«Հայկական Տավրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Taurus.jpg with File:Taurus_Mountains_with_clouds,_seen_from_a_plane.jpg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).
Տող 19.
Հայկական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով և վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բարձրակողմանի խզումներով։ Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով։ Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է [[Խարբերդի դաշտ|Խարբերդի]], [[Բալուի դաշտ|Բալուի]], [[Մշո դաշտ|Մուշի]], Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին։ Հաճախակի են [[ռելիեֆ]]ի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով։ Կան ստորերկրյա քարանձավներ։
 
[[Արևելյան Տիգրիս]]ի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից։ Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ և բազմամետաղներ, [[քրոմիտ]], ծծումբ, առատ են շինանյութեր։ Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լադշաֆտային առանձնահատկություններ։ Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։
 
Տարեկան տեղումներն աճում են 300 մմ-ից մինչև 1000 մմ։ Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային, միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ։ Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400-500 մմ-ից 1000-1500 մմ են։ Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են [[սոճի]], լիբանանյան մայրի, [[կաղնի]], մշտադալար մերձարևադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների։