«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Չինգիզ խանը նաև ստեղծել է ազգային կնիք, խրախուսել է Մոնղոլիայում գրավոր այբուբենի կիրառությունը և հարկերից ազատել է ուսուցիչներին, իրավաբաններին և արվեստագետներին։ Մոնղոլները Կենտրոնական Ասիայի մուսուլմաններին բերում էին Չինաստան՝ իբրև կառավարիչներ և, ընդհակառակը, հան չինացիներին և խիթաններին տանում էին Բուխարա և Կենտրոնական Ասիա՝ մուսուլման բնակչության շրջանում կառավարիչ լինելու․ այս մեթոդով նվազեցվում էր տեղական ժողովուրդների իշխանությունը տվյալ տարածքում<ref>{{Cite journal|jstor=41930343|journal=Journal of Asian History|title=Sino-Khitan Administration in Mongol Bukhara|last=Buell|first=Paul D.|volume= 13|number=No. 2|date=1979|pages=137–38}}</ref>։ Մոնղոլները կրոնական տեսանկյունից բավականին հանդուրժողական էին և հազվադեպ էին հալածում մարդկանց դավանանքի պատճառով։ Սա պայմանավորված էր նրանց մշակույթով և մտածելակերպով։ 20-րդ դարի շատ պատմաբաններ կարծում են, որ սա շատ լավ ռազմական ստրատեգիա էր, օրինակ՝ երբ Չինգիզ խանը պատերազմ է սկսել Խորեզմի սուլթան Մուհամմադի դեմ, մյուս մուսուլման առաջնորդները չեն միացել կռվին, քանի որ այն չէր դիտարկվում որպես սրբազան պատերազմ, այլ պարազապես պայքար երկու անհատների միջև։
 
===Կրոններ===
Չինգիզ խանի կառավարման շրջանում մոնղոլները սկսեցին դավանափոխ լինել՝ ընդունելով գրեթե բոլոր կրոնները, որոնք ժամանակին հայտնի էին՝ [[բուդդայականություն]], [[քրիստոնեություն]], [[իսլամ]] և [[մանիքեություն]]։ Հնարավոր հակամարտություններից խուսափելու համար Չինգիզ խանը ստեղծել է մի ինտիտուտ, որը երաշխավորել է կրոնների լիակատար ազատությունը՝ չնայած ինքն անձամբ իրեն [[Շամանություն|շամանության]] հետևորդ էր համարում։ Չինգիզ խանի ղեկավարության շրջանում բոլոր կրոնական առաջնորդները ազատված էին հարկերից և հանրային ծառայությունից<ref>Weatherford. p. 69.</ref>։ [[File:GhazanConversionToIslam.JPG|thumb|alt=Painting of a stylized building, showing Ghazan kneeling and accepting conversion|Պարսկական [[Մանրանկարչություն|մանրանկար]], որտեղ երևում է, թե ինչպես է Քազան խանը [[Բուդդայականություն|բուդդայականությունից]] անցնում [[Իսլամ|իսլամի]]։ ]]
 
Նախապես քոչվորական կենսակերպի պատճառով շատ քիչ տեղեր են եղել, որտեղ հնարավոր էր իրականացնել երկրպագություն։ Սակայն Ուգեդեյ խանի կառավարման շրջանում մոնղոլական մայրաքաղաքում կառուցապատման աշխատանքներ են կատարվել։ Պալատներից բացի Ուգեդեյ խանը հրամայել է հատուկ երկրպագության տներ կառուցել բուդդիստների, մուսուլմանների, քրիստոնյաների և [[Դաոսականություն|դաոսականների]] համար։ Այդ ժամանակի գերակայող կրոններն էին շամանությունը, բուդդայականությունը և թենգրիականությունը՝ չնայած Ուգեդեյի կինը [[Նեստորականություն|նեստորական]] քրիստոնյա էր<ref>Weatherford. p. 135.</ref>։
 
Ի վերջո Մոնղոլական կայսրության մասնատման արդյունքում ստեղծված առանձին պետությունները ընդունել են իրենց տեղական բնակչության շրջանում տիրապետող կրոնը՝ Արևելքում չինամոնղոլական Յուան դինաստիան ընդունել է բուդդայականությունն ու շամանությունը, մինչդեռ մյուս երեք արևմտյան խանությունները ընդունել են իսլամը<ref name="Foltz. pp. 105–106">Foltz. pp. 105–06.</ref><ref>Ezzati. ''The Spread of Islam: The Contributing Factors''. p. 274.</ref><ref>Bukharaev. ''Islam in Russia: The Four Seasons''. p. 145.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==