«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին [[իմպրեսիոնիզմ]]ին, [[1880]]-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության [[էմպիրիզմ]]ը և [[իմպրեսիոնիզմ]]ին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։
 
== ԷությունըԷություն ==
Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ ([[նեոիմպրեսիոնիզմ]], [[սիմվոլիզմ]], «[[մոդեռն]]»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ [[Պոլ Սեզան]]ի, [[Վան Գոգ]]ի, [[Պոլ Գոգեն]]ի, [[Անրի դը Թուլուզ-Լոտրեկ]]ի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է [[20-րդ դար]]ի կերպարվեստի պատմությունը։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան</ref>
 
1467

edits