«Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
== Աշխարհագրություն ==
{{main|Ասիայի մակերևույթ}}
Ասիան ողողվում է [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]], [[Հնդկական օվկիանոս|Հնդկական]] և [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]] օվկիանոսներով, իսկ արևմուտքում [[Ատլանտյան օվկիանոս]]ի ներմայրցամաքային ծովերով ([[Ազովի ծով|Ազովի]], [[Սև ծով|Սև]], [[Մարմարա ծով|Մարմարա]], [[Էգեյան ծով|Էգեյան]], [[Միջերկրական ծով|Միջերկրական]])։ Դրա հետ գոյություն ունի ներքին հոսքի լայն շրջաններ - [[Կասպից ծով|Կասպից]] և [[Արալյան ծով]]երի ավազանները, [[Բալխաշ լիճ]]ը այլն։ [[Բայկալ լիճ]]ը քաղցրահամ ջրի պարունակության պաշարով առաջինն է աշխարհում, [[Բայկալ լիճ|Բայկալում]] կենտրոնացված է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 20%-ը (առանց սառցադաշտերի)։ [[Մեռյալ ծով]]ը համարվում է ամենախորը աշխարհում իր տեկտոնական իջվածքով (-405մ)։ Ասիայի ափերը հիմնականում քիչ են կտրատված, առանձնանում են խոշոր թերակղզիները - [[Փոքր Ասիա]], [[Արաբական թերակղզի|Արաբական]], [[Հինդուստան թերակղզի|Հինդուստան]], [[Կորեական թերակղզի|Կորեական]], [[Կամչատկա թերակղզի|Կամչատկա]], [[Չուկոտյան թերակղզի|Չուկոտկա]], [[Թայմիր թերակղզի|Թայմիր]] և այլն։ Ասիայի ափերի մոտ խոշոր կղզիներ են - [[Մեծ Զոնդյան կղզի|Մեծ Զոնդյան]], [[Նորսիբիրական կղզիներ|Նովոսիբիրյան]], [[Սախալին]], [[Հյուսիսային Երկիր]], [[Թայվան (կղզի)|Թայվան]], [[Ֆիլիպիններ]], [[Հայնան կղզի|Հայնան]], [[Շրի-Լանկա]], [[Ճապոնական կղզի|Ճապոնական]] և այլն, զբաղեցնելով ավելի քան 2 միլիոն կմ² սահման։ Ասիան հիմնականում բաղկացած է չորս հսկա հարթավայրերից - [[Արաբական հարթավայր|Արաբական]], [[Հնդկական հարթավայր|Հնդկական]], [[Չինական հարթավայր|Չինական]], և [[Սիբիրյան]]։ Տարածքի 3/4 - ը զբաղեցնում են լեռները և սարահարթերը։ Արևելյան Ասիան ակտիվ հրաբխային տարածք է։ Ասիան հարուստ է տարբեր հանքանյութերով (հատկապես՝ վառելիքա - էներգետիկ)։
 
Ասիայում առկա են համարյա բոլոր տեսակի [[կլիմա]]ները - [[Արկտիկա]]կանից՝ ծայր հյուսիսում, մինչև [[Հասարակած]]ային՝ հարավ-արևելքում։ Արևելյան, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում կլիման մուսսոնային է։ Ասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ տեղը։ Դա Չերապունջա վայրն է [[Հիմալայներ]]ում։ Միաժամանակ գործող կլիմաներն են - Արևմտյան Սիբիրում՝ մայրցամաքային, Արևելյան Սիբիրում և Սարիարկում՝ խիստ մայրցամաքային, Կենտրոնական, Միջին և Արևմտյան Ասիայի տափաստաններում՝ կիսաանապատային և անապատային, որը բարեխառն ու մերձարևադարձային գոտիների կլիման է։ Հարավ-Արևմտյան Ասիայի կլիման արևադարձային անապատային է և ամենատաքն է Ասիայում։
 
Տող 66 ⟶ 67՝
 
Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ։ Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն։
 
Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը ([[Յանցզի]], Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս)։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը։ Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես՝ նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ։
 
Տող 144 ⟶ 146՝
* Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 960 մետր։
* Ամենամեծ բարձրությունը ծովի մակարդակից՝ 8 848 մետր ([[Էվերեստ]] լեռ)։
* Ամենափոքր բարձրությունը ծովի մակարդակից՝ - 405 մետր ([[Մեռյալ ծով]]ի մակարդակից)։
* Ամենահյուսիսային կետը՝ [[Չելյուսկին հրվանդան]] 77° 43'; 104° 18'։
* Ամենահարավային կետը՝ [[Պիայ հրվանդան]] 1° 16'; 103° 30։
Տող 168 ⟶ 170՝
 
== Աշխարհագրական հայտնագործությունների պատմություն ==
Հնում Ասիայի մասին որոշ տեղեկություններ ունեին ասուրացիները, բաբելացիները, [[հնդիկներ]]ը, չինացիները, եգիպտացիները, [[հույներ]]ը, հայերը ն ուրիշներ, միջին դարերում՝ խորեզմցիները, արաբները (Մասուդի, Իդրիսի, Բիրունի, Իբն Բատուտա և ուրիշ), չինացիները (Ֆա–Սյան, Սյուան–Ցզան ն ուրիշներ), հայերը ([[Սմբատ Գունդստաբլ]], Հեթում թագավոր), եվրոպացիները՝ XII–XIII դարերի խաչակրաց արշավանքների ն դեսպանությունների (Պլանո Կարպինի, Ռաբրուկ) միջոցով։ XIII դարի երկրորդ կեսին վենետիկցի [[Մարկո Պոլո]]ն Չինաստանում 17 տարի բնակվելուց հետո աշխարհագրական կարևոր տեղեկություններ հաղորդեց Ասիայի մասին։ 1466–72 թվականներին Իրան և Հնդկաստան ճանապարհորդեց ռուս վաճառական Ա. Նիկիտինը։ 1498 թվականին պորտուգալացի [[Վասկո դա Գամա]]ն ծովով հասավ Հնդկաստան, 1521-ին Մագելանը՝ Ֆիլիպիններ, 1542 թվականին պորտուգալացիները՝ [[Ճապոնական կղզիներ]] և այլն։ Երմակի արշավանքը (1581–82) ընդարձակ տեղեկություններ տվեց Արևմտյան Սիբիրի մասին։ 1649–52 թվականներին Ամուրով ն Մերձամուրով անցավ ռուս երկրագնաց Ե. Խաբարովը։ 1648 թվականին Ս. Դեժնևը նավարկեց Հյուսիսային ծովով դեպի Անադիր և հայտնագործեց Ասիայի ն Ամերիկայի միջև ընկած նեղուցը։ Աշխարհագրական հարուստ տեղեկություններ ձեռք բերեցին քրիստոնեական քարոզիչները, հատկապես՝ ճիզվիտները, որոնք եղան Չինաստանում ն Տիբեթում։ XVIII դ. վերջերին անգլիացիները ուսումնասիրեցին Հիմալայները։ Ասիայի հեռավորարևելյան ափերը քարտեզագրեցին ծովագնացներ՝ ֆրանսիացի Ժ. Ֆ. Լափերուզը (1787), ռուս Ի. Ֆ. Կռուզենշտեռնը (1804–05) և ուրիշներ։ Սիբիրական Արկտիկան ուսումնասիրեցին (1820–24) ռուս հետազոտողներ Ֆ. Պ. Վրանգելը, Ֆ. Ֆ. Մատյուշկինը։ XIX դարի կեսերից մեծանում է առանձին ինստիտուտների, ակադեմիաների, թանգարանների, ռազմաաշխարհագրական ծառայության դերը Ասիայի հետազոտման մեջ։ Եվրոպական երկրներում ստեղծվեցին Ա. ուսումնասիրող ընկերություններ, XIXդ. վերջում իրենց գործունեությունն ընդլայնեցին նաև ճապոնացիները։ Արտասահմանյան գիտական ուժերով աշխարհագրական ընկերություններ ստեղծվեցին Չինաստանում, [[Թուրքիա]]յում, [[Իրան]]ում։ Ասիայիի ուսումնասիրությունն ընդարձակվեց Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպմամբ (1845)։ 1870–1885 թվականներին Ն. Մ. Պրժևալսկին 4 անգամ ճանապարհորդեց Կենտրոնական Ասիայում՝ հայտնագործելով Կունլունը, Նանշանը, [[Հուանհե]]ի վերին հոսանքը, Լոբնոր լիճը։ [[Կովկաս]]ը ուսումնասիրել են Մ. Ի. Վենյուկովը (1861-631861–63), Գ.Ի. Ռադեն (1863-931863–93)։ XIX դարի վերջի և XX դարի սկզբի հետազոտողներից առանձնապես հայտնի են Վ. Ա. Օբրուչևը (Սիբիր), Ա. Ի. Վոյեյկովը (Արևելյան ն Հարավային Ասիա), Կ. Ի. Բոգդանովիչը (Կենտրոնական Ասիա, Կամչատկա, Կովկաս, Իրան), Լ. Ա. Բերգը (Արալյան ծով), Վ. Վ. Դոկուչանը (Կովկասի հողեր)։ Կովկասը ն Հայկական լեռնաշխարհն ուսումնասիրել են Հ. Վ. Աբիխը, Հ. Ֆ. Բ. Լինչը, Ֆ. Օսվալդը, Ա. Ղուկասովը, Ի. Ի. Խոձկոն, Ա. Ֆ. Լյաստերը, Ս. Դ. Լիսիցյանը, Հ. Տ. Կարապետյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլցը, Ա. Լ. Թախտաջյանը և ուրիշներ։ Ասիայի ժամանակակից հետազոտողներից են անգլիացի Լ. Դ. Ստամպը, ֆրանսիացիներ Ժ. Սիոնը, Ռ. Բլանշարը, ամերիկացի Զ. Բ. Կրեսին, ավստրալացի Օ. Խ. Կ. Ապեյտը և ուրիշներ։ Ասիայի ուսումնասիրության մեջ բացառիկ հաջողությունների են հասել խորհրդային հետազոտողները։ Սովետական արշավախմբերի ուժերով հայտնագործվել և լրացվել են նախկին ԽՍՀՄ Ասիական մասի քարտեզի «սպիտակ բծերը»:
{{Աշխարհի մայրցամաքներ}}
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասիա» էջից