«Սերգեյ Սարինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(http://www.president.am/hy/)([a-zA-Z0-9\/]*)/([Ա֊Ֆ\.]*) +http://նախագահ.հայ/hy/\2 \3)
No edit summary
Տող 2.
| birth_place = {{դրոշավորում|ԼՂՀ}}, [[Խաչեն|Սեյտիշեն]]
| known_for = Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ գրականության պատմության ու տեսության հարցերին, գրականագիտության մեթոդաբանությանը, հայկական ռոմանտիզմին, հայ գաղափարաբանությանը, XIX դ. և XX դ. սկզբի հայ գրողների կյանքին ու ստեղծագործությանը}}
'''Սերգեյ Ներսեսի Սարինյան''' ([[1924]], [[նոյեմբերի 17]], գյուղ [[Խաչեն|Սեյտիշեն]], [[ԼՂՀ]] - [[2017]], [[հունիսի 8]], [[Երևան]]<ref>{{cite web | url=http://hayeli.am/article/1015656 | title=Կյանքից հեռացել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը | accessdate=2017 Հունիս 9}}</ref>), [[հայ]] գրականագետ-քննադատ։ [[Բանասիրություն|Բանասիրական]] [[գիտությունների դոկտոր]] ([[1967]]), [[պրոֆեսոր]] ([[1970]]), [[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] ([[1996]], թղթակից անդամ՝ [[1990]])։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից: ԽՄԿԿ անդամ 1948 թվականից:
 
== Կենսագրություն ==
Տող 8.
 
== Աշխատություններ ==
Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», [[1955]], «Հայկական ռոմանտիզմ», [[1966]])։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ («[[Րաֆֆի]]», [[1957]],«[[Մուրացան]]», [[1976]])։ Իր ուսումնասիրություններում Սերգեյ Սարինյանը հետազոտել է [[19-րդ դար]]ի և [[20-րդ դար]]ի սկզբի հայ գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական դպրոցների և դասական գրողների ստեղծագործության գիտական մեկնաբանման սկզբունքները։ Նրան բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմական ու տիպաբանական, գեղագիտական ու փիլիսոփայական համարժեքների միասնական քննությունը։ Սերգեյ Սարինյանը հանդես է գալիս նաև ժամանակակից հայ գրականության հրատապ խնդիրներին նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», [[1973]], «Գեղարվեստական գրականության պատմականությունը», [[1979]])։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականության պատմություն»-ը (հ․ 1-5, [[1962]]-[[1979]], ՀԽՍՀ պետական մրցանակ, [[1980]])։ Հեղինակակից է Մոսկվայում [[ռուսերեն]] հրատարակված «Հայ գրականություն» ([[1976]]) դասընթացի։ Սերգեյ Սարինյանի առաջաբանով և ծանոթագրություններով «Բիբլիոտեկա պոետա» («Библиотека поэта») մատենաշարով Լենինգրադում տպագրվել է Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» ([[1980]]) գիրքը։
 
== Պարգևներ ==
Տող 22.
 
== Աշխատություններ (մատենագիտություն) ==
* 1. «Հայոց գրականության պատմություն» չորրորդ, դեռևս չհրատարակված հատոր (առաջին մասի առաջաբանը՝ «Գրականությունը 1885-1905 թվականներին» (25 էջ) և երկրորդ մասի առաջաբանը՝ «Գրականությունը 1905-1920 թվականներին» (25 էջ) գրել է Ս. Ն. Սարինյանը):
* 2. «Հայտնության խորհուրդը կամ բանաստեղծության փիլիսոփայությունը», հայերեն, անգլերեն, ռուսերեն, Ստեփանակերտ, 2016
* 3. «Ի հեճուկս. ի գիտություն», Երևան, 2016
* 4. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք վեցերորդ, Երևան, 2015
* 5. «Հայոց գրականության պատմություն» հատոր երրորդ (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն»-ը, «Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում», «Սայաթ Նովա» գլուխները, «19-րդ դարի 30-40-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Խաչատուր Աբովյան» գլուխը, «19-րդ դարի 50-60-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Գեղարվեստական արձակը» գլուխը, «19-րդ դարի 70-80-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Գեղարվեստական արձակը» (Կ. Դանիելյան, Ս. Սարինյան), «Պերճ Պռոշյան», «Րաֆֆի» գլուխները գրել է Ս. Սարինյանը), Երևան, 2015
* 6. Պարույր Սևակ, «Սայաթ Նովա» մենագրություն (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, 500 էջ, առաջաբանը գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 2012
* 7. «Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը» (երկրորդ հրատարակություն), Երևան, 2010
* 8. «Ապաշխարանք և թողություն» (Զորի Բալայանի «Հաղթելով մահին» գրքի մասին), Երևան, 2010
* 9. «Հայոց պատմություն», հատոր երրորդ, գիրք առաջին (գլուխ իններորդ. «Հայ մշակույթը 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին», «Գրականություն» հատվածը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 2010
* 10. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք հինգերորդ, Երևան, 2009
* 11. «Հայ գրականություն» (դասագիրք), Հ. Գ. Բախչինյան, Ս. Ն. Սարինյան, Երևան, 1993, 1996, 2006, 2007, 2009
* 12. «Շարունակվող լեգենդ», Երևան, 2008
* 13. «Ի հեճուկս» (Հուշերի երկրի առասպելը), Ստեփանակերտ, 2006
* 14. «Պարույր Սևակ: Բանաստեղծության գիտությունը:», Երևան, 2006
* 15. «Հայոց ազգային գաղափարաբանություն (պատմաքննական տեսություն)», (երկրորդ լրամշակված հրատարակություն), Երևան, 2005
* 16. «Հայ վեպի պատմություն» (19-րդ դար) (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, գրքի «Ներածություն»-ը, «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը», «Պերճ Պռոշյան», «Հակոբ Պարոնյան», «Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)», «Մուրացան», «Լևոն Շանթ» գլուխները գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 2005
* 17. «Մուրացան (մենագրություն). տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը:», Երևան, 2004
* 18. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք չորրորդ, Երևան, 2004
Տող 43.
* 20. «Հայ գաղափարաբանություն (պատմաքննական տեսություն)», Երևան, 1998
* 21. «Բանաստեղծի հայտնությունը», Ստեփանակերտ, 1998
* 22. «Հայ քննադատության պատմություն», 2 հատորով, հատոր երկրորդ, (ընդհանուր գիտական ղեկավարությամբ ու խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի առաջին մասի («Քննադատությունը 19-րդ դարի 90-ական թվականներին») «Ներածություն»-ը, երկրորդ մասի («Գրական քննադատությունը 1900-1910-ական թվականներին») «Ներածություն»-ը և «Քննադատությունը «Մեհյան» և «Նավասարդ» հանդեսներում» գլուխը գրել է Ս.Ն. Սարինյանը), Երևան, 1998
* 23. «Լևոն Շանթ», Երևան, 1991
* 24. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք երկրորդ, Երևան, 1989
* 25. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք առաջին, Երևան, 1988
* 26. «Հայ ռեալիզմի պատմական ուղին: Հայ ռեալիզմի պատմության և տեսության հարցեր:», Երևան, 1986
* 27. «Հայ քննադատության պատմություն», 2 հատորով, հատոր առաջին, (ընդհանուր գիտական ղեկավարությամբ ու խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն»-ը, «Գրական քննադատությունը 19-րդ դարի 70-80-ական թվականներին», «Րաֆֆին քննադատ» գլուխները գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 1985
* 28. «Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը», Երևան, 1985
* 29. «Սերունդներ և ավանդներ», Երևան, 1984
* 30. Ваан Терьян, “Стихотворения” (вступительная статья С. Сариняна), Ленинград, 1980
* 31. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր հինգերորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ատոմ Յարճանյան-Սիամանթո» և «Վահան Տերյան» գլուխները գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1979
* 32. «Գեղարվեստական գրականության պատմականությունը», Երևան, 1979
* 33. «Մուրացան. տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը», Երևան, 1976
Տող 66.
* 43. «Գրական դիտողություններ» (հոդվածների ժողովածու), Երևան, 1964
* 44. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր երկրորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս.Ն. Սարինյանի, հատորի «Այլ արձակագիրներ» գլուխը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1962
* 45. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր առաջին (խմբկոլեգիա՝ Ասատրյան Ա. Ա., Ինճիկյան Ա. Մ., Հովնան Գ. Ն., Ջրբաշյան Էդ. Մ., Սարգսյան Խ. Ս., Սարինյան Ս. Ն.), Երևան, 1962
* 46. Պերճ Պռոշյան, «Երկերի ժողովածու» հատոր առաջին («Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը» (առաջաբան) գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1962
* 47. Սրբուհի Տյուսաբ, «Երկեր» (գրքի առաջաբանը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1959