«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Իրենց հպատակներից մեկուսացվելով՝ մոնղոլները կարճ ժամանակում կորցրել են Չինաստանի մեծ մասը հօգուտ ապստամբ Մին դինաստիայի ուժերի և 1368 թվականին փախել են իրենց հայրենիք Մոնղոլիա։ Յուան դինաստիայի տապալումից հետո Ոսկե Հորդան կորցրել է կապը Չինաստանի և Մոնղոլիայի հետ, մինչդեռ Չաղաթայի խանության երկու հիմնական հատվածները պարտություն են կրել [[Լենկթեմուր|Լենկթեմուրից]] (1336–1405 թվականներ)՝ Թեմուրյանների կայսրության հիմնադրից։ Այնուամենայնիվ, Չաղաթայի խանության որոշ մնացորդներ պահպանվել են․ վերջին չաղաթայական պետությունը եղել է Յարքենթի խանությունը մինչև այն պարտություն է կրել օյրաթական Ջունգար խանությունից 1680 թվականին Ալթիշահրի նվաճման ժամանակ։ Ոսկե Հորդան բաժանվել է մանր թյուրքական հորդաների, որոնք հետագա 4 դարերի ընթացքում աստիճանաբար անկում են ապրել։ Դրանց մեջ Մեծ Հորդան՝ խանության ստվերը, գոյատևել է մինչև 1502 թվականը, երբ դրա իրավահաջորդ պետություններից մեկը՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]], գրավել է Սարայը<ref name="Halperin. p. 28">Halperin. p. 28.</ref>։ Ղրիմի խանությունը գոյություն է ունեցել մինչև 1783 թվականը, մինչդեռ Բուխարայի խանությունը և [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]] ավելի երկար կյանք են ունեցել։
 
==Հասարակություն ==
===Օրենք և կառավարում===
Մոնղոլական կայսրությունը կառավարվում էր Չինգիզ խանի կողմից հնարված օրենսգրքով, որը կոչվում էր Յասա և նշանակում էր «կարգ» կամ «հրամանագիր»։ Այս օրենսգրքի գլխավոր կետն այն էր, որ նրանք, ովքեր բարձր պաշտոններ ունեն, կիսում են նույն դժվարությունները, ինչ որ հասարակ մարդիկ։ Այն նաև սահմանել է խիստ պատժամիջոցներ, օրինակ՝ [[մահապատիժ]], եթե երկու ձիավոր ռազմիկներից երկրորդը չվերցնի այն, ինչ ընկել է առջևից գնացող ռազմիկի մոտից։ Տարբեր պատժամիջոցներ էին սահմանվել նաև բռնաբարության և սպանության համար։ Մոնղոլական օրենքի նկատմամբ ցանկացած դիմադրություն ենթադրում էր զանգվածային կոլեկտիվ պատիժ։ Յասայի համաձայն առաջնորդները ու զորավարները ընտրվում էին ըստ իրենց [[Մերիտոկրատիա|արժանիքների]]։ Կայսրությունը կառավարվում էր ոչ ժողովրդավարական, [[Խորհրդարան|խորհրդարանական]] սկզբունքով ստեղծած կենտրոնական խորհրդի՝ քուրուլթայի կողմից, որտեղ մոնղոլ առաջնորդները հանդիպում էին մեծ խանի հետ՝ քննարկելու տեղական և արտաքին քաղաքականությունը։ Քուրուլթայը հրավիրվում էր նաև ամեն նոր խանի ընտրութան ժամանակ<ref>San,T. "Dynastic China: An Elementary History" .pg 297</ref>։ [[File:DiezAlbumsExecution.jpg|thumb|Մահապատժի ենթարկվածը ցած է նետվում ժայռից․ երկար և խիտ մորուքը ցույց է տալիս, որ նա հավանաբար մոնղոլ չէ։]]
 
Չինգիզ խանը նաև ստեղծել է ազգային կնիք, խրախուսել է Մոնղոլիայում գրավոր այբուբենի կիրառությունը և հարկերից ազատել է ուսուցիչներին, իրավաբաններին և արվեստագետներին։ Մոնղոլները Կենտրոնական Ասիայի մուսուլմաններին բերում էին Չինաստան՝ իբրև կառավարիչներ և, ընդհակառակը, հան չինացիներին և խիթաններին տանում էին Բուխարա և Կենտրոնական Ասիա՝ մուսուլման բնակչության շրջանում կառավարիչ լինելու․ այս մեթոդով նվազեցվում էր տեղական ժողովուրդների իշխանությունը տվյալ տարածքում<ref>{{Cite journal|jstor=41930343|journal=Journal of Asian History|title=Sino-Khitan Administration in Mongol Bukhara|last=Buell|first=Paul D.|volume= 13|number=No. 2|date=1979|pages=137–38}}</ref>։ Մոնղոլները կրոնական տեսանկյունից բավականին հանդուրժողական էին և հազվադեպ էին հալածում մարդկանց դավանանքի պատճառով։ Սա պայմանավորված էր նրանց մշակույթով և մտածելակերպով։ 20-րդ դարի շատ պատմաբաններ կարծում են, որ սա շատ լավ ռազմական ստրատեգիա էր, օրինակ՝ երբ Չինգիզ խանը պատերազմ է սկսել Խորեզմի սուլթան Մուհամմադի դեմ, մյուս մուսուլման առաջնորդները չեն միացել կռվին, քանի որ այն չէր դիտարկվում որպես սրբազան պատերազմ, այլ պարազապես պայքար երկու անհատների միջև։
 
== Ծանոթագրություններ ==