«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 153.
[[Պատկեր:MendeleevDI Jaroishenko 1886.jpg|270px|thumb|''[[Նիկոլայ Յարոշենկո]]''. [[Դ. Մենդելեև]]ը 1886 թ.: Յուղաներկ: Յարոշենկոյի նկարում Մենդելեևը երեք ոտք ունի: Բնորդելու ժամանակ Մենդելևը փոխել է դիրքը, իսկ Յարոշենկոն մոռացել է ծածկել նախկինը:]]
Իր ողջ կյանքի ընթացքում Մենդելևը չթուլացրեց հետաքրքրությունը «լուծույթային» թեմատիկայի նկատմամբ: Նրա առավել կարևոր հետազոտությունները, այդ բաժնի նկատմամբ, վերագրվում են 1860-ականների կեսերին, իսկ կարևորագույնները՝ 1880-ական թվականներին: Այնուամենայնիվ, գիտնականի հրատարակումները ցույց են տալիս, որ իր ստեղծագործական աշխատանքի այլ ժամանակաշրջաններում էլ նա չի դադարեցրել լուծույթների ուսմունքի հիմքերը դնելու հնարավորությունների որոնումները: Ուսմունքի ստեղման ժամանակ Դ. Մենդելեևի կոնցեպցիան էվոլյուցիայի է ենթարկվել այս երևույթի հակասական և ոչ կատարյալ պնդումներից մինչև նրա վերաբերյալ զարգացումների այլ ուղղությունները, առաջին հերթին՝ քիմիական միացությունների ուսմունքը:
Դ. Մենդելեևը ցույց է տվել, որ լուծույթների ճիշտ ընկալումը հնարավոր չէ առանց դրանց քիմիական մեխանիզմի իմացության, նրանց դասումը որշվածորոշված միացությունների դասին և լուծույթներում բարդ քիմիական հավասարակշռության՝ այս երեք անքակտելի տեսակետերի մշակումով էլ հենց եզրակացվում է լուծույթների հիմնական նշանակությունը: Սակայն ինքը Մենդելեևը երբեք իր գիտական ենթադրությունները լուծույթների ուսումնասիրման մեջ տեսություն չէր անվանում, իսկ նրա հակախոհները և հետնորդները հենց այդպես անվանեցին այն, ինչ ինքը անվանում էր «հասկացություն» և «ենթադրություն», իսկ տվյալ ուղղության աշխատանքները՝ «հիպոթեզային մտածելակերպով լուծույթների տվյալների համախումբը բացահայտելու փորձ», որը «...տեսությունից դեռ շատ հեռու էր», ձևակերպման մեջ հիմնական խոչընդոտը գիտնականը համարում էր «նյութի հեղուկ վիճակի տեսությունը»:
Ավելորդ չէ նկատել, որ, այս ուղղությունը զարգացնելով, Դ. Մենդելեևը, ի սկզբանե ապրիորիկ կերպով առաջադրելով այն ջերմաստիճանի գաղափարը, որի դեպքում հեղուկի բարձրությունը մենիսկում համընկնում է զրոյական մակարդակին, 1860-ական թվականներին դրա վերաբերյալ կատարեց մի շարք փորձեր: Որոշակի ջերմաստիճանում, որը փորձնականորեն անվանել էր «եռման բացարձակ ջերմաստիճան», հալափակված ծավալով պարաֆինե վաննայում եռացված սիլիցիումի հեղուկ քլորիդը (SiCl<sub>4</sub>) «անհետանում է», վերածվելով գոլորշու: Հետազոտությանը վերաբերող հոդվածում, Մենդելևը տեղեկացնում է, որ եռման բացարձակ ջերմաստիճանում, հեղուկի ամբողջությամբ գոլորշու վերածվելու պրոցեսը ուղեկցվում է մակերևույթային լարվածության և ջերմության փոքրացմամբ մինչև զրո արժեքը: Այս աշխատանքը գիտնականի առաջին նշանավոր ձեռքբերումն է:
Կարևոր է նաև այն փաստը, որ էլեկտրոլիտների լուծույթների տեսությունը ձեռք է բերել բավարաված ուղղություն, միայն ընդունելով Դ. Մենդելեևի այն գաղափարները, երբ այդ լուծույթներում իոնների գոյության վերաբերյալ հիպոթեզը համընկավ լուծույթների մասին մենդելևյան տեսության հետ: