«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 206.
[[File:DiezAlbumsArmedRiders II.jpg|thumb|Մոնղոլները պատերազմի ժամանակ]]
 
ՄյոնխեիՄյոնգեի եղբայր Հուլագուն դադարեցրել է իր հաջողություններով լեցուն արշավանքը դեպի Սիրիա՝ դուրս բերելով իր զորքերի մեծ մասին [[Մուղանի դաշտավայր]] և շատ քիչ զորք թողնելով զորավար [[Կիտբուկա|Կիտբուկայի]] հրամանատարության տակ։ Տարածաշրջանի քրիստոնյա խաչակիրները և մուսուլման մամլուքները, ովքեր հասկացել էին, որ մոնղոլները իրենց գլխավոր թշնամին են, օգտվելով մոնղոլական զորքի դիրքերի թուլացումից՝ ժամանակավորապես դադարեցրել են միմյանց նկատմամբ ռազմական գործողությունները<ref name="Morgan. The Mongols. p. 138">Morgan. ''The Mongols''. p. 138.</ref>։
 
1260 թվականին [[Եգիպտոս|Եգիպտոսից]] եկող [[Մամլուքներ|մամլուքները]], որոնց թույլ էր տրվել վրան խփել [[Աքքա]] քրիստոնեական ամարությանամրության մոտ և համալրել պաշարները, Կիտբուկայի ուժերին հանդիպել են [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայի]] հյուսիսում՝ սկսելով Այն Ջալուտի ճակատամարտը։ Այս ճակատամարտում մոնղոլները պարտության են մատնվել, իսկ Կիտբուկան մահապատժի է ենթարկվել։ Այս առանցքային ճակատամարտով որոշվել է Միջին Արևելքի ճակատագիրը՝ սահմանափակելով մոնղոլական հետագա ոտնձգությունները տարածաշրջանում։ Այս ամենից հետո մոնղոլներն այլևս չեն կարողացել Սիրիայից այն կողմ ռազմական լուրջ առաջխաղացում ունենալ<ref name="Morgan. The Mongols. p. 138" />։
 
Կայսրության մեկ այլ մասում Հուլագուի և ՄյոնխեիՄյոնգեի մյուս եղբայր [[Խուբիլայ|Խուբլայ խանը]] Չինաստանի [[Հուայհե|Հուայհե գետի]] մոտ գտնվելիս տեղեկացել է մեծ խանի մահվան մասին։ Կայսրության մայրաքաղաք վերադառնալու փոխարեն նա շարունակել է իր առաջխաղացումը դեպի [[Յանցզի|Յանցզի գետի]] մոտակայքում Ուչանի շրջան։ Նրանց կրտսեր եղբայր Արըքբուգեն, օգտվելով Խուբլայի և Հուլագուի բացակայությունից, օգտագործել է իր դիրքը մայրաքաղաքում և ինքն իրեն հռչակել մեծ խան՝ նախապես ստանալով նաև Կարակորումում հրավիրված քուրուլթայում ընտանիքի բոլոր անդամների հավանությունը։ Սակայն երբ Խուբլայը տեղեկացել է սրա մասին, նա իր Քայփինում հրավիրել է մեկ այլ քուրուլթայ․ Հյուսիսային Չինաստանի և [[Մանջուրիա|Մանջուրիայի]] գրեթե բոլոր ավագ արքայազներըարքայազնները և նոյոնները պաշտպանել են Խուբլայի թեքնածությունըթեկնածությունը Արըքբուգեի փոխարեն<ref name="Morgan. p. 104" />։
 
====Մոնղոլական քաղաքացիական պատերազմ====
[[File:YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg|thumb|left|[[Խուբիլայ|Խուբլայ խան]]՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] թոռը և Յուան դինաստիայի հիմնադիրը]]
 
Խուբլայ խանի և նրա եղբայր Արըքբուգե միջև պայքար է սկսվումսկսվել, որի մեջ ընդգրկվումընդգրկվել են նաև Մյոնեխե խանի նախկին վարչակարգին հավատարիմ ուժերը։ Խուբլայի զորքը կարողացել է կարճ ժամանակում ոչնչացնել Արըքբուգեի համախոհներին և Մոնղոլիայի հարավում գերիշխանությունն իր ձեռքը վերցնել։ Հետագա մրցակցությունն ու պայքարը արդեն կապված էին մյուս զարմիկների՝ Չաղաթայների հետ<ref name="Wassaf p. 12">Wassaf. p. 12.</ref><ref name="Jackson. p. 109">Jackson. ''Mongols and the West''. p. 109.</ref><ref name="Barthold. Turkestan. p. 488">Barthold. ''Turkestan''. p. 488.</ref>։ Խուբլայ խանը չաղաթայներից իրեն հավատարիմ արքայազն Աբիշկային ուղարկել է վերահսկողություն հաստատելու Չաղաթայների թագավորության նկատմամբ։ Սակայն Արըքբուգեն բռնել և մահապատժի է ենթարկել Աբիշկային՝ նրա փոխարեն թագադրելով իրեն հավատարիմ մարդկանցից Ալգուին։ Խուբլայ խանի նոր վարչակարգը փակել է Մոնղոլիայում այն ճանապարհները, որոնցով Արըքբուգեին ուտելիք էր մատակարարվում՝ այսպիսով պատճառ դառնալով սովի տարածմանը։ Կարակորումը անմիջապես անցել է Խուբլայ խանին, սակայն Արըքբուգեն ապստամբել է և 1261 թվականին վերագրավել մայրաքաղաքը<ref name="Wassaf p. 12" /><ref name="Jackson. p. 109" /><ref name="Barthold. Turkestan. p. 488" />։
 
Իլխանության հարավարևմուտքում Հուլագուն հավատարիմ էր Խուբլայ խանին, սակայն 1262 թվականից բախումների մեջ էր իրենց զարմիկ Բերքեի՝ Ոսկե Հորդայի ղեկավարի հետ։ Հուլագուին ծառայող ջուջի արքայազներից մեկի կասկածելի մահը, ռազմական ավարի անհավասար բաշխումը և մուսուլմանների նկատմամբ Հուլագուի կողմից իրականացրած ջարդերը հանգեցրել են Բերքեի զայրույթին, ով սկսել է աջակցություն ցույց տալ 1259-1260 թվականներին Հուլագուի դեմ Վրացական թագավորության կազմակերպած ապստամբությանը<ref>L. N.Gumilev, A. Kruchki. ''Black legend''</ref>։ Ստեղծված իրավիճակում Բերքեն դաշինք է կնքել եգիպտական մամլուքների հետ ըննդեմ Հուլագուի և աջակցել է Խուբլայ խանի հակառակորդ Արըքբուգեին<ref name="barthold">Barthold. ''Turkestan Down to the Mongol Invasion''. p. 446.</ref>։
 
1264 թվականի փետրվարի 8-ին Հուլագու խանը մահացել է։ Առիթից օգտվելով՝ Բերքեն փորձել է հարձակվել և գրավել ՀուլաղգուիՀուլագուի թագավորությունը, սակայն ճանապարհին մահացել է, իսկ մի քանի ամիս անց մահացել է նաև Չաղաթայի խանության խան Ալգուն։ Խուբլայ խանը Հուլագուի [[Աբաղա (իշխան)|Աբաղա]] որդուն ճանաչել է նոր իլխան և Բաթուի թոռ ՄյոնխեՄյոնգե Թեմուրին նշանակել է Ոսկե Հորդայի ղեկավար։ Աբաղան օտարերկրյա դաշնակիցներ էր որոնում, մասնավորապես փորձ է կատարել ստեղծել ֆրանկո-մոնղոլական դաշինք ընդդեմ Եգիպտոսի մամլուքների<ref>Prawdin. ''Mongol Empire and Its Legacy''. p. 302.</ref>։ 1264 թվականի օգոստոսի 21-ին Արըքբուգեն Շանդուում հանձնվել է Խուբլայ խանին Շանդուում<ref>Weatherford. p. 120.</ref>։
 
==== Խուբլայ խանի արշավանքներ (1264–1294 թվականներ) ====
[[File:Mōko Shūrai Ekotoba 2.jpg|thumb|right|[[Սամուրայ]] Սուենագան մոնղոլական ռումբի և [[Գորյո|Գորյոյի]] նետերի հարվածների տակ։ Մոկո Շուրայի Էկոտոբա (蒙古襲来絵詞), մոտ 1293 թվականին։]]
 
Հարավում 1273 թվականի Սյանյանի անկումից հետո մոնղոլները վերջնական հաղթանակ են տանում Հարավային Չինաստանում Սոն դինաստիայի նկատմամբ։ 1271 թվականին Խուբլայ խանը վերանվանել է Չինաստանում մոնղոլական նոր վարչակարգը՝ իբրև Յուան դինաստիա, և փորձել է իր կերպարը «չինականացնել»՝ իբրև Չինաստանի կայսր, որպեսզի չինացիների նկատմամբ վերահսկողություն հաստատի։ Խուբլայ խանը իր նստավայրը տեղափոխել է Դադու (Հանբալըք), որը հետագայում դառնալու էր մերօրյա [[Պեկին|Պեկինը]]։ Մայրաքաղաքի տեղափոխումը Չինաստան բազմաթիվ բանավեճերի պատճառ է դարձել, իսկ մոնղոլները Խուբլային մեղադրել են [[Չինաստանի մշակույթ|չինական մշակույթի]] հետ սերտ կապեր ունենալու մեջ<ref>Man. ''Kublai Khan''. p. 74.</ref><ref>Sh.Tseyen-Oidov – Ibid. p. 64.</ref>։
 
Մոնղոլները ի վերջո հաջողության են հասել (Սոն) Չինաստանի դեմ իրենց արշավանքներում, արդյունքում 1276 թվականին չինական Սոն կայսերական ընտանիքը հանձնվել է Յուան դինաստիային՝ դարձնելով մոնղոլներին Չինաստանի առաջին ոչ չինացի նվաճողները։ Խուբլայ խանը օգտագործել է ամեն միջոց հզոր կայսրություն ստեղծելու համար՝ հիմնելով ակադեմիա, գրասենյակներ, առևտրային նավահանգիստներ և ջրանցքներ, աջակցելով արվեստի և գիտության զարգացմանը։ Մոնղոլական աղբյուրների համաձայն նրա կառավարման շրջանում ստեղծվել են 20,165 հանրային դպրոցներ<ref name="man">Man. ''Kublai Khan''. p. 207.</ref>։
Տող 235.
 
===Մոնղոլական կայսրության մասնատում===
1200-ական թվականների վերջին Մոնղոլական կայսրությունում տեղի են ունենումունեցել լուրջ փոփոխություններ։ Խուբլայ խանը, ով գրավել էր ամբողջ Չինաստանը և հիմք դրել Յուան դինաստիային, մահացել է 1294 թվականին։ Նրան հաջորդել է թոռը՝ Թեմուր խանը, ով շարունակել է Խուբլայ խանի վարած քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ ԹուլուներիԹոլուների քաղաքացիական պատերազմը, Բերքե-Հուլագուի պատերազմը և դրան հաջորդած Խայդու-Խուբլայի պատերազմը թուլացրել էր ոչ միայն Մոնղոլական կայսրության ողջ տարածքում, այլև ինքնավար խանություններում, Յուան դինաստիայի շրջանում, արևմտյան երեք խանություններում՝ Ոսկե Հորդա, Չաղաթայի խանություն և Իլխանություն, մեծ խանի հեղինակությունը։ Միայն Իլխանությունն էր հավատարիմ մնացել Յուան դինաստիային, սակայն այստեղ էլ իշխանության համար պայքար էր ընթանում՝ պայմանավորված կայսրության հարավարևմտյան շրջաններում իսլամական խմբակցությունների հետ հակամարտությամբ<ref name="ReferenceA">Prawdin.{{Page needed|date=February 2012}}</ref>։ [[File:Funérailles de Tchaghataï.jpeg|thumb|Չաղաթայ խանի թաղումը։]]
 
Խայդուի մահից հետո Չաղաթայներից Դուվան խաղաղության հաստատման առաջարկով է հանդես եկել և համոզել է Ուգեդեյներին ենթարկվել Թեմուր խանին<ref>d.Ohson. ''History of the Mongols. p. II''. p. 355.</ref><ref>Sh.Tseyen-Oidov. ''Genghis bogdoos Ligden khutagt khurtel (khaad)''. p. 81.</ref>։ 1304 թվականին բոլոր խանությունները հաստատել են խաղաղության պայմանագիրը և ընդունել Թեմուր խանի գերիշխանությունը<ref>Vernadsky – ''The Mongols and Russia''. p. 74.</ref><ref>Oljeitu's letter to Philipp the Fair</ref><ref>J. J. Saunders ''The History of the Mongol conquests''</ref><ref>Howorth. p. 145.</ref>։ Սրանով, փաստորեն, Յուան դինաստիան կարողացել է իր անվանական գերիշխանությունը հաստատել արևմտյան խանությունների նկատմամբ, որը տևել է մի քանի տասնամյակ։ Սակայն այս անվանական գերիշխանությունը թույլ հիմքեր ուներ, արդյունքում 4 խանությունները սկսել են զարգանալ իրարից առանձին և ձևավորվել են իբրև անկախ պետություններ։
 
Նվաճումների և քաղաքացիական պատերազմների դարաշրջանից հետո սկսվել է հարաբերականորեն խաղաղ մի շրջան՝ Պաքս Մոնղոլիկա, որի ընթացքում մեծ չափերի են հասել Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտուրն ու մշակութային փոխանակումները։ Չինաստանում Յուան դինաստիայի և Պարսկաստանում Իլխանության միջև հաղորդակցությունը ամրապնդում էր արևելքի և արևմուտքի միջև առևտրային հարաբերությունները։ Յուան արքայական դինաստիայի նշաններով տեքստիլ գործեր կարող էր հանդիպել կայսրության հակառակ կողմում, օրինակ՝ հայկական զարդանախշերով զարդարված․ ծառեր և բանջարեղեններ էին փոխանակվում կայսրության տարբեր մասերում, իսկ տեխնոլոգիական նորարարությունները տարածվում էին մոնղոլական տիրույթներից դեպի Արևմուտք<ref>Weatherford. p. 236.</ref>։ Հռոմի Յոհաննես XXII պապը Պաքս Մոնղոլիկան նկարագրող հուշագիր է ստացել արևելյան եկեղեցուց, որտեղ ասվում է․ «Խանը կամ խաքանը մեծագույն միապետներից մեկն է և պետության բոլոր լորդերը, օրինակ՝ Ալմալիղ թագավորը (Չաղաթայի խանություն), Աբու Սաիդը և ՈւբեկՈւզբեկ խանը, նրա ենթականերն են, ովքեր ողջունում են նրա սրբությունը և հարգանքի տուրք մատուցում»<ref>Vernadsky. p. 93.</ref>։ Այնուամենայնիվ, ճիշտ է՝ 4 խանությունները շարունակել են մինչև 14-րդ դար հարաբերվել իրար հետ, սակայն իբրև [[Ինքնիշխան պետություն|ինքիշխան պետություններ]]՝ նրանք այլևս երբեք չեն միավորել իրենց ռեսուրսները միասնական ռազմական գործողությունների համար<ref>The Cambridge History of China: Volume 6, by Denis C. Twitchett, Herbert Franke, John King Fairbank, p413</ref>։
 
====Ինքնիշխան խանությունների զարգացում====
Տող 246.
Երբ 1295 թվականին Գազան խանը բարձրացել է Իլխանության գահին, նա պաշտոնապես ընդունել է իսլամը՝ շրջադարձային քայլ կատարելով մոնղոլական պատմության մեջ, որից հետո մոնղոլական Պարսկաստանը ավելի ու ավելի է իսլամականացել։ Չնայած դրան՝ Գազան խանը շարունակել է ամրապնդել Թեմուր խանի և Յուան դինաստիայի հետ հարաբերությունները։ Քաղաքական տեսանկյունից ձեռք էր տալիս Գազան խանին ցույց տալ, թե Իլխանությունում մեծ խանը հեղինակություն ունի, քանի որ Ռուսաստանում Ոսկե Հորդան երկար ժամանակ էր Վրաստանի նկատմամբ հավակնություններ էր ցույց տալիս<ref name="ReferenceA" />։ Չորս տարվա ընթացքում Գազանը տուրք է ուղարկել Յուան արքունիք և դիմել է այլ խաներին, որ ընդունեն Թեմուր խանին՝ իբրև գերագույն խան։ Հաջորդ տասնամյակների ընթացքում նա քաջալերել է Իլխանության և Յուան դինաստիայի միջև մշակութային և գիտական հարաբերությունների զարգացումը<ref>Allsen. ''Culture and Conquest''. pp. 32–35.</ref>։
 
Գազանը իսլամմուսուլման էր դավանում, սակայն նա նաև շարունակում էր իր նախնիների պատերազմը Եգիպտոսի մամլուքների դեմ և իր մոնղոլ խորհրդականների հետ խոսում էր իր մայրենի լեզվով։ 1299 թվականին Վադի ալ-Խազանդարի հովտում տեղի ունեցած ճակատամարտում նա պարտության է մատնել մամլուքյան զորքերին, սակայն շատ կարճ ժամանակ է կարողացել պահել՝Սիրիան պահել իր ձեռքում՝ պայմանավորված Չաղաթայի խանության դե ֆակտո ղեկավար Խայդուի արշավանքներով, ով պատերազմի մեջ էր մտել միաժամանակ Իլխանության և Յուան դինաստիայի դեմ։
 
Ոսկե Հորդայի ներսում իշխանության համար պայքարելով՝ Խայդուն իր թեկնածու Քոբելեգին է առաջարկումառաջարկել Բայանի (1299–1304 թվականներ) փոխարեն՝ իբրև Սպիտակ Հորդային խան։ Բայանը, Ռուսաստանում մոնղոլների կողմից ռազմական աջակցություն ստանալուց հետո, դիմել է Թեմուր խանին և Իլխանությանը՝ միասնական պայքար սկսելու Խայդուի ուժերի դեմ։ Թեմուրը համաձայնվել է և մեկ տարի անց հարձակվել Խայդուի վրա։ 1301 թվականին [[Ձաբխան|Ձաբխան գետի]] մոտ Թեմուրի և Խայդուի զորքերի միջև տեղի ունեցած արյունոտ ճակատամարտից հետո Խայդուն մահացել է, իսկ նրան հաջորդել է Դուվան<ref>René Grousset. ''The Empire of the Steppes''</ref><ref>Atwood. p. 445.</ref>։
 
Խայդուի որդի Չափարը դեմ է դուրս եկել Դուվային, սակայն Թեմուրի օգնությամբ Դուվան կարողացել է պարտության մատնել Ուգեդեյներին։ Ոսկե Հորդայի խան Թոխթան, ևս ցանկանալով խաղաղություն հաստատել, 20,000 մարդ է ուղարկել Յուանի առաջնագծի պաշտպանության համար<ref>Atwood. p. 106.</ref>։ 1312 թվականին Թոխթան մահացել է, իսկ նրան հաջորդել է [[Սուլթան Մուհամմեդ Ուզբեկ|Ուզբեկը]] (1313–1341 թվականներ), ով գրավել է Ոսկե Հորդայի գահը և հալածել ոչ մուսուլման մոնղոլներին։ Ոսկե Հորդային նկատմամբ Յուան դինաստիայի ազդեցությունը նվազել է, և մոնղոլական պետությունների միջև սահմանային բախումները վերսկսվել են։ Այուրբարվադա Բույանթու խանի դեսպանները աջակցություն են ցույց տվել Թոխթայի որդուն ընդդեմ Ուզբեկի։
Տող 258.
1328-1329 թվականներին Յուան դինաստիայում սկսվում է քաղաքացիական պատերազմ։ 1328 թվականին Յեսուն Թեմուրի մահից հետո Թուղ Թեմուրը Դադուում դարձել է նոր ղեկավար, մինչդեռ Յեսուն Թեմուրի որդի Ռագիբաղը գահ է ստացել Շանգդուում՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի, որը հայտնի էր Երկու մայրաքաղաքների պատերազմն անունով։ Թուղ Թեմուրը պարտության է մատնել Ռագիբաղին, սակայն Չաղաթայի խան Էլջիղիդեյը (1326–1329 թվականներ) աջակցել է Թուղ Թեմուրի ավագ եղբայր Քուսալային՝ իբրև խանի։ 1329 թվականի օգոստոսի 30-ին Քուսալան դարձել է խան։ Թուղ Թեմուրի հրամանով մի ղփչաղ հրամանատար թունավորել է Քուսալային, որից հետո Թուղ Թեմուրը կրկին եկել է իշխանության։
 
Թուղ Թեմուրը (1304–1332 թվականներ) տիրապետել է չինարենին և չինական պատմությանը և եղել է հայտնի պոետ, գեղագիր և նկարիչ։ Մոնղոլական կայսրության այլ խանությունների կողմից ընդունվելու համար նա Չաղաթայի խանություն,խանություն՝ Իլխանության խանիլխան Աբու Սաիդի և Ուզբեկի մոտ է ուղարկել է Չինգիզ խանի ժառանգներին և արքայազներին։արքայազններին։ Այս պատվիրակներին ի պատասխան նրանք համաձայնվել են ամեն տարի տուրք են ուղարկել<ref>Franke. pp. 541–50.</ref>։ Ավելին՝ Թուղ Թեմուրը շռայլ նվերներ և կայսերական կնիք է ուղարկել Էլջիղիդեյին նրա զայրույթը հանգստացնելու համար։
 
===Մոնղոլական կայսրությունից մնացած պետություններ===
 
1335 թվականին իլխան [[Աբու-Սաիդ Բահատուր Խան|Աբու Սաիդ Բահատուր խանի]] մահվան հետ մեկտեղ Մոնղոլական կայսրության հիմքերը սկսեցինսկսել են երերալ, իսկ Պարսկաստանում քաղաքական անիշխանություն է սկիզբ առավ։առել։ Աբու Սաիդին հաջորդած խանը սպանվել է օյրաթ կառավարչի կողմից, իսկ Իլխանությունը բաժան-բաժան է եղել ջալաիրների, սուլդուսների, խասարների, Թողա Թեմուրի (մահացել է 1353 թվականին) և պարսիկ զինվորականների միջև։ Ստեղծված քաոսային իրավիճակից օգտվելով՝ վրացիները կարողացել են դուրս մղել մոնղոլներին իրենց տարածքներից, իսկ ույղուր հրամանատար Էրեթնան 1336 թվականին [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]] հիմնել է անկախ պետություն։ Մոնղոլների անկումից հետո նրանց հավատարիմ վասալ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորությունը]] սկսել է ենթարկվել մամլուքների աճող սպառնալիքին և արդյունքում անկում է ապրել<ref>{{Cite book|title=The Armenian kingdom in Cilicia during the Crusades : the integration of Cilician Armenians with the Latins, 1080–1393|last=G.|first=Ghazarian, Jacob|date=2000|publisher=Curzon|isbn=978-0-7007-1418-6|location=Richmond|pages=159–61|oclc=45337730}}</ref>։
 
Պարսկաստանում Իլխանության անկմանը զուգահեռ խառնաշփոթ էր տիրում նաև Չինաստանում և [[Չաղաթայի ուլուս|Չաղաթայի խանությունում]]։ Այս խառնաշփոթին ավելացել է նաև [[Սև մահ]] անունով հայտնի ժանտախտը, որը սկսվել է մոնղոլական տիրույթներում և տարածվել դեպի Եվրոպա։ Այս հիվանդությունը ավերածություններ էրէ գործել բոլոր խանություններում՝ կտրելով առևտրային հարաբերություններն ու սպանելով միլիոնավոր մարդկանց<ref>Morgan. ''The Mongols''. pp. 117–18.</ref>։ 14-րդ դարում միայն Եվրոպայում ժանտախտի պատճառով մահացել է շուրջ 50 միլիոն մարդ<ref>Ole Jørgen Benedictow, The Black Death, 1346–1353: The Complete History (2004), p. 382.[https://books.google.com/books?id=KjLHAOE7irsC&lpg=PP1&dq=black%20death%20numbers%20by%20country&pg=PA382#v=onepage&q=black%20death%20numbers%20by%20country&f=false p. 382.]</ref>։
 
Մոնղոլների իշխանության անկման հետ մեկտեղ կայսրությունում կատարյալ քաոս է սկսվել՝ պայմանավորված ոչ մոնղոլ ղեկավարների ազդեցության տարածմամբ։ 1342-1369 թվականներին Ոսկե Հորդան կորցրել է արևմտյան տիրույթները (ներառյալ ժամանակակից [[Բելառուս|Բելառուսի]] և [[Ուկրաինա|Ուկրաինայի]] տարածքները) մինչև [[Լեհաստան]] և [[Լիտվա]]։ 1331-1343 թվականներին Չաղաթայի խանության մուսուլման և ոչ մուսուլման արքայազներըարքայազնները միմյանց հետ կռվի են բռնվել․ Չաղաթայի խանությունը քայքայվել է, երբ ոչ Չինգիզ խանի ժառանգներից զինվորականները իրենց խամաճիկներին են դրել Տրանսոխանիայի և Մողուլիստանի խաների պաշտոնում։ Ջանիբեկ խանը (1342–1357 թվականներ) կարճ ժամանակով ջուջիների գերիշխանությունն է հաստատել չաղաթայների նկատմամբ։ Նա, պահանջելով իրեն ենթարկվել իրանական Ատրպատականում Իլխանությունից անջատված մի հատվածի, հայտարարել է, որ «այսօր երեք ուլուսներ իմ վերահսկողության տակ են»<ref name="Prawdin. p. 379">Prawdin. p. 379.</ref>։
 
[[File:Menli I Giray.jpg|thumb|left|[[Ղրիմ|Ղրիմի]] [[Թաթարներ|թաթար]] [[խան]] Մենգլի Գիրեյ։]]
 
1359 թվականին Բերդիբեկ խանի սպանությունից հետո ջուջիների հակառակորդ ընտանիքները սկսել են պայքարել Ոսկե ՀորդայինՀորդայի գահի համար։ Յուան դինաստիայից վերջին ղեկավար Թողան Թեմուրը (ղեկավարել է 1333–1370 թվականներ) ի զորու չէր կարգավորելու այս հակասությունները, որը ցույց էր տալիս, որ կայսրությունը հասել էր իր վերջին։ Արժույթը, որը չէր հաստատվել արքունիքի կողմից, մտել է հիպերինֆլիացիայի մեջ և արդյունքում Յուան դինաստիայի մտցրած կոշտ հարկային համակարգը հանգեցրել է հան-չինական ժողովրդի ապստամբությանը։ 1350-ական թվականներին Գոնգմինը Գորյոյից կարողացել է հաջողությամբ դուրս մղել մոնղոլական կայազորին և բնաջնջել է Թողան Թեմուր խանի կայսրուհու ընտանիքը, իսկ այդ ընթացքում Ջանչուբ Գյալցեն կարողացել է վերացնել մոնղոլական ազդեցությունը [[Տիբեթ|Տիբեթում]]<ref name="Prawdin. p. 379" />։
 
Իրենց հպատակներից մեկուսացվելով՝ մոնղոլները կարճ ժամանակում կորցրել են Չինաստանի մեծ մասը հօգուտ ապստամբ Մին դինաստիայի ուժերի և 1368 թվականին փախել են իրենց հայրենիք Մոնղոլիա։ Յուան դինաստիայի տապալումից հետո Ոսկե Հորդան կորցրել է կապը Չինաստանի և Մոնղոլիայի հետ, մինչդեռ Չաղաթայի խանության երկու հիմնական հատվածները պարտություն են կրել [[Լենկթեմուր|Լենկթեմուրից]] (1336–1405 թվականներ)՝ Թեմուրյանների կայսրության հիմնադրից։ Այնուամենայնիվ, Չաղաթայի խանության որոշ մնացորդներ պահպանվել են․ վերջին չաղաթայական պետությունը եղել է Յարքենթի խանությունը մինչև այն պարտություն է կրել օյրաթական Ջունգար խանությունից 1680 թվականին Ալթիշահրի նվաճման ժամանակ։ Ոսկե Հորդան բաժանվել է մանր թյուրքական հորդաների, որոնք հետագա 4 դարերի ընթացքում աստիճանաբար անկում են ապրել։ Դրանց մեջ Մեծ Հորդան՝ խանության ստվերը, գոյատևել է մինչև 1502 թվականը, երբ դրա իրավահաջորդ պետություններից մեկը՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]], գրավել է Սարայը<ref name="Halperin. p. 28">Halperin. p. 28.</ref>։ Ղրիմի խանությունը գոյություն է ունեցել մինչև 1783 թվականը, մինչդեռ Բուխարայի խանությունը և [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]] ավելի երկար կյանք են ունեցել։