«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 295.
 
Մոնղոլները գնահատել են նաև տեսողական արվեստները՝ չնայած դիմանկարչություն ասելով՝ նրանք հասկացել են իրենց ձիերի [[Դիմանկար|դիմանկարները]] և ոչ թե մարդկանց։
 
===Փոստային համակարգ===
Մոնղոլական կայսրությունը իր ժամանակի համար ունեցել է խելամիտ և արդյունավետ փոստային համակարգ, որը գիտնականները կոչում են Յամ։ Այս համակարգը կազմված էր լավ կահավորված և լավ վերահսկվող ձիերով տեղափոխվող փոստերից, որոնք հայտնի էին ''örtöö'' անունով և տարածված էին ողջ կայսրությունում<ref name="Chambers">Chambers, James. ''The Devil's Horsemen'' Atheneum, 1979, {{ISBN|0-689-10942-3}}</ref>։ Սուրհանդակը սովորաբար անցնում էր 40 կմ ճանապարհ մի կայանից մյուսին հասնելու համար․ այստեղ կա՛մ նա ստանում էր նոր ձի, կա՛մ էլ փոխանցում էր նամակը հաջորդ սուրհանդակին՝ այսպիսով ապահովելով նամակի արագ առաքումը։ Մոնղոլ հեծյալները օրական կարող էին անցնել 200 կմ ճանապարհ, որը շատ ավելին էր, քան 60 տարի անց Պոնի էսպրեսի կողմից սահմանած ամենաարագ ցուցանիշը։ Փոստային կայաններին կից լինում էին տներ, որոնք ծառայում էին նրանց։ Նրանք, ովքեր փայզա (հատուկ նշան, որը կրում էին մոնղոլ պաշտոնյաները) էին ունենում, հնարավորություն էին ստանում կանգ առնել այստեղ և ստանալ նոր ձի և պարեն, իսկ զինվորականները օգտագործում էին յամը նույնիսկ առանց փայզայի։ Չինաստանի, Միջին Արևելքի և Եվրոպայի շատ ճանապարհորդներ, սուրհանդակներ և առևտրականներ օգտագործում էին այս համակարգը։ Երբ մեծ խանը մահացել է Կարակորումում, նորությունը յամի շնորհիվ հասել է Բաթու խանի գլխավորությամբ Կենտրոնական Եվրոպայում գտնվող մոնղոլական ուժերին ընդամենը 4-6 շաբաթում<ref name="Weatherford. p. 158"/>։
 
Չինգիզ խանը և նրա ժառանգորդ [[Ուգեդեյ]] խանը կառուցել են ճանապարհների լայն համակարգ, որոնցից մեկն անցնում էր [[Ալայի լեռնաշղթա|Ալթայի լեռներով]]։ Իր գահակալությունից հետո Ուգեդեյը ավելի է ընդարձակել ճանապարհների համակարգը՝ հրամայելով [[Չաղաթայի ուլուս|Չաղաթայի խանությանը]] և [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդային]] միացնել Մոնղոլական կայսրության արևմտյան հատվածների ճանապարհները իր արևելյան ճանապարհներին<ref>''Secret History of the Mongols''</ref>։ [[File:OljeituToPhilippeLeBel1305.jpg|thumb|alt=A partially unrolled scroll, opened from left to right to show a portion of the scroll with widely spaced vertical lines in the Mongol language. Imprinted over two of the lines is an official-looking square red stamp with an intricate design.| Իլխան Օլժայթուի 1305 թվականի նամակը՝ ուղղված [[Ֆիլիպ IV Գեղեցիկ|Ֆրանսիայի Ֆիլիպ IV]] կայսերը։ ]]
 
Յուան դինաստիայի հիմնադիր Խուբլայ խանը կառուցել է ինչպես հատուկ կայաններ բարձր պաշտոնյաների համար, այնպես էլ սովորական կայաններ և իջևանատներ։ Խուբլայ խանի կառավարման շրջանում Յուան դինաստիայի հաղորդակցության համակարգը կազմված է եղել 1,400 փոստային կայաններից, որոնք օգտագործել են 50,000 ձիեր, 8,400 եզներ, 6,700 ջորիներ, 4,000 սայլեր և 6,000 նավեր։
 
[[Մանջուրիա|Մանջուրիայում]] և հյուսիսային [[Սիբիր|Սիբիրում]] մոնղոլները դեռևս շարունակել են օգտագործել շների կողմից քաշվող սահնակները յամի համար։ Իլխանությունում Քազան խանը կարողացել է որոշ չափով վերականգնել [[Միջին Արևելք|Միջին Արևելքում]] քչացող փոստային կայանների համակարգը։ Նա կառուցել է մի քանի իջևանատներ և սահմանել, որ միայն կայսերական դեսպանները կարող են անվճար մնալ։ Ոսկե Հորդային ջուջիները սահմանել են հատուկ յամի հարկ, որպեսզի ֆինանսավորեն փոստային կայանների համակարգը։
 
== Ծանոթագրություններ ==