«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 323.
 
[[Մանջուրիա|Մանջուրիայում]] և հյուսիսային [[Սիբիր|Սիբիրում]] մոնղոլները դեռևս շարունակել են օգտագործել շների կողմից քաշվող սահնակները յամի համար։ Իլխանությունում Քազան խանը կարողացել է որոշ չափով վերականգնել [[Միջին Արևելք|Միջին Արևելքում]] քչացող փոստային կայանների համակարգը։ Նա կառուցել է մի քանի իջևանատներ և սահմանել, որ միայն կայսերական դեսպանները կարող են անվճար մնալ։ Ոսկե Հորդային ջուջիները սահմանել են հատուկ յամի հարկ, որպեսզի ֆինանսավորեն փոստային կայանների համակարգը։
 
==Մետաքսի ճանապարհ==
{{Main|Մետաքսի ճանապարհ}}
{{see also||Սև մահ}}Մոնղոլները պատմության ընթացքում մեծապես աջակցել է առևտրականներին և առևտրի զարգացմանը։ Մինչև մոնղոլների միավորումը Չինգիզ խանը խրախուսել է օտար առևտրականների ներկայությունը։ Առևտրականներն ապահովել են տեղեկատվություն հարևան մշակույթների մասին, ծառայել են իբրև դիվանագետներ և պաշտոնական առևտրականներ մոնղոլների համար և կարևոր են եղել շատ ապրանքատեսակների վաճառքի համար, քանզի մոնղոլները առանձնապես շատ բաներ չեն արտադրել։ [[File:Toda Mongke and His Mongol Horde.jpg|thumb|upright|Տուդա Մենգուն [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայից]]]]
 
Մոնղոլները հաճախ առևտրականներին ապահովել են կապիտալով և ուղարկել նրանց հեռավոր մի վայր առևտրական-գործընկեր ''(ortoq)'' համաձայնագրով։ Կայսրության աճին զուգընթաց առևտրականներն ու դեսպանները, ովքեր ունեին համապատասխան փաստաթղթեր և լիազորություն, ստացել են պաշտպանություն և ապաստարան մոնղոլական տիրույթներում ճանապարհորդելիս։ Ճանապարհորդության համար հարմար և լավ պահպանված ճանապարհները կապել են Միջերկրական ծովի ավազանը Չինաստանին՝ մեծացնելով ցամաքային առևտուրը․ ճանապարհորդության ընթացքում ճանապարհորդները ստեղծել են դրամատիկ պատմություններ այս ճանապարհի վերաբերյալ, որը կարճ ժամանակ անց հայտնի էր դառնալու [[Մետաքսի ճանապարհ]] անունով։
 
Արևմտյան հետազոտող [[Մարկո Պոլո|Մարկո Պոլոն]] անցել է Մետաքսի ճանապարհով՝ ուղևորվելով արևելք, իսկ մոնղոլ վանական Ռաբբան Բար Սաուման պատմական ճանապարհորդություն է կատարել այս ճանապարհով՝ Խանբալըքի (Պեկին) իր տնից հասնելով մինչև Եվրոպա։ Եվրոպական միսիոներները, ինչպես օրինակ [[Ռուբրուք|Վիլյամ Ռուբրուքը]], նույնպես ճանապարհորդել են և հասել մոնղոլական արքունիք՝ դավանափոխ անելու հույսով, կամ էլ եկել են այստեղ՝ իբրև պապական դեսպաններ՝ բանակցելու մոնղոլ ղեկավարների հետ [[Ֆրանկներ|ֆրանկ]]-մոնղոլական դաշինք կնքելու համար։ Հազվադեպ էր լինում, սակայն, որ ինչ-որ մեկը կտրեր Մետաքսի ճանապարհն իր ամբողջ երկարությամբ։ Դրա փոխարեն առևտրականները Չինաստանից Արևմուտք էին տեղափոխում տարբեր ապրանքներ․ նման ապրանքները, այդքան երկար ճանապարհ անցնելով, սարսափելի թանկ արժեք էին ձեռք բերում։
 
[[File:Gold coin of Genghis Khan, struck at the Ghazna (Ghazni) mint.jpg|thumb|left|[[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] [[Ոսկե դինար|ոսկե դինարը]]՝ հատված Գազնիի դրամահատարանում, 1221-1222 թվականներ]]
 
Չինգիզ խանից հետո առևտրական գործընկեր հարաբերությունները շարունակվել են նաև նրա հաջորդների՝ Ուգեդեյի և Գյույուքի օրոք։ Առևտրականները կայսերական պալատ են հասցրել հագուստ, ուտելիք, տեղեկատվություն և այլ պարենամթերքներ, ի պատասխան մեծ խաները նրանց ազատել են հարկերից և թույլ են տվել ամբողջ Մոնղոլական կայսրությունում օգտվել փոստային կայաններից։ Առևտրականները նաև հարկահավաքի դեր էին կատարում Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում։ Եթե հանկարծ առևտրականների վրա հարձակում էին գործում, ապա կայսերական գանձարանը մեծ կորուստներ էր կրում։
 
Մյոնգե խանի կառավարման շրջանում քաղաքականությունը փոխվել է։ Փողերի լվացման և անօրինական հարկահանության պատճառով նա փորձել է կայսերական քննիչներ ուղարկել չարաշահումների վերացման և գործընկերային բիզնեսների ''(ortoq)'' վերահսկողության համար։ Նա սահմանել է, որ բոլոր առևտրականները պետք է վճարեն եկամտահարկ և առևտրային հարկ։ Մյոնգե խանը նաև վճարել է բոլոր մուրհակները, որ մոնղոլական վերնախավը վերցրել էր առևտրականներից։ Այս քաղաքականությունը շարունակվել է նաև Յուան դինաստաիայի օրոք։
 
14-րդ դարում Մոնղոլական կայսրության անկումը հանգեցրել է Մետաքսի ճանապարհի վրա տնտեսական, քաղաքական և մշակութային միասնականության փլուզմանը։ Թյուրքական ցեղերը գրավել են ճանապարհի արևմտյան մասը [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությունից]]՝ հող նախապատրաստելով թյուրքական մշակույթի համար, որը հետագայում բյուրեղանալու էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունում]] [[Սուննի իսլամ|սուննի]] հավատի ներքո։ Արևելքում 1368 թվականին բնիկ չինացիները տապալել են Յուան դինաստիային և հիմք դրել իրենց [[Մին դինաստիա|Մին դինաստիային]], որին հաւորդել է տնտեսական մեկուսացման քաղաքականությունը<ref name="footsteps">Guoli Liu ''Chinese Foreign Policy in Transition''. p. 364</ref>։
 
== Ծանոթագրություններ ==