«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

[[File:Meczennicy Sandomierscy.jpg|thumb|upright|1260 թվականին Լեհաստանի նվաճման ժամանակ մոնղոլները կողմից սպանված Դոմինիկյան նահատակները։]]
* Արևմտյան հետազոտող Ռուդոլֆ Ռումելի հաշվարկների համաձայն Մոնղոլական կայսրության ժամանակաշրջանում սպանվել է 30 միլիոն մարդ։ Որոշ այլ հաշվարկներով այդ թիվը կազմել է 80 միլիոն, այսինքն՝ միջին թիվը կազմել է շուրջ 50 միլիոն։ Մոնղոլական իշխանության 50 տարում Չինաստանի բնակչությունը կիսով չափ նվազել է։ Մինչև մոնղոլական նվաճումները չինական դինաստիաների տիրույթներում բնակվել է շուրջ 120 միլիոն մարդ։ 1279 թվականի նվաճումից հետո 1300 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով այնտեղ մնացել է շուրջ 60 միլիոն բնակիչ։ Չնայած բավականին գայթակղիչ է այս կտրուկ անկումը մոնղոլական դաժանությանը վերագրելը, որոշ գիտնականներ այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ ունեն։ Որոշ գիտնականներ, օրինակ՝ Ֆրեդերիկ Մորթը, պնդում են, որ այս անկում ապրող թվերը արտացոլում են գրանցում կատարելու ձախողումը։ Այլ գիտնականների կարծիքով, օրինակ՝ Թիմոթի Բրուք, մոնղոլները նվազեցրել են հարավային չինական բնակչությանը և մասնավորապես հան չինական բնակչության թվաքանակը, որը շատ վիճարկելի է, վերացնելով անձնագիր ունենալու իրավունքը և մերժելով հողի սեփականության իրավունքը։ Սա նշանակում է, որ չինացիները կախված էին մոնղոլներից ու թաթարներից, որը ենթադրում էր նաև ծառայություն մոնղոլական բանակում։ Այլ պատմաբաններ, օրինակ՝ Վիլյամ Մքնեյլը և Դեյվիդ Մորգանը, պնդում են, որ այս ժամանակաշրջանում ժողովրդագրական նման կտրուկ անկումը պայմանավորված է բուբոնիկ ժանտախտով։
* Մոնղոլական նվաճումների արդյունքում իսլամական աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Իրանական սարահարթի բնակչությունը տառապել է սովից և հիվանդություններից, որի արդյունքում բնակչության երեք քառորդը՝ շուրջ 10-15 միլիոն մարդ, մահացել է։ Պատմաբան Սթիվեն Վորդի հաշվարկների համաձայն Իրանի բնակչությունը մինչև 20-րդ դարի կեսերը նույնիսկ չի հասել մինչմոնղոլական շրջանի բնակչության թվին<ref name="Steve Ward">{{cite book|url=https://books.google.com/books?id=8eUTLaaVOOQC&pg=PA39|title=Immortal: A Military History of Iran and Its Armed Forces|last=R. Ward|first=Steven|publisher=Georgetown University Press|year=2009|isbn=978-1-58901-258-5|page=39}}</ref>։
* Դեյվիդ Նիկոլը ''Մոնղոլ զինվորականները'' գրքում գրում է, որ «բոլորն նրանց զանգվածային բնաջնջումն ու ահաբեկչությունը, ովքեր հակադրվել են իրենց, մոնղոլական լավ փորձված մարտավարություն էր»<ref name="Mongol Conquests">{{cite web |url=http://users.erols.com/mwhite28/warstat0.htm#Mongol |title=Mongol Conquests |publisher=Users.erols.com |date= |accessdate=2014-02-15 |archive-url=https://web.archive.org/web/20041028051334/http://www.usna.edu/Users/history/kolp/HH345/PRE1492.HTM#Mongol |archive-date=28 October 2004 |dead-url=no |df=dmy-all }}</ref>։ Ռուս բնակչության շուրջ կեսը նվաճողական քաղաքականության ժամանակ սպանվել է<ref name="parallelsixty.com">{{cite web|url=http://www.parallelsixty.com/history-russia.shtml|title=History of Russia, Early Slavs history, Kievan Rus, Mongol invasion|date=|publisher=Parallelsixty.com|archive-url=https://web.archive.org/web/20100121024544/http://www.parallelsixty.com/history-russia.shtml|archive-date=21 January 2010|dead-url=yes|accessdate=2014-02-15|df=dmy-all}}</ref>։ Այնուամենայնիվ, Քոլին Մքեվեդին իր Համաշխարհային բնակչության պատմության ատլասում (1978) հաշվարկել է, որ Ռուսաստանի եվրոպական մասում բնակչությունը մոնղոլական նվաճումից հետո 7,5 միլիոնից նվազել է և դարձել 7 միլիոն<ref name="Mongol Conquests"/>։ Պատմաբանները հաշվարկել են, որ Հունգարիայի երկու միլիոն բնակչության ավելի քան կեսը դարձել է մոնղոլական նվաճումների զոհ<ref>{{cite web |url=http://www.britannica.com/eb/article-34789/Hungary |title=The Mongol invasion: the last Arpad kings |publisher=Britannica.com |date=2013-11-20 |accessdate=2014-02-15 |archive-url=https://web.archive.org/web/20080512114337/http://www.britannica.com/eb/article-34789/Hungary |archive-date=12 May 2008 |dead-url=no |df=dmy-all }}</ref>։ Պատմաբան Անդրեա Պետոն նշում է, որ մի ականատես ասել է, թե «մոնղոլները սպանել են բոլորին՝ անկախ սեռից և տարիքից» և «մոնղոլները հատկապես «հաճույք են ստացել» կանանց ստորացնելիս»<ref>Andrea Peto in {{cite book|author1=Richard Bessel|author2=Dirk Schumann|title=Life After Death: Approaches to a Cultural and Social History of Europe During the 1940s and 1950s|url=https://books.google.com/books?id=NilW70Yol74C&pg=PA143|year=2003|publisher=Cambridge University Press|page=143|isbn=978-0-521-00922-5}}</ref>։
[[File:Babur and Humayun.jpg|thumb|Մեծ Մոնղոլների կայսրության առաջին խան Բաբուրը և նրա ժառանգորդ Հյումայունը։]]
* Մոնղոլների կիրառած ամենահաջողված մարտավարություններից է եղել քաղաքային այն բնակչության վերացումը, որը հրաժարվել է ենթարկվել։ Ռուսաստանի գրավման ժամանակ մոնղոլները ոչնչացրել են գրեթե բոլոր խոշոր քաղաքները։ Եթե բնակչությունը համաձայնվել է հանձնվել, մոնղոլները նրանց շատ հաճախ ազատ են արձակել, սակայն դա միշտ չէ երաշխավորված եղել։ Օրինակ՝ ներկայիս Իրանի Համադան քաղաքը ոչնչացվել է և բոլորը՝ տղամարդ, կին, երեխա, կոտորվել են մոնղոլ զորավար Սուբութայի կողմից, քանի որ քաղաքում բավարար պարենամթերք չի եղել մոնղոլական զորքի համար։ Քաղաքն այրելուց մի քանի օր հետո Սուբութայը ուժեր է ուղարկել քաղաք՝ սպանելու բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբնական կոտորածից խուսափել էին կամ քաղաքում չէին գտնվել։ Մոնղոլական զորքը օգտագործել է տեղական ժողովուրդներին և զինվորներին՝ հաճախ նրանց ներառելով մոնղոլական զորքի մեջ։ Պատերազմի գերիները հաճախ երկընտրանքի հնարավորություն էին ունենում՝ սպանվել կամ հետագա նվաճումների ժամանակ մոնղոլական զորքին աջակցություն ցույց տալ՝ դառնալով նրանցից մեկը<ref>The Story of the Mongols Whom We Call the Tartars= Historia Mongalorum Quo s Nos Tartaros Appellamus: Friar Giovanni Di Plano Carpini's Account of His Embassy to the Court of the Mongol Khan by Da Pian Del Carpine Giovanni and Erik Hildinger (Branden BooksApril 1996 {{ISBN|978-0-8283-2017-7}})</ref>։ Ի հավելումն նման ահաբեկչական մարտավարությանը՝ կայսրության արագ ընդարձակմանը նպաստում էին ռազմական դիմացկունությունը, ռազմական հմտությունները, [[Մերիտոկրատիա|մերիտոկրատիան]] և կարգապահությունը։