«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
====Առաջխաղացում դեպի Կենտրոնական Եվրոպա====
[[File:Legnica.JPG|thumb|alt=Painting of a battle scene with mounted warriors on either side|Լեգնիցայի ճակատամարտ, 1241 թվական։ Հեդվիգի լեգենդի միջնադարյան ձեռագրից։]]Մոնղոլական նվաճողական քաղաքականությունը Եվրոպայում շարունկավել է նաև [[Լեհաստան|Լեհաստանի]] և [[Հունգարիա|Հունգարիայի]] գրավումից հետո։ Երբ մոնղոլական ուժերի արևմտյան թևը թալանել է լեհական քաղաքները, Եվրոպայում ստեղծվել է մի դաշինք՝ կազմված [[Լեհեր|լեհերից]], մորավիացիներից և քրիստոնեական ռազմական մություններ՝ [[Հիվանդախնամների միաբանություն|Հիվանդախնամների միաբանության]], [[Տևտոնական օրդեն|Տևտոնական օրդենի]] և [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների միաբանության]] անդամներից, որը Լեգնիցայի ճակատամարտում կարողացել է կարճատևկարճ ժամանակով կանգնեցնել մոնղոլների առաջխաղացումը։ Հունգարական բանակը իրենց [[Խորվաթներ|խորվաթ]] դաշնակիցների և Տաճարականների միաբանության հետ Շայհո գետի մոտ 1241 թվականի ապրիլի 11-ին պարտություն են կրումկրել մոնղոլներից։ Մինչ [[Բաթու խան|Բաթու խանի]] ուժերը կշարունակեին իրենց արշավանքը դեպի [[Վիեննա]] և հյուսիսային [[Ալբանիա]] 1241 թվականի դեկտեմբերին լուր է հասնում Ուգեդեյ խանի մահվան մասին, որի պատճառով էլ դադարեցվում է արշավանքը<ref name="Weatherford. p. 158">Weatherford. p. 158.</ref><ref>Matthew Paris. ''English History'' (trans. by J. A. Giles). p. 348.</ref>։ Ինչպես ընդունված էր մոնղոլական ռազմական սովորության մեջ, Չինգիզ խանի ժառանգորդ բոլոր արքայազները պետք է ներկա գտնվեին քուրուլթայում հաջորդ խանին ընտրելու համար։ Հաջորդ տարի Բաթուն և արևմտյան մոնղոլական զորքը հեռացել է [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական Եվրոպայից]]<ref name="Morgan. p. 104">Morgan. ''The Mongols''. p. 104.</ref>։
 
===Հետուգեդեյական շրջանում իշխանական պայքար (1241–1251 թվականներ)===