«Դրաստամատ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
| կայք = <!-- {{url|}} -->
}}
'''Դրաստամատ Տեր-Սիմոնյան''' ([[1895]], [[հուլիսի 28]], գյուղ Համամլո (այժմ՝ [[Սպիտակ (քաղաք)|Սպիտակ]] - [[1937]], [[դեկտեմբերի 23]]), կուսակցական և պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս։հրապարակախոս, գրականագետ: [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի Գրողների միության]] առաջին նախագահը։ ԽՄԿԿ անդամ [[1913]] թվականից:
 
== Կենսագրություն ==
[[1912]] թվականին ավարտել է [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]]ը, սովորել [[Կիևի առևտրի և տնտեսագիտության ազգային համալսարան|Կիևի առևտրական ինստիտուտում]]։ Ուսանողության շրջանում կատարած հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին հեղափոխական-կազմակերպչական աշխատանք է տարել Արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստային զորամասերի զինվորների շրջանում։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] օրերին [[Օմսկ]]ում մասնակցել է իշխանության գահենկեցության գործընթացին, ընտրվել է բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, նշանակվել Օմսկի զինվորական օկրուգի կոմիսար։ Աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատում, մասնակցել [[հայերեն]] [[Բոլշևիկներ|բոլշևիկյան]] գրականության հրատարակմանը։ [[1918]] թվականի [[սեպտեմբեր]]ից [[Մոսկվա]]յում և [[Ուկրաինա]]յում աշխատանք է կատարել [[կարմիր բանակ]]ի մատակարարման բնագավառում։ [[1919]] թվականի վերջից տեղափոխվել է [[Թիֆլիս]], մասնակցել է բոլշևիկյան «[[Պահակ (թերթ, Թիֆլիս)|Պահակ]]», «[[Նոր ուղի (թերթ, Մասիս)|Նոր ուղի]]» թերթերի հրատարակման և խմբագրման աշխատանքներին ([[1920]])։ Եկել է [[Հայաստան]], մտցվել ՌԿ(բ)կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմ և մասնակցել [[Մայիսյան ապստամբություն (1920)|Մայիսյան ապստամբության]] նախապատրաստմանն ու իրականացմանը։ [[1920]] թվականի [[մայիսի 7]]-ին [[Ալեքսանդրապոլ]]ում մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած Արմենկոմի և Հայաստանի մի շարք վայրերի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտրվել ապստամբությունը ղեկավարող մարմնի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ [[1921]] թվականի ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը և ղեկավար դեր է խաղացել [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|դաշնակցական]] ուժերի ճնշման գործում։ Տարբեր ժամանակներում եղել է ՀԿ(բ) կ [[Երևան]]ի կոմիտեի քարտուղար, ՀԽՍՀ սոցիալական ապահովագրության ժողկոմ, լուսավորության ժողկոմ, [[Փարիզ]]ի «Երևան» հայկական թերթի խմբագիր ([[1928]]), Հայաստանի գրողների միության [[նախագահ]], «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, Երքաղսովետի նախագահ։ [[1932]] թվականին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի որոշմամբ ստեղծված «[[Հայկական սովետական հանրագիտարան|Հայկական խորհրդային հանրագիտարան]]ի» գլխավոր խմբագիր։ Ընտրվել է ՀԿ(բ) կ Կենտկոմի, ՀԽՍՀ և ԽՍՖՍՀ կենտգործկոմների անդամ։ Հեղինակ է «Կարլ Մարքս», «[[Միքայել Նալբանդյան]]» ([[1933]]) և այլ ուսումնասիրությունների, հասարակական-քաղաքացիական կյանքին և գեղարվեստական գրկանությանյան ու արվեստի տարբեր հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների։
 
[[1936]] թվականի օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից՝ կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում։ Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել։ Արդարացվել է հետմահու։
 
== Երկեր ==
* Կարլ Մարքս (կենս. ուրվագիծ), Երևան, Պետհրատ, 1933, 127 էջ:
* Հայաստանի գրականությունը, Երևան, Պետհրատ, 1934, 80 էջ:
* Հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 276 էջ:
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=686}}
Տող 50 ⟶ 55՝
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]]
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]
[[Կատեգորիա:1895 ծնունդներ]]
Տող 56 ⟶ 62՝
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 23 մահեր]]
[[Կատեգորիա:Ստալինյան բռնաճնշման զոհեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]