Ողջույն, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ ձեր հետաքրքրության և Վիքիպեդիայի ներդրումի համար: Ուզում եմ առաջարկել, որ քաղաքական և պետական գործիչների մասին ստեղծված և ստեղծվելիք հոդվածներում օգտագործենք մասնագիտացված {{կ|Տեղեկաքարտ Պետական գործիչ}} (օրինակը՝ [[Արարատ Միրզոյան]] հոդվածում) կաղապարը՝ ընդհանուր բնույթ ունեցող {{կ|Տեղեկաքարտ Անձ}} փոխարեն: Ի՞նչ կասեք: --[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 12:09, 6 Հունվարի 2019 (UTC)
: Ողջույն։ {{կ|Տեղեկաքարտ Անձ}}-ը հարմար է նրանով, որ պարամետրերը լրացնում եմ միայն վիքիդատայում, եթե {{կ|Տեղեկաքարտ Պետական գործիչ}}-ը վիքիդատաֆիկացված է, այսուհետ դա կօգտագործեմ։ Շնորհակալ եմ։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 12:12, 6 Հունվարի 2019 (UTC)
:: Ի դեպ, հարգելի [[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]]․ «ՀՀ ԱԺ 7-րդ գումարում», թե՞ «ՀՀ 7-րդ գումարման ԱԺ»։ Շնորհակալ եմ --[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 12:21, 6 Հունվարի 2019 (UTC)
:::Այո, ինչպես հասկանում եմ, {{կ|Տեղեկաքարտ Պետական գործիչ}} կաղապարը վիքիդատաֆիկացված է (դա կարելի է տեսնել, օրինակ, վերոնշյալ հոդվածում):
:::Ես լեզվաբան չեմ (կարծում եմ, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել հենց իրենց), բայց իմ կարծիքով պետք է մնա հենց ընթացիկ ձևակերպումը:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 13:14, 6 Հունվարի 2019 (UTC)
== Խմբակցություններ ==
Ողջույն, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Արդյո՞ք արտեն կա պաշտոնական տեղեկություն [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%80_%D4%B1%D4%BA_7-%D6%80%D5%A4_%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF&diff=6108017&oldid=6108002 խմբակցությունների] պաշտոնական անվանումների վերաբերյալ: Նախորդ փորձը ցույց է տալիս, որ կուսակցության և ԱԺ խմբակցության անվանումները կարող են չհամընկնել:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 12:21, 8 Հունվարի 2019 (UTC)
:Բացի այդ աղյուսակը չծանրաբեռնելու համար առաջարկում եմ չակերտներ չօգտագործել:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 12:22, 8 Հունվարի 2019 (UTC)
:: Ողջույն, հարգելի [[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]]: Իսկ դա չի՞ հակասում [[:Վիքիպեդիա:Արևելահայերենի բաղադրյալ հատուկ անուններում մեծատառի գործածության ուղեցույց#Չակերտների մեջ առնվող անվանումներում|չակերտներում գրվող բառերի մասին կանոնին]]։ Խմբակցությունների անվանումների հետ կապված․ Պաշտոնական թերևս ԱԺ կայքում չկա, սակայն ԱԺ կայքում չկան նաև նոր պատգամավորները։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել «Իմ քայլը» խմբակցության հետ կապված, մասնավորապես ղեկավար Լիլիթ Մակունցին առնչվող թեմաներով։ Երեկ «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել՝ [https://news.am/arm/news/489493.html news.am], [https://www.aysor.am/am/news/2019/01/07/%D4%BB%D5%B4-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A8/1509474 aysor.am]։ Մյուս երկու խմբակցությունների կողմից եղել են հայտարարություններ, որ նրանք կգործեն առանձին, հետևաբար կուսակցությունների անվանումով։ Թե հետագայում փոփոխություն լինի, խնդիր չեմ տեսնում աղյուսակում այն փոխելու հետ կապված։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 12:47, 8 Հունվարի 2019 (UTC)
:::Չակերտների դիտարկումը ընդունեցի, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: ԱԺ կայքում պատգամավորների հայտնվելու կարիքը չկա, քանի որ կա ԿԸՀ արձանագրությունը, որին ես հղում եմ կատարել հոդվածում:
:::Խմբակցությունների վերաբերյալ՝ այո, հայտարարություններ եղել են, բայց դա բավարար չէ, քանի դեռ չկա համապատասխան տեղեկություն պաշտոնական ԿԸՀ և/կամ ԱԺ կողմից: Տվյալ պարագայում գոյություն ունի ընթերցողներին սխալ կամ թերի տեղեկություն տրամադրելու վտանգ, քանի որ այս դեպքում տվյալ պահին մենք հիմնվելու ենք ենթադրությունների, այլ ոչ թե պաշտոնական նյութերի վրա: Վաղաժամկետ համարելով խմբակցությունների մասին տեղեկության լրացումը, համենայնդեպս ես դեմ չեմ, որ այն մնա, միայն եթե ԶԼՄ-ների վերլուծության արդյունքում դուք ունեք բարձր համոզվածություն, որ խմբակցությունները կոչվելու են հենց այնպես, ինչպես դուք լրացրել եք աղյուսակում, և կվերահսկեք, որ արդեն լրացված և հայտնվելիք անվանումները իրար համապատասխանեն: Բացի այդ, ոչ ցանկալի և տհաճ կլինի այն զարգացումը, երբ իրականում հայտնվեն խմբակցությունների այնպիսի անվանումներ, որոնք կտարբերվեն աղյուսակում լրացված ոչ պաշտոնական անվանումներից (այդ դեպքում ընթերցողի համար ՀՎ-ի հեղինակությունը արդարացիորեն լուրջ կասկածի առարկա կարող է դառնալ): --[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 15:10, 8 Հունվարի 2019 (UTC)
::::: Մտահոգությունը հասկանում եմ, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ այս դեպքում տվյալ խմբագրման և պաշտոնական հրապարակման հավանական անհամապատասխանության դեպքում կտուժի ՀՎ հեղինակությունը։ Ի վերջո, աղյուսակում խմբակցություններն ունեն այն անվանումները, որոնցով այդ ուժերը մասնակցել են ընտրություններին։ Պահենք այն, քանի դեռ չի եղել դրանից տարբերվող մեկ այլ անուն։ Խմբագրումն առավել հավանական սցենարն է։ Եթե փոփոխություն եղավ, կփոփոխենք նաև հոդվածում ու դինամիկ կարձագանքենք իրադարձությունների զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ սպասվող իրադարձությունների մասին իմ խմբագրումների հանդեպ սովորաբար հետևողական եմ և թարմացումներ կատարում եմ։ Շնորհակալ եմ--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 17:22, 8 Հունվարի 2019 (UTC)
::::::Շնորհակալ եմ հավասարակշռված դիրքորոշման համար, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Այո, ես տեսնում և բարձր եմ գնահատում ձեր ներդրումը:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 18:16, 8 Հունվարի 2019 (UTC)
::::::: Ես նույնպես շնորհակալ եմ, [[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]]։ Հաճելի խմբագրումներ։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 18:20, 8 Հունվարի 2019 (UTC)
== Խմբակցություններ 2 ==
Կրկին ողջույն, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Նոր տես [[«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցություն|այս]] և [[«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցություն|այս]] էջերում ձեր կատարած վերահղումները: Առաջարկում եմ արձանագրենք, որ գոյություն ունի երկու տարբեր մարմին՝ ա) խմբակցություն և բ) կուսակցություն/կուսակցությունների դաշինք, այսինքն այդ հղումները տեղադրելը սխալը: Խմբակցությունը գործում է միայն խորհրդարանի ներսում և դրանց կազմը, որպես կանոն, տարբեր է: Սա գրում եմ մի պարզ բանի համար (քանի որ մենք ենք հիմնականում զբաղվում այս թեմայով)՝ որոշենք, թե խմբակցության մասին հոդվածներ գրելու ենք, թե՝ ոչ: Եթե չենք գրելու, ուրեմն պատգամավորների աղյուսկաի մեջ պետք է տեղադրենք խմբացկությունների անհղում անվանումները: Ի՞նչ կասեք:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 19:10, 11 Հունվարի 2019 (UTC)
:Ողջույն, հարգելի [[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]]։ Վստահ չեմ, որ խորհրդարանական խմբակցությունները բավարարում են առանձին հոդված ունենալու չափանիշներին։ Նրանց գործունեությունն ըստ էության տեղավորվում է դաշինքի հոդվածի մեջ։ Եթե չեմ սխալվում Ձեր նշած երկու վերահղումները ստեղծել եմ [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ]]ի կարմիր հղումներից։ Տվյալ երկու դեպքերում վերահղումը սխալ չեմ համարում, քանի որ և Ելք խմբակցությունը և ԾԴ խմբակցությունն իրենց դաշինքների գործունեության մի փուլն են և դաշինքի հոդվածում կարող են ունենալ խմբակցության համար ենթավերնագիր, որի վրա էլ կարելի է կոնկրետ վերահղում տալ։ Օրինակ՝ «Ելք» դաշինք#Ելք խմբակցություն, որի մեջ էլ կնշվի, որ նման խմբակցություն եղել է Երևանի ավագանիում և ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այս պահին կողմ եմ ցանկերում անհղում անվանումներին։ Եթե հետագայում դաշինքների հոդվածներում խմբակցության բաժին լինի, կառաջարկեմ վերահղել այդ բաժին։ Շնորհակալ եմ։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 20:46, 11 Հունվարի 2019 (UTC)
::Օրինակ, 6-րդ գումարման «Ծառուկյան» խմբակցության կազմի մեջ էր մտնում (7-րդում նույնպես) Տիգրան Ուրիխանյանը, ով Ալյանս կուսակցությունից է: Այսինքն բովանդակային առումով սա հերիք է ասելու համար, որ «Ծառուկյան» խմբակցություն հասկացության բովանդակությունը չի համապատասխանում Ծառուկյան դաշինք հասկացության բովանդակությանը: Այսպիսով, ես նույնպես կողմ եմ խմբակցությունների անվանումների անհղում տարբերակին (փորձը դրանց բերեց, սկզբում կարծում էի, որ պետք է գրենք հոդվածներ խմբակցությունների մասին, բայց հիմա իմ կարծիքով դա ավելորդ է), ինչպես նաև հանենք այդ հղումը [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ]]ի աղյուսակից (և այդ շարքի այլ աղյուսակներից) և վերոնշյալ երկու հոդվածներից (եթե լինեն նմանատիպ այլ վերահղումներ՝ այդտեղից էլ): Համաձա՞յն եք:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 20:58, 11 Հունվարի 2019 (UTC)
::: Համաձայն եմ։ 6-ը ես կանեմ, 7-ը՝ Դուք։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 21:02, 11 Հունվարի 2019 (UTC)
::::Շատ լավ, պայմանավորվեցինք, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 11:28, 12 Հունվարի 2019 (UTC)