«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
14-րդ դարում Մոնղոլական կայսրության անկումը հանգեցրել է Մետաքսի ճանապարհի վրա տնտեսական, քաղաքական և մշակութային միասնականության փլուզմանը։ Թյուրքական ցեղերը գրավել են ճանապարհի արևմտյան մասը [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությունից]]՝ հող նախապատրաստելով թյուրքական մշակույթի համար, որը հետագայում բյուրեղանալու էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունում]] [[Սուննի իսլամ|սուննի]] հավատի ներքո։ Արևելքում 1368 թվականին բնիկ չինացիները տապալել են Յուան դինաստիային և հիմք դրել իրենց [[Մին դինաստիա|Մին դինաստիային]], որին հաւորդել է տնտեսական մեկուսացման քաղաքականությունը<ref name="footsteps">Guoli Liu ''Chinese Foreign Policy in Transition''. p. 364</ref>։
 
==Ժառանգություն ==
[[File:Mongols-map.png|thumb|alt=Map of Asia|13-րդ դարի քարտեզ, որը ցույց է տալիս Մոնղոլական կայսրության քարտեզի սահմանները [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Մոնղոլիա|Մոնղոլիայում]], [[Կենտրոնական Ասիայի հանրապետությունները և Արցախյան ազատագրական պատերազմը|Կենտրոնական Ասիայի պետություններում]] և [[Չինաստան|Չինաստանում]] մոնղոլների ներկայիս թվի համեմատությամբ։]]
 
Մոնղոլական կայսրությունը, որը պատմության մեջ ամենամեծ և երկարակյաց կայսրությունն է, հսկայածավալ տարածաշրջաններ միավորելով՝ տևական ազդեցություն է ունեցել։ Դրանցից շատերը (օրինակ՝ Ռուսաստանի արևելյան և արևմտյան մասերը կամ Չինաստանի արևմտյան մասերը) մինչ օրս շարունակում ենմիավորված մնալ<ref>{{cite journal|author=Timothy May|date=February 2008|title=The Mongol Empire in World History|url=http://worldhistoryconnected.press.illinois.edu/5.2/may.html|dead-url=no|journal=World History Connected|volume=5|issue=2|archive-url=https://web.archive.org/web/20140210122729/http://worldhistoryconnected.press.illinois.edu/5.2/may.html|archive-date=10 February 2014|accessdate=2014-02-15|df=dmy-all}}</ref>։ Կայսրության փլուզումից հետո մոնղոլները ձուլվել են տեղական բնակչությանը․ նրանց ժառանգները ընդունել են տարբեր տեղական կրոններ, օրինակ՝ արևելյան խանությունը ընդունել է [[բուդդայականություն]], արևմտյան երեք խանությունները [[Սուֆիզմ|սուֆիական]] ազդեցության ներքո ընդունել են [[իսլամ]]<ref name="Foltz. pp. 105–106" />։
 
Որոշ աղբյուրների համաձայն Չինգիզ խանի նվաճումները այնպիսի լայնածավալ ավերածություններ են գործել որոշ աշխարհագրական շրջաններում, որ Ասիայում ժողովրդագրական պատկերը խիստ փոփոխության է ենթարկվել։
 
Մոնղոլական կայսրության ոչ ռազմական նվաճումներից է գրային համակարգի ներկայացումը․ մոնղոլական այբուբենը հիմնված է ույղուրերենի վրա, որը մինչ օրս օգտագործվում է Մոնղոլիայում<ref>{{cite book|title=Spoken Uyghur|last1=Hahn|first1=Reinhard F.|publisher=University of Washington Press|year=1991|isbn=978-0-295-98651-7|location=London and Seattle}}</ref>։
 
[[File:Facial Chronicle - b.10, p.049 - Tokhtamysh at Moscow.jpg|thumb|Թոքթամըշը և [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայի]] զորքը սկսում է Մոսկվայի պաշարումը (1382)։ ]]Մոնղոլական կայսրության այլ ազդեցությունները՝
 
* Մոսկվան վերելք է ապրել դեռևս մոնղոլ-թաթարական լծի ներքո, բավականին ժամանակ անց միայն ռուսները սկսել են հանդես գալ՝ իբրև հարկահավաքներ մոնղոլների համար։ Այն փաստը, որ ռուսները հավաքելու էին հարկերը, նշանակում էր, որ մոնղոլները հազվադեպ էին այցելելու իրենց տիրապետության տակ գտնող տարածքներ։ Արդյունքում ռուսները ձեռք են բերել ռազմական հզորություն, և նրանց ղեկավար [[Իվան III|Իվան III-ը]] մոնղոլներին ամբողջովին տապալել է և հիմք դրել [[Մոսկվայի մեծ իշխանություն|Մոսկվայի մեծ իշխանությանը]]։ Երբ [[Ուգրա (գետ)|Ուգրա գետի]] մոտ տեղի ունեցած դիմակայությունից հետո պարզ է դարձել, որ մոնղոլները խոցելի են, Մոսկվայի մեծ իշխանությունը անկախություն է ձեռբերել։
[[File:Kalmyk exodus (Geoffroy, 1845).JPG|thumb|1770-1771 թվականներին [[Կալմիկներ|կալմիկների]] գաղթը Ռուսաստանից դեպի Չինաստան։]]
* Ղրիմի խանությունը և այլ հետնորդներ, օրինակ՝ Մեծ Մոնղոլների խանության (Մուղալ) արքայական ընտանիքը Հարավային Ասիայում, Չինգիզ խանի ժառանգներն են․ Բաբուր խանի մայրը ժառանգորդ էր, քանզի վերջինիս հայրը [[Լենկթեմուր|Լենկթեմուրի]] անմիջական ժառանգներից է։ «Մուղոլ» բառը պարսկերեն բառ է, որը նշանակում է մոնղոլ։
*[[Կալմիկներ|Կալմիկները]] մոնղոլական վերջին քոչվորներն են եղել, որ ներթափանցել են Եվրոպայի տարածք։ Նրանք Կենտրոնական Ասիայից Եվրոպա են գաղթել 17-րդ դարի սկզբին։ 1770-1771 թվականի ձմռանը շուրջ 200,000 կալմիկներ [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] ձախ ափi իրենց արոտավայրերից տեղաշարժվել են դեպի [[Ջունգարական հարթավայր]]՝ անցնելով [[Ղազախներ|ղազախ]] և [[Ղրղզներ|ղրղզ]] թշնամիների տիրույթներով։ Մի քանի ամիս տևած ճանապարհորդությունից հետո կալմիկների միայն մեկ երրորդն է կարողացել հասնել Ջունգարական հարթավայր՝ Չինաստանի հյուսիսարևմուտք<ref>Michael Khodarkovsky (2002)."''[https://books.google.com/books?id=Ti51WfA68RYC&pg=&dq&hl=en#v=onepage&q=&f=false Russia's Steppe Frontier: The Making Of A Colonial Empire, 1500–1800]''". Indiana University Press. p. 142. {{ISBN|0-253-21770-9}}</ref>։
* Որոշ թյուրք-մոնղոլական խանություններ պահպանվել են մինչև վերջին ժամանակները՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]] գոյատևել է մինչև 1783 թվականը, Բուխարայի խանությունը՝ 1920 թվականը, [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]]՝ 1847 թվական, [[Կոկանդի խանություն|Կոկանդի խանությունը]]՝ 1876 թվական, իսկ [[Խիվայի խանություն|Խիվայի խանությունը]] ռուսական գերիշխանության տակ գոյատևել է մինչև 1917 թվական։
 
== Ծանոթագրություններ ==