«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
Հոտորնյան փոձի առաջին ուղղվածությունը բխում էր այդ ժամանակվա գիտական կառավարման տեսությունից։ Մարդաբանների մի խումբ, որը բաղկացած էր Ջ․ Հոմանսի, Է․ Մեյոյից Ուորներից, Ֆրից Ռոթլիսբերերից, Ուիլյան Դիքսոնից և այլն, ուսումնասիրում էին օբյեկտիվ գործոնների ազդեցությունը (լուսավորում, վճարում, դադարներ) աշխատանքի արտադրողականության վրա, Հոթորնում (Hawthorne), [[Չիկագո]]։ «Ուեսթեռն Էլեկտրիքս» ընկերության ղեկավարությունը (այդ ժամանակ այնտեղ հեռախոսային գործարան էր) ներառում էր [[Անրի Ֆայոլ|Ֆայոլի]] և [[Ֆրեդերիկ Թեյլոր|Թեյլորի]] գաղափարները գիտական մենեջմենթի հնարավորությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով գիտանականներին ամբողջական հասանելիություն էր տրվում և պայմաններ էին ստեղծվում արտադրության գործընթացի ուսումնասիրության համար։ Փորձի առաջին փուլում գիտնականները հայտնաբերեցին, որ լուսավորման պայմանների բարելավումը կտուկ կերպով մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը, բայց և պայմանների վատթարացումը նույնպես բերում է աշխատանքի արտադրողականության աճին։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները պարզեցին, որ ժամանակի ընթացքում աշխատանքի արտադրողականությունը վերադառնում էր նախկին մակարդակին և սկսում էին կարևոր դեր խաղալ ոչ թե ֆիզիկական շրջապատի գործոնները, այլ՝ սոցիալական, այսինքն՝ խմբային նորմերին ուղղվածությունը (օրինակ՝ չանել ավելին, քան կարող է անել հարևանը հոսքագծերով և այլն)։ Արդյունքում աշխատանքի արտադրողականության առաջնային աճը բացատրեցին նաև սոցիալական գործոններով՝ աշխատանքի և աշխատակիցների ղեկավարության կողմից գործընթացի հետաքրքրվածությամբ։
 
Հոթորնյան հետազոտությունների արդյունքում առաջացած [[Հոթորնի էֆեկտ|Հոթորնյան էֆեկտըէֆեկտն]] կայանումայն էր նրանում, որ սոցիալ-հոգեբանական գործոնները աշխատանքի արտադրողականության վրա ավելի մեծ ազդեցություն էին թողնում, քան ֆիզիկականները, այն պայմանով, որ ինքը՝ կազմակերպությունը, արդեն բավարար կերպով արդյունավետ է։
 
== Ծանոթագրություններ ==
3630

edits