հայտնաբերեց «Պատմության» իրական հեղինակին՝ [[Գրիգոր ԱկներցունԱկներցի|Գրիգոր Ակներց]]ուն, որի անվամբ էլ հրատարակվել են մոնղոլական արշավանքներին վերաբերող և 13-րդ դարում գրված այդ երկի անգլերեն, թուրքերեն և վրացերեն թարգմանությունները։ Նա ապացուցել է, որ հայագիտական գրականության մեջ երկար ժամանակ շրջանառության մեջ գտնվող «7-րդ դարում ապրած Զաքեոս պատմիչը» գոյություն չի ունեցել։ Աբգարյանը [[1966]] թվականին Մատենադարանի ձեռագրերից մեկում հայտնաբերել և հրատարակել է 12-րդ դարում անհետ կորած համարված ու նոր թարգմանությամբ փոխարինված Աստվածաշնչի «Սիրաքի գրքի» հայերեն թարգմանության մի քանի գլուխները, որոնք դեռևս 5-րդ դարում թարգմանված էին։
 
[[1965]] թվականին «[[Սեբեոս]]ի պատմությունը և [[Անանուն]]ի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ [[1975]]-[[1976]] թվականներին [[հայ]] թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
 
Գևորգ Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ [[միջնադար]]յան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, [[եվրոպա]]կան հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] «Քրոնիկոն»-ի [[գրաբար]] և [[գերմաներեն]] թարգմանությունները, [[Փավստոս Բուզանդ]]ի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։
Տող 16.
Կազմել է «Հայկական աղբյուրները [[Աբխազիա]]յի և [[աբխազներ]]ի մասին» [[ռուսերեն]] ժողովածուն։
 
[[Գերմաներեն]]ից հայերեն է թարգմանել [[լեհերեն|Յո. Մարկվարտի]], [[Հանս Վալտեր Պոլ]]ի, [[Լինոս Բենակիս]]ի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, [[անգլերեն]] (Երևան, 1962) և [[լեհերեն]] ([[Վարշավա]], 1965)։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 13}}</ref><ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 8-9}}</ref>:
 
«Հայ տպագրության նախապատմություն» ([[2001]]) աշխատության մեջ անդրադարձել է հայ գրատպության ձևավորման հարցերին<ref name="ՀԳԳՀ"/>։
 
Աբգարյանն առանձին հոդվածներ է նվիրել բազմաթիվ հին ու նոր գրողների և բանաստեղծների՝ [[Խորենացի]], Նարեկացի, Լամբրոնացի, Թլկուրանցի, Կարապետ Վիպող, Աբովյան, [[Րաֆֆի]], [[Իսահակյան Ավետիք|ԻսաՀակյան]], Վարուժան, Վերֆել, [[Խեչումյան Վիգեն|Խեչումյան]] և այլք։ Նա աջակցել է «[[Սասունցի Դավիթ էպոս|Սասունցի ԴավթիԴավթ]]ի» էստոներեն թարգմանությանը։ Նրա գրչին է պատկանում նաև եվրոպական և ամերիկյան հայագետներին ու հայագիտության պատմությանը նվիրված հոդվածների շարք։
 
== Գևորգ Աբգարյանի երկերի մատենագրություն ==