Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[Դը Բրոյլի ալիք|Փոքր չափերի]] պատճառով ատոմների վաքագծի վերաբերյալ [[դասական ֆիզիկա]]յի կանխատեսումները նկատելիորեն սխալ են, ինչը պայմանավորված է [[Քվանտային մեխանիկա|քվանտային էֆեկտներով]]։ Ֆիզիկայի զարգմացման ընթացքում ատոմային մոդելները հիմնվել են քվանտային սկզբունքների վրա՝ ատոմի վարքագիծն ավելի լավ կանխատեսելու և բացատրելու համար։
 
Ցանկացած ատոմ կազմված է մեկ [[Միջուկ (ատոմ)|միջուկից]] և մեկ կամ ավելի [[էլեկտրոն]]ներից։ Միջուկը կառուցված է մեկ կավկամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ [[նեյտրոն]]ներից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են [[նուկլոն]]ները։ Ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկն է։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք [[էլեկտրական լիցք]]։ Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Եթե ատոմում պրոտոնների համեմատ կան ավել կամ պակաս էլեկտրոններ, ուրեմն այն համապատասխանաբար բացասական կամ դրական լիցք ունի և կոչվում է [[իոն]]։
 
Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են [[էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] ուժի միջոցով։ Պրոտոնները և նեյտրոնները միջուկում կապված են [[միջուկային ուժեր]]ով, որոնք սովորաբար ավելի ուժեղ են էլեկտրամագնիսական ուժերից և չեզոքացնում են դրական լիցք ունեցող պրոտոնների միջև եղած վանող ուժերին։ Որոշակի պայմաններում վանող էլեկտրամագնիսական ուժը կարող է միջուկային ուժերից ուժեղ դառնալ, ինչի հետևանքով միջուկից կարող են նուկլոններ հեռանալ (այս [[Ռադիոակտիվություն|միջուկային տրոհման]] արդյունքում առաջանում է այլ քիմիական տարր)։
Անանուն մասնակից