«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Մոնղոլական կասյրությունկայսրություն''' ({{lang-mn|Монголын эзэнт гүрэн}}, [[միջին մոնղոլերեն]] ''Yeke Mongγol ulus'' - ''Մեծ Մոնղոլական պետություն'', {{lang-mn|Их Монгол улс}}, {{lang-ru|Орда|lit=the Horde|label=none}} [[Կիևյան Ռուսիա|ռուսական]] ժամանակագրություններում), կայսրություն, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը<ref>Morgan. ''The Mongols''. p. 5.</ref>: Այն ձևավորվել է [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայի]] [[Տափաստան|տափաստաններում]], այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպայից]] և [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական Եվրոպայի]] որոշ հատվածներից մինչև [[Ճապոնական ծով]]՝ հյուսիսում հասնելով [[Սիբիր]], հարավում և արևելքում՝ [[Հնդկական թերակղզի]], [[Հնդկաչին]] և [[Իրանական լեռնաշխարհ]], իսկ արևմուտքում՝ [[Լևանտ]] և [[Կարպատներ]]:
 
Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում: 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար: Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է<ref>Diamond. ''Guns, Germs, and Steel''. p. 367.</ref><ref>''The Mongols and Russia'', by George Vernadsky</ref>: Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է [[Արևելք|Արևելքը]] և [[Արևմուտք|Արևմուտքը]]՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա (Pax Mongolica)՝ հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ [[Եվրասիա|Եվրասիայում]]<ref>Gregory G.Guzman "Were the barbarians a negative or positive factor in ancient and medieval history?", ''The Historian'' 50 (1988), 568–70.</ref><ref>Allsen. ''Culture and Conquest''. p. 211.</ref>:
Իրավահաջորդությամբ պայմանավորված պատերազմների արդյունքում կայսրությունը մասնատվել է: Պայքար է սկսվել Չինգիզ խանի թոռների միջև այն հարցի շուրջ, թե կայսրությունը պետք է անցնի գլխավոր ժառանգ [[Ուգեդեյ|Ուգեդեյի]] որդիներին, թե մյուսների որդիներին՝ Թոլուի, [[Չաղաթայ|Չաղաթայի]] կամ Ջուջի: Թոլուիդները արյունոտ կռվում հաղթել են Ուգեդեյի և Չաղաթայի ուժերին, սակայն պայքարը շարունակվել է Թոլուի ժառանգների միջև: Մոնղոլական կայսրության մասնատման մեկ այլ պատճառ է եղել կենսակերպի հարցը՝ անցնել նստակեցության և դառնալ տիեզերական կայսրություն, թե մնալ քոչվոր և ապրել տափաստաններում:
 
ՄենխՄյոնգե խանի մահից հետո (1259 թվական) հակառակորդ քուրուլթայ խորհուրդները միաժամանակ ընտրել են տարբեր իրավահաջորդների՝ Արըք Բուգա և [[Խուբիլայ|Խուբլայ խան]] եղբայրներին, ովքեր կռվել են իրար դեմ Թոլուիդի քաղաքացիական պատերազմում (1260–12641260-1264 թվականներ) և լուծել են Չինգիզ խանի այլ որդիների ժառանգների հետ մրցակցության հարցը<ref>{{cite web|url=https://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/goldenHorde.html|title=The Islamic World to 1600: The Golden Horde|year=1998|publisher=University of Calgary|archiveurl=https://web.archive.org/web/20101113102742/http://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/goldenHorde.html|archivedate=13 November 2010|accessdate=3 December 2010|deadurl=yes}}</ref><ref>Michael Biran. ''Qaidu and the Rise of the Independent Mongol State in Central Asia''. The Curzon Press, 1997, {{ISBN|0-7007-0631-3}}</ref>: Իշխանությունն անցել է Խուբլային, սակայն քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, երբ նա փորձել է իր իշխանությունը հաստատել Չաղաթայի և Ուգեդեյի ընտանիքների նկատմամբ:
 
Չինգիզ խանի և Ուգեդեյ խանի կառավարման շրջանում մոնղոլները պարտություններ էին կրում, երբ ոչ շատ հմուտ զորավար էր դառնում զորքերի հրամանատարը: Մոտ 1215-1217 թվականներին Սիբիրյան թումեդները Բորոխուլի գլխավորությամբ պարտության են մատնել մոնղոլական ուժերին, Ջալալ ադ-Դինը պարտության է մատնել Շիգի Քութուղուին Փարվանի ճակատամարտում, իսկ 1230 թվականին Քին դինաստիայից Հեդա և Փուա զորավարները պարտության են մատնել Դոլքոլքուին։ Ամեն անգամ մոնղոլները վերադարձել են կարճ ժամանակ անց ավելի մեծ զորքով և իրենց լավագույն զորավարներով, արդյունքում հաղթանակ են տարել։ 1260 թվականին [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայում]] տեղի ունեցած Այն Ջալուտի ճակատամարտը միակն էր, որից հետո մոնղոլները անմիջապես չեն վերադարձելվերադարձել՝ պարտության համար վրեժ լուծելու։ Սա պայմանավորված է նրանով, որ ՄենխՄյոնգե խանը մահացել էր, իսկ Արըք Բուգայի և Խուբլայի միջև սկսել էր Թոլուիդի քաղաքացիական պատերազմը, միևնույն ժամանակ [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայից]] Բերքե խանը հարձակվել էր [[Պարսկաստան|Պարսկաստանում]] [[Հուլավու|Հուլագու խանի]] վրա։ Չնայած մոնղոլները Լևանտի վրա բազմիցս են հարձակում գործել և կարճ ժամանակով գրավել են այն, այնուհետև 1299 թվականի Վադի ալ-Խազանդարի ճակատամարտից հետո արշավել են դեպի [[Գազա]], սակայն նրանք ստիպված են եղել հեռանալ տարածաշրջանից՝ պայմանավորված աշխարհաքաղաքական մի շարք գործոններով։  
 
1294 թվականին Խուբլայի մահվան ժամանակ Մոնղոլական կայսրությունը մասնատվել է 4 առանձին խաքանությունների կամ կայսրությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրություններն ու նկրտումները՝
* Արևելքում Յուան դինաստիան՝ հիմնված մերօրյա [[Պեկին|Պեկինում]]<ref name="China p413">''The Cambridge History of China: Alien Regimes and Border States''. p. 413.</ref>
 
1304 թվականին արևմտյան երեք խանությունները ընդունել են Յուան դինաստիայի անվանական [[Սյուզերենություն|սյուզերենությունը]]<ref>Jackson. ''Mongols and the West''. p. 127.</ref><ref>Allsen. ''Culture and Conquest''. pp. xiii, 235.</ref>, սակայն 1368 թվականին [[Հան (ազգություն)|Հանհան չինական]] [[Մին դինաստիա|Մին դինաստիան]] գրավել է մոնղոլական մայրաքաղաքը։ Յուան դինաստիայի չինգիզական ղեկավարները նահանջել են մոնղոլական հայրենիք և շարունակել են ղեկավարել այնտեղ՝ իբրև Հյուսիսային Յուան դինաստիա։ 1335-1353 թվականներին Իլխանությունը բաժանվել է մասերի։ Մինչև 15-րդ դարի վերջը Ոսկե Հորդան նույնպես բաժանվել է իրար հետ մրցակցող խանությունների, մինչդեռ Չաղաթայի խանությունը այս կամ այն կերպ պահանվել է մինչև 1687 թվականը։
 
== Անվանում ==
 
=== Մինչկայսերական շրջան ===
[[File:Mongolia XI.jpg|thumb|upright=1.15|Մոնղոլական ցեղերը Լյաո դինաստիայի օրոք (907–1125 թվականներ)]]Դեռևս 10-րդ դարից սկսած որոշ շրջաններ [[Մոնղոլիա|Մոնղոլիայում]], [[Մանջուրիա|Մանջուրիայում]] և Հյուսիսային Չինաստանում եղել են Լյաո դինաստիայի տիրապետության տակ։ 1125 թվականին ջունչենները ստեղծել են Քին դինաստիան, որը գահընկեց է արել Լյաո դինաստիային և փորձել է իր տիրապետության տակ առնել Մոնղոլիայում Լյաոների բոլոր տիրույթները։ 1130-ական թվականներին Քին դինաստիայի թագավորները, ովքեր հայտնի էին Ոսկե թագավորներ անունով, հաջողությամբ դիմադրել են Մոնղոլական ցեղերի միությանը (Խամագ մոնղոլների միություն)։ Այս միությանըմիության ղեկավարը Խաբուլ խանն էր՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] մեծ պապը<ref name="Barfield. p. 184">Barfield. p. 184.</ref>։ [[File:East-Hem 1200ad.jpg|thumb|upright=1.15|alt=Map of Eurasia showing the different states|[[Եվրասիա|Եվրասիան]] մոնղոլական նվաճումների նախաշեմին, մոտ 1200 թվական ]]
 
Մոնղոլական բարձրավանդակը գտնվել է ցեղային հինգ միությունների (khanlig) ձեռքում՝ քերայիդներ, խամագ մոնղոլներ, նայմաններ, մերքիթներ և թաթարներ։ Քին դինաստիայի ղեկավարները, հետևելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին, խրախուսում էին հակամարտությունները ցեղերի միջև, մասնավորապես թաթարների և մոնղոլների։ Նպատակն էր ներքին խնդիրներով շեղել քոչվոր ցեղերի ուշադրությունը Քին դինաստիայից։ Խաբուլին հաջորդել է Ամբաղայ խանը, ում թաթարները դավաճանել են՝ նրան հանձնելով ջուրչեններին, ովքեր էլ գլխատել են խանին։ Մոնղոլները ի պատասխան փորձել են ասպատակել առաջնագիծը, սակայն այս ամենն ավարտվել է 1143 թվականին ջուրչենների անհաջող հակագրոհով<ref name="Barfield. p. 184" />։
 
1147 թվականին Քին դինաստիան որոշ չափով փոխել է իր քաղաքականությունը՝ մոնղոլների հետ հաշտության պայմանագիր կնքելով և հեռանալով մի շարք ամրոցներից։ Այնուհետև մոնղոլները վերսկսել են հարձակումները թաթարների վրա՝ ցանկանալով վրեժ լուծել իրենց սպանված խանի համար։ Սա դարձել է թշնամության և պատերազմական գործողությունների մի երկար ժամանակաշրջանի սկիզբ։ [[Թաթարներ|Թաթարները]] և Քին դինաստիայի զորքերը 1161 թվականին կարողացել են պարտության մատնել մոնղոլներին<ref name="Barfield. p. 184" />։
 
=== Չինգիզ խան ===
{{Main||Չինգիզ խան}}[[File:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|thumb|alt=Painting of Genghis Khan|[[Չինգիզ խան]], [[Կայսերական պալատի թանգարան]] [[Թայբեյ]], [[Թայվան]] ]]Չինգիզ խանը, ում մանուկ ժամանակ [[Թեմուչին]] էին ասում, մոնղոլական ցեղապետի որդի է եղել։ Քերայիթներից Թուղրուլ խանի հետ աշխատելու ժամանակ Չինգիզ խանը արագորեն հայտնություն է ձեռք բերել։ Այդ ժամանակ ամենաուժեղ մոնղոլ առաջնորդը Քուրթայթն էր, ով ստացել էր չինական «Wang» տիտղոսը, որը նշանակում է արքայազն<ref>E.D. Philips The Mongols p. 37</ref>։ Թեմուչինը Վան խանի դեմ պատերազմել է և վերջինիս պարտության մատնելուց հետո ստացել Չինգիզ խան անունը։ Նա իր և իր տոհմի իշպխանության ժամանակ ընդարձակել է Մոնղոլական պետությունը։ Հենց այս ժամանակից ի վեր մոնղոլ տերմինը սկսել է կիրառվել Չինգիզ խանի տիրապետության տակ գտնվող բոլոր մոնղոլախոս ցեղերի համար։ Չինգիզ խանի հզոր դաշնակիներն էին նրա հոր ընկերը՝ քերայիթների ցեղապետ Թուղրուլ Վան խանը, և ջադրան ցեղից Թեմուչինի մանկության «արյան եղբայր» Ջամուքան։ Նրանց օգնությամբ Թեմուչինը կարողացել է պարտության մատնել մերքիթ ցեղին, փրկել իր կնոջը՝ Բյորթեին, այնուհետև վերադառնալով պարտության մատնել նայմաններին և թաթարներին<ref name="morgan-49">Morgan. ''The Mongols''. pp. 49–73.</ref>։
 
Թեմուչինն արգելել է առանց թույլտվության թալանել իր հակառակորդներին, բացի այդ նա գործադրել է մի քաղաքականություն, ըստ որի ավարը ամբողջությամբ վերնախավին տալու փոխարեն բաժանվում էր ռազմիկների և նրանց ընտանիքների միջև<ref>Riasanovsky. ''Fundamental Principles of Mongol law''. p. 83.</ref>։ Այս քաղաքականության արդյունքում նա հակասությունների մեջ է հայտնվել իր հորեղբայրների հետ, ովքեր նույնպես գահի օրինական ժառանագներ էին․ նրանք Թեմուչինին չէին համարում առաջնորդ, այլ պարզապես հանդուգն զավթիչ։ Այս դժգոհության ալիքը տարածվել է Թեմուչինի զորավարների և այլ մարդկանց շրջանում, որի արդյունքում նրա դաշնակիցներից շատերը խզել են իրենց կապերը նրա հետ<ref name="morgan-49" />։ Սրան հաջորդել է պատերազմը, որի ժամանակ Թեմուչինն ու իրեն հավատարիմ ուժերը հաղթանակ են տարել՝ 1203-1205 թվականներին պարտության մատնելով մյուս հակառակորդ ցեղերին, որոնք կրկին հայտնվել են Չինգիզ խանի գերիշխանության տակ։ 1206 թվականին Թեմուչինը քուրուլթայում (գլխավոր խորհուրդ) թագադրվել է ''Yekhe Mongol Ulus'' (Մոնղոլական մեծ պետության) խաքան (խան)։ Հենց այստեղ էլ ստացել է Չինգիզ խան (տիեզերական առաջնորդ) տիտղոսը հնում օգտագործվող Գուր խան կամ Թայան խան տիտղոսների փոխարեն, որն էլ մատնանշել է Մոնղոլական կայսրության սկիզբը<ref name="morgan-49" />։
Իրեն հավատարիմ մարդկանց տրված զորամիավորումների համեմատությամբ իր ընտանիքի անդամներին տրվածները բավականին քիչ էին։ Նա կայսրությունում նոր օրենսգիրք է հռչակել՝ Յասա․ ավելի ուշ Չինգիզ խանը օրենքըները ընդլայնել է՝ տարածելով այն քոչվորների ամենօրյա կյանքի և քաղաքական հարաբերությունների վրա։ Նա արգելել է կանանց վաճառքը, գողությունը, մոնղոլների միջև կռիվները և որսորդությունը բազմացման շրջանում<ref name="Secret history. p. 203" />։
 
Չինգիզ խանը իր որդեգրյալ եղբորը՝ Շիգի Քութուղին, նշանակել է բարձրագույն դատավոր՝ հրամայելով նրան գրառումներ կատարել կայսրության մասին։ Ընտանիքին, ուտելիքին և բանակին վերաբերող օրենքներին զուգահեռ Չինգիզ խանը սահմանել է նաև կրոնական ազատություն և նպաստել տեղական և միջազգային առևտրին։ Նա նաև հարկերից ազատել է հոգևորականությանն ու աղքատներին<ref>Vladimortsov. p. 74.</ref>։ Չինգիզ խանը աջակցել է գրագիտության տարածմանը՝ ընդունելով ույղուրական գիրը, որը ձևավորելուդառնալու էր կայսրության ույղուր-մոնղոլական գիրը։գրի հիմքը։ Չինգիզ խանը հրամայել է [[Ույղուրներ|ույղուր]] Թաթագունային, ով նախկինում նայմանների խանն էր, ուսուցանել իր որդիներին<ref>Weatherford. p. 70.</ref>։
 
====Առաջխաղացում դեպի Կենտրոնական Ասիա ====