«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
* Հավելյալ - զարգանում է [[ցողուն]]ների, տերևների և դրանց ձևափոխությունների վրա<ref name=":0" />։
 
Բույսի ''արմատային համակարգը'', որը ձևավորվում է բոլոր տիպի արմատների ճյուղավորման հետևանքով, լինում է երկու տիպի՝ ''առանցքային'' ու ''փնջաձև''։
 
Առանցքային արմատային համակարգը բնորոշ է երկշաքիլ բույսերին, որոնք ունեն լավ արտահայտված գլխավոր արմատ (օր․՝ [[խատուտիկ]], [[սամիթ]], [[երեքնուկ]]), իսկ փնջաձևը՝ միաշաքիլ բույսերին, որոնց գլխավոր արմատը սաղմնային արմատիկի ավելի կարճ ապրելու պատճառով չի զարգանում, այլ դրա փոխարեն զարգանում են չափերով իրար հավասար հավելյալ արմատները (օր․՝ [[ցորեն]], [[սոխ]], [[ծնեբեկ]])։ Որոշ բույսերի մոտ նկատվում է միաժամանակ գործող գլխավոր արմատի և հավելյալ արմատների համակարգից կազմված ''խառը'' տիպի արմատային համակարգ<ref name=":0" />։
 
Ըստ աճման ուղղության՝ տարբերում են ''օրթոտրոպ''՝ ուղղահայաց (գլխավոր արմատ) և ''պլագիոտրոպ''՝ հորիզոնական (կողային և հավելյալ արմատներ) արմատներ։
 
Պայմանավորված բույսի կենսաձևով և արտաքին պայմաններով՝ արմատները կարող են ունենալ տարբեր չափեր։ Ջրային և ճահճային բույսերն ունեն ոչ մեծ, տափաստանային և անապատային բույսերը՝ հզոր արմատային համակարգ, իսկ բարձրակարգ սպորային բույսերը ([[գետնամուշկեր]], ձիաձետայիններ, պտերայիններ) չունեն սաղմնային արմատիկ, ինչի պատճառով գլխավոր արմատ չի զարգանում․ ցողունից միանգամից զարգանում են հավելյալ արմատները։
 
== Ծանոթագրություններ ==