«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Ի վերջո Մոնղոլական կայսրության մասնատման արդյունքում ստեղծված առանձին պետությունները ընդունել են իրենց տեղական բնակչության շրջանում տիրապետող կրոնը՝ Արևելքում չինամոնղոլական Յուան դինաստիան ընդունել է բուդդայականությունն ու շամանությունը, մինչդեռ մյուս երեք արևմտյան խանությունները ընդունել են իսլամը<ref name="Foltz. pp. 105–106">Foltz. pp. 105–06.</ref><ref>Ezzati. ''The Spread of Islam: The Contributing Factors''. p. 274.</ref><ref>Bukharaev. ''Islam in Russia: The Four Seasons''. p. 145.</ref>։
 
===Արվեստ և գրականություն===
[[Մոնղոլերեն|Մոնղոլերենով]] պահպանված ամենահին գրական գործը ''Մոնղոլների գաղտնի պատմությունն'' է, որը գրվել է արքունի ընտանիքի համար Չինգիզ խանի մահից կարճ ժամանակ անց՝ 1227 թվականին։ Սա Չինգիզ խանի կյանքի և ծագումնաբանության ամենակարևոր տեղական աղբյուրն է, որտեղ պատմվում է նրա ծագման, մանկության մասին ընդհուպ մինչև Մոնղոլական կայսրության ստեղծումը և նրա որդու՝ Ուգեդեյի կառավարման շրջանը։
 
Կայսրության մասին մեկ այլ աղբյուր է Ջամի ալ-թավարիխը կամ «Տիեզերական պատմությունը»։ Այն հանձնարարվել է 14-րդ դարի սկզբներին Իլխանության [[Աբաղա (իշխան)|Աբաղա խանի]] կողմից, որի նպատակն է եղել գրանցել համաշխարհային պատմությունը և օգնել մոնղոլական մշակութային ժառանգության ստեղծմանը։
 
14-րդ դարի մոնղոլ գրիչները օգտագործել են խեժի և բանջարեղենի պիգմենտներ՝ իբրև սխալները ուղղելու հեղուկ<ref>Hull. ''The Mongol Empire''. p. 60</ref>, սա, թերևս, դրա առաջին կիրառությունն է եղել։
 
Մոնղոլները գնահատել են նաև տեսողական արվեստները՝ չնայած դիմանկարչություն ասելով՝ նրանք հասկացել են իրենց ձիերի [[Դիմանկար|դիմանկարները]] և ոչ թե մարդկանց։
 
== Ծանոթագրություններ ==