«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

* Մոսկվան վերելք է ապրել դեռևս մոնղոլ-թաթարական լծի ներքո, բավականին ժամանակ անց միայն ռուսները սկսել են հանդես գալ՝ իբրև հարկահավաքներ մոնղոլների համար։ Այն փաստը, որ ռուսները հավաքելու էին հարկերը, նշանակում էր, որ մոնղոլները հազվադեպ էին այցելելու իրենց տիրապետության տակ գտնող տարածքներ։ Արդյունքում ռուսները ձեռք են բերել ռազմական հզորություն, և նրանց ղեկավար [[Իվան III|Իվան III-ը]] մոնղոլներին ամբողջովին տապալել է և հիմք դրել [[Մոսկվայի մեծ իշխանություն|Մոսկվայի մեծ իշխանությանը]]։ Երբ [[Ուգրա (գետ)|Ուգրա գետի]] մոտ տեղի ունեցած դիմակայությունից հետո պարզ է դարձել, որ մոնղոլները խոցելի են, Մոսկվայի մեծ իշխանությունը անկախություն է ձեռբերել։
[[File:Kalmyk exodus (Geoffroy, 1845).JPG|thumb|1770-1771 թվականներին [[Կալմիկներ|կալմիկների]] գաղթը Ռուսաստանից դեպի Չինաստան։]]
* Աշխարհի մասին Եվրոպայի պատկերացումներն ու գիտելիքները բավականին ընդլայնվել են դեսպանների և առևտրականների բերած տեղեկատվության շնորհիվ։ Երբ 1492 թվականին Կոլումբոսը սկսել է իր ճանապարհորդությունը, նրա նպատակն է եղել հասնել Քաթայ՝ Չինաստան, և մեծ խանին փոխանցել [[Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)|Ֆերդինանդ II-ի]] և [[Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)|Իզաբելլա I-ի]] նամակը։
* Որոշ հետազոտությունների համաձայն [[Սև մահ|Սև մահը]], որ 1340-ական թվականներին ավերածություններ է գործել Եվրոպայում, Եվրոպա է հասել Չինաստանից առևտրական ճանապարհներով։ 1347 թվականին [[Ղրիմ|Ղրիմի թերակղզում]] առևտրական խոշոր կենտրոն [[Թեոդոսիա|Թեոդոսիայի]] նկատմամբ վերահսկողություն հաստատած [[Ջենովայի հանրապետություն|Ջենովայի հանրապետությունը]] պաշարվել է մոնղոլական զորքերի կողմից Ջանիբեգի գլխավորությամբ։ Երկարաձգված պաշարումից հետո, որի ընթացքում հիվանդությունը քայքայել էր մոնղոլական զորքը, նրանք որոշել են վարակված դիակներն օգտագործել իբրև կենսաբանական զենք։ Քարանետ սարքով դիակները շպրտել են քաղաքի պատերից ներս՝ վարակելով բնակիչներին<ref>Svat Soucek. ''A History of Inner Asia''. Cambridge University Press, 2000. {{ISBN|0-521-65704-0}}. p. 116.</ref>։ Ջենովայի առևտրականները փախուստի են դիմել՝ համաճարակը իրենց նավերով տանելով Եվրոպայի հարավ՝ այսպիսով արագորեն տարածելով հիվանդությունը։ Միայն Եվրոպայում համաճարակի պատճառով մահացածների թիվը 50 միլիոն է եղել, իսկ ամբողջ աշխարհում հաշվվում է 75-200 միլիոն<ref>{{Cite book|title=The Black Death, 1346–1353: the Complete History|last=Benedictow|first=Ole Jørgen|publisher=Boydell Press|year=2004|isbn=978-1-84383-214-0|location=|page=382}}</ref>։
* Ղրիմի խանությունը և այլ հետնորդներ, օրինակ՝ Մեծ Մոնղոլների խանության (Մուղալ) արքայական ընտանիքը Հարավային Ասիայում, Չինգիզ խանի ժառանգներն են․ Բաբուր խանի մայրը ժառանգորդ էր, քանզի վերջինիս հայրը [[Լենկթեմուր|Լենկթեմուրի]] անմիջական ժառանգներից է։ «Մուղոլ» բառը պարսկերեն բառ է, որը նշանակում է մոնղոլ։
*[[Կալմիկներ|Կալմիկները]] մոնղոլական վերջին քոչվորներն են եղել, որ ներթափանցել են Եվրոպայի տարածք։ Նրանք Կենտրոնական Ասիայից Եվրոպա են գաղթել 17-րդ դարի սկզբին։ 1770-1771 թվականի ձմռանը շուրջ 200,000 կալմիկներ [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] ձախ ափi իրենց արոտավայրերից տեղաշարժվել են դեպի [[Ջունգարական հարթավայր]]՝ անցնելով [[Ղազախներ|ղազախ]] և [[Ղրղզներ|ղրղզ]] թշնամիների տիրույթներով։ Մի քանի ամիս տևած ճանապարհորդությունից հետո կալմիկների միայն մեկ երրորդն է կարողացել հասնել Ջունգարական հարթավայր՝ Չինաստանի հյուսիսարևմուտք<ref>Michael Khodarkovsky (2002)."''[https://books.google.com/books?id=Ti51WfA68RYC&pg=&dq&hl=en#v=onepage&q=&f=false Russia's Steppe Frontier: The Making Of A Colonial Empire, 1500–1800]''". Indiana University Press. p. 142. {{ISBN|0-253-21770-9}}</ref>։