«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

[[File:CoronationOfOgodei1229.jpg|thumb|1229 թվականին [[Ուգեդեյ|Ուգեդեյ խանի]]՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] ժառանգորդի թագադրությունը։ [[Ռաշիդ ալ-Դին|Ռաշիդ ադ-Դին]], 14-րդ դար։]][[Չինգիզ խան|Չինգիզ խանը]] մահացել է 1227 թվականի օգոստոսի 18-ին։ Նրա մահվան պահին Մոնղոլական կայսրությունը ձգվում էր [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսից]] մինչև [[Կասպից ծով]]․ սա մի կայսրություն, որն իր չափերով գերազանցում էր ինչպես [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]], այնպես էլ [[Խալիֆայություն|Խալիֆայությանը]]։ Չինգիզ խանը գահաժառանգ էր հռչակել իր երրորդ որդուն՝ [[Ուգեդեյ|Ուգեդեյին]]։ Մոնղոլական սովորույթի համաձայն Չինգիզ խանը թաղվել է գաղտնի մի վայրում։ Մինչև 1229 թվականին քուրուլթայում Ուգեդեյի պաշտոնական ընտրությունը գահի խնամակալությունը ստանձնել էր նրա կրտսեր եղբայր Թոլուին<ref>Man. ''Genghis Khan''. p. 288.</ref>։ <br />Ուգեդեյի առաջին քայլերից էր զորք ուղարկել ղփչաղական վերահսկողության տակ գտնվող տափաստաններում հպատակ [[Բաշկիրներ|բաշկիրների]], [[Բուլգարներ|բուլգարների]] և այլ ժողովուրդների մոտ<ref name=":0">Saunders. p. 81.</ref>։ Արևելքում Ուգեդեյի զորքերը մոնղոլական իշխանությունը վերահաստատում են Մանջուրիայում՝ տապալելով Արևելյան Սյայի վարչակարգը և տունգուս-մանջուրներին։ 1230 թվականին մեծ խանը անձամբ ղեկավարել է զորքը՝ այն հանելով Չինաստանում Քին դինաստիայի դեմ։ Ուգեդեյի զորավարներից Սուբեդեյը 1232 թվականին Քայֆենի պաշարման ժամանակ կարողացել է գրավել կայսր Վանյան Սյահուի մայրաքաղաքը<ref>Atwood. p. 277.</ref>։ Քին դինաստիան փլուզվել է 1234 թվականին, երբ մոնղոլները գրավել են Ցայչժոուն, ուր փախել էր կայսր Վանյան Սյահուն։ 1234 թվականին Ուգեդեյի որդիների՝ Քոչուի և Քոթենի, ինչպես նաև զորավար Չաղանի գլխավորությամբ երեք բանակներ գրավել են հարավային Չինաստանը։ 1234 թվականին Սոն դինաստիայի օգնությամբ մոնղոլները կարողացել են վերջ դնել Քին դինաստիային<ref>Rossabi. p. 221.</ref><ref>Atwood. p. 509.</ref>։
 
Շատ հան չինացիներ և քիթաններ անցել են մոնղոլների կողմը Քին դինաստիայի դեմ կռիվների ժամանակ։ Երկու հան չինացի առաջնորդներ՝ Շի Տիանցե, Լիու Հեյմա (劉黑馬, Liu Ni)<ref>[https://books.google.com/books?ei=oj8sVYfZEYb4yASM8oCADQ&id=1yMnAQAAIAAJ&dq=liu+heima+mongols&focus=searchwithinvolume&q=liu+heima+ Collectif 2002], p. 147.</ref>, և քիթան Սիաո Ցալան վերցրել են իրեն 3 թումեն զորքը և միացել մոնղոլական զորքին<ref>[https://books.google.com/books?id=NfzOAAAAMAAJ&q=Ogodei+divided+them+into+three+tiimens+%28Chinese:+wan-hu%29+and+thirty-six+minqat+commanded+by+the+Khitan+Hsiao+Cha-la+and+Hans+Liu+Ni+%28Heima%29+and+Shi-+T%27ien-tse.+By+1234,+three+and+perhaps+more+lumen-it+noyad+were+posted.+The+three+...&dq=Ogodei+divided+them+into+three+tiimens+%28Chinese:+wan-hu%29+and+thirty-six+minqat+commanded+by+the+Khitan+Hsiao+Cha-la+and+Hans+Liu+Ni+%28Heima%29+and+Shi-+T%27ien-tse.+By+1234,+three+and+perhaps+more+lumen-it+noyad+were+posted.+The+three+...&hl=en&sa=X&ei=_z8sVYkri6rJBIT1gMgH&ved=0CB8Q6AEwAA May 2004], p. 50.</ref>։ Լիու Հեյման և Շի Տիանցեն ծառայում էին Ուգեդեյ խանին։ Լիու Հեյման և Շի Տիանսինը առաջնորդել են իրենց բանակներին Արևմտյան Սյայի դեմ<ref>[https://books.google.com/books?id=MztuAAAAMAAJ&q=liu+heima+mongols&dq=liu+heima+mongols&hl=en&sa=X&ei=oj8sVYfZEYb4yASM8oCADQ&ved=0CCYQ6AEwAg eds. Seaman, Marks 1991], p. 175.</ref>։ Զորքը կազմված էր 4 հան թումենից և 3 քիթան թումենից, որոնցից յուրաքանչյուրը 10,000 զինվոր ուներ։ Յուան դինաստիան Քին դինաստիայից հեռացած մարդկանցից ստեղծել է հան բանակ՝ 漢軍, և Սոն դինաստիայի նախկին զինվորներից էլ ստեղխել է այսպես կոչված Նոր ստեղծված բանակը՝ 新附軍<ref>[https://books.google.com/books?id=8hOgAAAAIAAJ&pg=PA66&dq=han+tumen+khitan&hl=en&sa=X&ei=Ij8sVefWHaXIsATnqID4AQ&ved=0CEwQ6AEwBw#v=onepage&q=han%20tumen%20khitan&f=false Hucker 1985], p. 66.</ref>։
 
Արևմուտքում Ուգեդեյի զորահրամանատար Չորմագանը ոչնչացրել է Ջալալ ադ-Դին Խորեզմշահին՝ [[Խորեզմշահերի պետություն|Խորեզմշահերի կայսրության]] վերջին [[Շահ|շահին]]։ Հարավային Պարսկաստանի մի շարք փոքր թագավորություններ կամավոր կերպով ընդունել են մոնղոլական գերիշխանությունը<ref>May. ''Chormaqan''. p. 29.</ref><ref>Amitai. ''The Mamluk-Ilkhanid war''</ref>։ Արևելյան Ասիայում մոնղոլական արշավանքներ են տեղի ունեցել դեպի [[Գորյո]], սակայն Ուգեդեյի փորձը կցել [[Կորեական թերակղզի|Կորեական թերակղզին]] Մոնղոլական կայսրությանը ավարտվել է անհաջողությամբ։ Գորյոյի թագավոր Գոջոնը հանձնվել է, սակայն ավելի ուշ ապստամբել է և սպանել մոնղոլ դարուգաչիներին (մոնղոլերեն տերմին, թյուրքական տերմինը՝ բասկակ, անձ, ով զբաղվում է հարկահանությամբ և վարչական գործերով)․ նա հետագայում իր կայսերական արքունիքը [[Կեսոն|Կեսոնից]] տեղափոխել է Քանխվա կղզի<ref>Grousset. p. 259.</ref>։