«Սուրբ ծնունդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
== Պատմություն ==
[[Պատկեր:The_visit_of_the_wise-men.jpg|մինի|Հենրի Հոֆման. «[[Մոգերի երկրպագություն]]»]]
[[Հայ Առաքելական եկեղեցի]]ն [[Հիսուս Քրիստոս]]ի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ [[Կաթոլիկ եկեղեցի]]ն այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ [[Ուղղափառություն|Ուղղափառ եկեղեցիները]] նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող [[Հուլյան օրացույց]]ի որը օգտագործում են ուղղափառ եկեղեցիները, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։
 
Քանի որ Սուրբ ծնունդը հայտնի էր դեռ վաղ Քրիստոնյա գրողներին, այն պետք է որ առաջացած լիներ դեռ առաքելական ժամանակներում։ [[Հիրենեոս Լիոնացի]]ն նշել է այն տոների շարքում, նույնիսկ դեկտեմբերի 25-ը նշելով որպես ծննդյան ամսաթիվը։<ref>{{Cite web|url=https://logosapologetica.com/e-verdade-que-a-data-do-natal-25-de-dezembro-e-de-origem-paga/|title=É verdade que a data do Natal (25 de dezembro) é de origem pagã?|date=December 30, 2016|website=Logos Apologetica|language=pt-BR|access-date=December 19, 2018}}</ref> [[Տերտուղիանոս]]ը կապելով Քրիստոսի խաչման և Մարիամի հղիանալու օրերը նշում է Քրիստոսի ծննդյան օրը որպես դեկտեմբերի 25-ը։<ref>{{Cite web|url=http://www.logosapologia.org/christmas-on-december-25th-is-not-from-paganism/|title=Christmas on December 25th is not from paganism - Tertullian evidence|website=|dead-url=|date=December 11, 2014}}</ref>
Տող 22.
[[Մարիամ Աստվածածին|Մարիամն]] ու Հովսեփը [[Բեթղեհեմ]] գնացին [[Հռոմեական կայսրություն]]ում [[Քվիրինիոսի մարդահամար|մարդահամարի]] պատճառով, որն ացկացվում էր [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս կայսեր]] օրոք{{Ն|Մարդահամարը սկսվեց Օգոստոս կայսեր [[էդիկտ]]ով Հռոմի հիմնումից հետո 746 թվականին (համաձայն [[ab urbe condita]]-ի՝ մ.թ.ա. 7 թվականին):}}: Այդ ժամանակ [[Սիրիա (Հռոմի պրովինցիա)|Սիրիայում]] իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը{{Ն|Քվիրինիոսը Սիրիայի կառավարիչ դարձավ Հռոմի հիմնումից հետո 759 թվականին (համաձայն [[ab urbe condita]]-ի՝ մ.թ. 6 թվականին):}}{{Ն|Հրեաստանում Քվիրինիոսի մարդահամարի մասին հիշատակում է [[Հովսեփոս Փլավիոս]]ը (Հրեական հնախոսություն, XVIII, 1):}}: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։
 
Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան [[Հովիվների երկրպագություն|երկրպագելու հովիվները]], որոնք այդ իրադարձության մասին իմացել էին [[հրեշտակ]]ի հայտնությունից։հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց [[մոգ]]երին: [[Մոգերի երկրպագություն|Նրանք ընծաներ նվիրաբերեցին]]՝ [[ոսկի]], [[խունկ]], [[զմուռս]], ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի ({{Աստվածաշունչ|Մտ|2:1|-3}})։ Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել ({{Աստվածաշունչ|Մտ|2:1|-11}})։
 
Իմանալով [[Մեսիա]]յի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր [[Հերովդես I Մեծ|Հերովդեսը]] հրամայեց [[Մանուկների կոտորած|սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին]]: Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ [[Փախուստ Եգիպտոս|փախչել Եգիպտոս]], որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը ({{Աստվածաշունչ|Մտ|2:16}})։
Տող 64.
=== Պահք ===
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։
Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ, և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»<ref name="1in.am">{{cite web | url=https://www.1in.am/242040.html | title=Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս. Ճրագալույցի պատարագ Ս. Սարգիս եկեղեցում | publisher=1in.am | date=2014-01-05 | accessdate=2 Հունվար 2016}}</ref>:
 
=== Ճրագալույցի Սուրբ պատարագ ===