«Հաագայի գեղարվեստի դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
clean up oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Հակիրճ տեղեկատվություն ==
Հաագայի կերպարվեստի դպրոցի առավել աչքի ընկած և ամենատիպական ներկայացուցիչներն են [[Յոզեֆ Իսրայելս|Յոզեֆ Իսրայելս]]ը, [[Վիլլեմ Ռուլոֆս]]ը, Անտոն Մաուվեն, Հենդրիկ Վիլլեմ Մեսդագը, Վիլլեմ դե Զվարտը, ինչպես նաև Մարիս եղբայրները՝ Յակոբը, Մատեյսն ու Վիլլեմը: Գործնականում Հաագյան դպրոցը նկատելի ազդեցություն է գործել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նիդերլանդական ողջ կերպարվեստի վրա: Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում այդ դպրոցի ազդեցությունը կրել է նաև բրիտանացի նկարիչ Ջորջ Կլաուզենը:
 
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագյան դպրոցի ազդեցությունը նկատվում է նաև [[Վինսենթ վան Գոգ]]ի վաղ շրջանի գործերի վրա<ref>{{de}} Geurt Imanse : ''Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950'', Hatje, 1980, {{p.|87}}</ref>, թեև հետագայում նա լիովին հեռացել է այդ դպրոցի ավանդույթներից, և նրա հանրաճանաչ ստեղծագործություններում դրանք իսպառ բացակայում են: Նույնը, թերևս, կարելի է ասել նիդերլանդացի նկարիչներ Պիտ Մոնդրիանի, Յան Տորոպի Իսահակ Իզրաելսի ստեղծագործությունների մասին:
Տող 14.
''Haagse School'' եզրույթը շրջանառության մեջ է դրել ժուռնալիստ Յակոբ վան Սանտենը, որը հաագյան դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները բնութագրել է որպես «նկարչական արվեստում մի նոր ու արմատական շարժում»<ref>http://www.gemeentemuseumhelmond.nl/stroming?Haagse+School |titre=Haagse School |série= |jour= |mois= |année= |site=http://www.gemeentemuseumhelmond.nl/ |éditeur= |isbn= |page= |citation= een ''nieuwe radicale beweging in de schilderkunst''|consulté le=25 septembre 2014|id= |libellé= }}</ref>: Եվ քանի որ նրանց աշխատանքներում նկատելի է զուսպ, մուգ գույների գերակայությունը, մասնագետները կերպարվեստի այդ դպրոցը երբեմն անվանում են ''Gray School (Գորշ կամ Մոխրագույն դպրոց)'':
 
Ուսումնասիրողների շրջանում միասնական կարծիք չի ձևավորվել նաև հաագյան դպրոցի նկարիչներին հատուկ ոճը բնորոշելու հարցում: Ինչպես վերը նշվեց, ոմանց կարծիքով այդ դպրոցում գերիշխել է իրապաշտական ոճը, սակայն այլոց կարծիքով գերիշխողը եղել է [[իմպրեսիոնիզմ]]ը, և հաագացի նկարիչները, անկախ իրենց ընտրած թեմայից, ցանկացա՛ծ դեպքում առաջին հերթին ձգտել են ճշմարտացիորեն արտացոլել, դիտողին փոխանցել մթնոլորտը<ref>{{de}} Geurt Imanse : ''Van Gogh bis Cobra : Holländische Malerei 1880–1950'', Hatje, 1980, {{p.|116}}</ref><ref>{{de}}''Die Haager Schule'' [http://art-service.de/article/die_haager_schule.html]</ref>: Սակայն այն էլ պետք է ասել, որ ժամանակի պահպանողական քննադատները հարցականի տակ են դրել ու մինչև անգամ կտրականապես մերժել են իրապաշտության գեղագիտական դրսևորման այդ կերպը՝ «գորշավուն նկարչության» պատճառով: [[1888 թվական]]ին նրանցից մեկը գրել է. «Մեսդագը ցուցահանդեսում կախել է փոթորիկ պատկերող մի նկար, որտեղ ծովը թողնում է ահավոր կեղտոտվածության, իսկ ամպերը՝ ալյուրի գնդերի տպավորություն»<ref>{{de}} Poort, Johan : ''1994 Hendrik Willem Mesdag. Leben und Werk''. publié par ''Mesdag Documentatie Stichting'' Wassenaar 1994, p. 89.</ref>:
 
Բոլոր դեպքերում, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Հաագայի կերպարվեստի դպրոցը կարող է համարվել իմպրեսիոնիզմի անմիջական և ուղղակի նախորդներից մեկը<ref>{{de}} ''Die Haager Schule: Meisterwerke der holländischen Malerei des 19. Jahrhunderts aus Haags Gemeentemuseum'', éditeur: Verlag Haags Gemeentemuseum, 1987.</ref>:
Տող 63.
* [[s:Dutch Art in the Nineteenth Century/The Younger Masters of the Hague School|''Dutch Art in the Nineteenth Century/The Younger Masters of the Hague School.'']]
* [[s:Dutch Art in the Nineteenth Century/The Forerunners of the Hague School|''Dutch Art in the Nineteenth Century/Organization.'']]
 
[[Կատեգորիա:Նիդերլանդների պատմություն]]
[[Կատեգորիա:Նիդերլանդների արվեստ]]