«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 139.
Ջովաննի դե Պլանո Կարպինին՝ մոնղոլ խանի մոտ պապի դեսպանը, 1246 թվականի փետրվարին ճանապարհորդել է [[Կիև|Կիևով]] և գրել․
 
{{quote|Նրանք [մոնղոլները] հարձակվել են Ռուսաստանի վրա, որտեղ ավերածություններ են գործել՝ ոչնչացնելով քաղաքներ և ամրոցներ և մորթելով տղամարդկանց․ այնուհետև պաշարել են Կիևը՝ Ռուսաստանի մայրաքաղաքը։ Երկար ժամանակ պաշարված պահելուց հետո նրանց հաջողվել է գրավել քաղաքը և սպանել բնակիչներին։ Երբ մենք անցնում էինք այս տարածքով, անընդհատ հանդիպում էին մահացած մարդկանց անհամար գագերիգանգերի և ոսկորների։ Կիևը մեծ և խիտ բնակեցված քաղաք է եղել, սակայն այժմ այնտեղ գրեթե ոչինչ չկա, քանի որչկա․ այնտեղ հազիվ 200 տուն լինի, իսկ բնակիչներն էլ սովի են մատնված<ref>{{cite web|url=https://tspace.library.utoronto.ca/citd/RussianHeritage/4.PEAS/4.L/12.III.5.html |title=The Destruction of Kiev |publisher=Tspace.library.utoronto.ca |accessdate=12 October 2013 |deadurl=yes |archiveurl=https://wayback.archive-it.org/6473/20160819150506/https://tspace.library.utoronto.ca/citd/RussianHeritage/4.PEAS/4.L/12.III.5.html |archivedate=19 August 2016 |df= }}</ref>։}}
 
Չնայած ռազմական հաջողություններին՝ մոնղոլական վերնախավում շարունակվում էին հակասությունները։ Բաթու խանի հարաբերությունները Ուգեդեյի ավագ որդի Գյույուքի և [[Չաղաթայ|Չաղաթայ խանի]] սիրելի թոռ Բուրի հետ շարունակում էր լարված մնալ։ Սյս հարաբերությունները ավելի են վատացել Կիևյան Ռուսիայի հարավում Բաթու խանի հաղթական խնջույքի ժամանակ։ Այնուամենայնիվ, Բուրին և Գյույուքը ոչինչ չէին կարող անել Բաթու խանի հեղինակությունը վնասելու համար, քանի դեռ նրա հորեղբայր Ուգեդեյը ողջ էր։ Ուգեդեյը հարձակողական գործողությունները շարունակել է դեպի [[Հնդկական թերակղզի]]՝ ժամանակավորապես գրավելով [[Դելիի սուլթանություն|Դելի սուլթանությունում]] Ուչը, [[Լահոր|Լահորը]] և Մուլտանը, իսկ Քաշմիրում տեղակայել է իր հարկահաններից մեկին<ref>Jackson. ''Delhi Sultanate''. p. 105.</ref>։ Չնայած այս ամենին՝ Հնդկաստանի նվաճումն անհաջողության է մատնվել և ստիպել է մոնղոլներին նահանջել։ Հյուսիսարևելյան Ասիայում Ուգեդեյը համաձայնվել է Գորյոյի հետ հակամարտությանը վերջ դնել՝ այն դարձնելով ենթակա պետություն և իր արքայադուստրերին ուղարկելով այնտեղ՝ ամուսնանալու Գորյոյի արքայազնների հետ։ Հետագայում ռազմական ուժով և դիվանագիտությամբ Ուգեդեյը իր կայսերական պահակախումբը ամրացրել է [[Կորեացիներ|կորեացիներով]]<ref>Bor. p. 186.</ref><ref>Atwood. p. 297.</ref><ref>{{cite book|url=https://archive.org/details/koreamongolinvas00hent|title=Korea: the Mongol invasions|last=Henthorn|first=William E.|publisher=E.J. Brill|year=1963|pages=160, 183}}</ref>։