«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 273.
 
Իրենց հպատակներից մեկուսացվելով՝ մոնղոլները կարճ ժամանակում կորցրել են Չինաստանի մեծ մասը հօգուտ ապստամբ Մին դինաստիայի ուժերի և 1368 թվականին փախել են իրենց հայրենիք Մոնղոլիա։ Յուան դինաստիայի տապալումից հետո Ոսկե Հորդան կորցրել է կապը Չինաստանի և Մոնղոլիայի հետ, մինչդեռ Չաղաթայի խանության երկու հիմնական հատվածները պարտություն են կրել [[Լենկթեմուր|Լենկթեմուրից]] (1336–1405 թվականներ)՝ Թեմուրյանների կայսրության հիմնադրից։ Այնուամենայնիվ, Չաղաթայի խանության որոշ մնացորդներ պահպանվել են․ վերջին չաղաթայական պետությունը եղել է Յարքենթի խանությունը մինչև այն պարտություն է կրել օյրաթական Ջունգար խանությունից 1680 թվականին Ալթիշահրի նվաճման ժամանակ։ Ոսկե Հորդան բաժանվել է մանր թյուրքական հորդաների, որոնք հետագա 4 դարերի ընթացքում աստիճանաբար անկում են ապրել։ Դրանց մեջ Մեծ Հորդան՝ խանության ստվերը, գոյատևել է մինչև 1502 թվականը, երբ դրա իրավահաջորդ պետություններից մեկը՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]], գրավել է Սարայը<ref name="Halperin. p. 28">Halperin. p. 28.</ref>։ Ղրիմի խանությունը գոյություն է ունեցել մինչև 1783 թվականը, մինչդեռ Բուխարայի խանությունը և [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]] ավելի երկար կյանք են ունեցել։
 
==Ռազմական կառուցվածք==
[[File:Genghis Khan The Exhibition (5465078899).jpg|thumb|Մոնղոլական զինվորի ընդհանուր տեսքը (վերականգնված)։]]
 
Մոնղոլական զորքի թիվը գիտական շրջանակներում բանավեճերի առարկա է եղել<ref>Sverdrup. p. 109.</ref>, սակայն մի բան պարզ է, որ 1206 թվականին զորքի թիվը եղել 105,000<ref>Sverdrup. p. 110.</ref>։ Մոնղոլական ռազմական կառույցը պարզ էր, սակայն շատ արդյունավետ՝ հիմնված էր դեցիմետրական համակարգի վրա։ Բանակը կազմված էր 10-ական հոգուց կազմված միավորներից՝ արբաններ (10 մարդ), զուններ (100), մինգաններ (1000) և թումեններ (10,000)<ref name="Morgan. pp. 80">Morgan. ''The Mongols''. pp. 80–81.</ref>։
 
Մոնղոլները հայտնի էին հատկապես իրենց ձիավոր նետաձիգներով, սակայն նիզակավորները նույնքան հմուտ են եղել։ Մոնղոլների մոտ սովորություն էր հավաքել ռազմական տաղանդ ունեցողներին գրավյալ հողերից։ Չինացի հմուտ ինժեներների և ռմբակոծիչ խմբի շնորհիվ, որը մասնագիտացել էր քարանետների և այլ քանդող գործիքների կառուցման մեջ, մոնղոլները կարողանում էին պաշարել ամենաամրացված դիրքերը՝ հաճախ օգտագործելով տեղական հումքը<ref name="Morgan. pp. 80"/>։
 
[[File:Subudei.jpg|thumb|left|Ոսկե Հորդայի մոնղոլ զորավար Սուբութայ։]]
 
Մոնղոլական կայսրության զորքերը հատուկ վարժեցվում, կազմակերպվում էին և զինվում շարժունակության և արագության համար։ Մոնղոլ զինվորները ավելի թեթև էին զինվում, քան նրանց հակառակորդները, սակայն նրանք կարողանում էին ավելի հաջող մանևրել։ Յուրաքանչյուր մոնղոլ զինվոր սովորաբար ճանապարհորդել է մի քանի ձիերով՝ հնարավորություն ունենալով անհրաժեշտության դեպքում հանգստացած ձի ունենալ։ Ավելին՝ մոնղոլական բանակում զինվորները մատակարարման գծից անջատ էին գործում, որն էլ հնարավորություն էր ստեղծում առավել արագաշարժ լինել<ref name="Morgan. The Mongols. pp. 74–75">Morgan. ''The Mongols''. pp. 74–75</ref>։ Հմուտ սուրհանդակները հնարավոր էին դարձնում զորքերի և նրանց ղեկավարների միջև անընդհատ կապը։
 
Ինչպես պատմում է [[Աթա Մալիք Ջուվեյնի|Աթա Մալիք Ջուվեյնին]], ավանդական որսորդության ժամանակ (''nerge'') արմատավորվում էր կարգապահությունը։ Այս որսորդությունները տարբերվում էին այլ մշակույթների որսորդություններից, որոնք փոքր միավորներով էին կատարվում։ Մողոլական ուժերը գծով տարածվում էին և շրջապատում ողջ տարածքը, այնուհետև մի տեղում քշելով մի տեղում էին հավաքում ամբողջ [[Որս|որսը]]։ Նպատակն այն էր, որ պետք էր թույլ չտալ որևէ կենդանու փախուստի դիմել և պետք էր մորթել բոլորին<ref name="Morgan. The Mongols. pp. 74–75"/>։
 
Մոնղոլների մեկ այլ առավելություն այն էր, որ նրանք կարողանում էին երկար հեռավորություններ կտրել՝ նույնիսկ անսովոր ցուրտ ձմռանը, օրինակ՝ նրանք օգտագործում էին սառած գետերը դրանց ափերին գտնվող քաղաքներ հասնելու համար։ Մոնղոլները հմուտ էին նաև գետ անցնելու մեջ․ նրանք գարնանային հեղեղումների ժամանակ կարողացել են մեկ գիշերում 30 հազար հեծելազորով անցնել Շահո գետը Մուհի ճակատամարտի ժամանակ (1241 թվականի ապրիլ) և պարտության են մատնել հունգարական թագավոր Բելա IV-ին։ Նմանապես մուսուլմանական Խորեզմշահի դեմ հարձակման ժամանակ գետերում տեղակայված բեռնանավերը թույլ չեն տվել հակառակորդին փախուստի դիմել գետով։
 
Մոնղոլները ավանդաբար հայտնի են եղել իրենց ցամաքային ուժերի խիզախություններով, քանզի ծովային ուժեր շատ հազվադեպ են օգտագործել։ 1260-1270-ական թվականներին նրանք օգտագործել են [[Ռազմածովային նավատորմ|ռազմածովային ուժերը]] Չինաստանի Սոն դինաստիային պարտության մատնելու համար՝ չնայած [[Ճապոնիա|Ճապոնիայի]] դեմ առափնյա արշավանքներ իրականացնելու նրանց փորձերը անհաջողության են մատնվել։ Արևելյան [[Միջերկրական ծով|Միջերկրականում]] մոնղոլական արշավանքները բացառապես ցամաքային են եղել, քանզի ծովը գտնվում էր խաչակիրների և մամլուքների զորքերի վերահսկողության տակ<ref>Morgan. ''Mongols and the Eastern Mediterranean''</ref>։
 
Բոլոր ռազմական արշավանքներին նախորդել է հետախուզության, նախապատրաստման, ինչպես նաև հակառակորդի տարածքի և ուժերի մասին տեղեկատվություն հավաքելու փուլը։ Մոնղոլական բանակի հաջողությունը, կառուցվածքը և շարժունակությունը հնարավորություն էին տալիս միաժամանակ մի քանի ճակատով կռիվ մղել։ Մինչև 60 տարեկան բոլոր չափահաս տղամարդիկ ենթակա էին հավաքագրման, որը ցեղային ավանդույթում պատվի հարց էր համարվում<ref>Morgan. ''The Mongols''. p. 75</ref>։
 
==Հասարակություն ==