«Լենկթեմուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
 
Ինչպես խան տիտղոսի պարագայում, այնպես էլ մուսուլմանական աշխարհի գերագույն տիտղոս [[Խալիֆ|խալիֆը]] ևս սահմանափակ կիրառություն ուներ․ այն կարող էին կիրառել միայն «<nowiki/>[[Մուհամմադ|Մուհամմադ մարգարեի]] ցեղի՝ քուրեյշների ներկայացուցիչները»։ Ուստի Լենկթեմուրը այս խոչընդոտը հաղթահարելու համար մի լեգենդ է հորինել՝ ըստ որի ինքը գերբնական հատկություններով օժտված անձ է՝ ուղարկված [[Ալլահ|Ալլահի]] կողմից<ref name="manz-2002-3" />։ Այն պատճառով, որ Լենկթեմուրը հաջողակ նվաճող էր, շատ հեշտ էր արդարացնել Ալլահի կողմից նրա իշխանության հաստատումը, բացի այդ նա սովորական մարդու համար անհնարին այնպիսի բախտի և հաջողության տեր էր, որ նրա անձը հարցականի տակ դնելը հավասար էր թվում Ալլահի կամքին հակառակվելուն։ Ավելին՝ Ալլահի ցանկությամբ և կամքով տրվող ռազմական և քաղաքական հաջողությունների իսլամական գաղափարը բազմիցս շահագործվել է վաղ շրջանի ղեկավարների կողմից։ Ուստի Լենկթեմուրի հավաստիացումները շատ ճշմարտանման էին թվում մուսուլմաններին։
 
== Արշավանքների շրջան ==
Լենկթեմուրի իր կյանքի հաջորդ 35 տարիներն անցկացրել է տարբեր պատերազմների և արշավանքների մեջ։ Լենկթեմուրը ոչ միայն կենտրոնացրել է իր իշխանությւոնը՝ հպատակեցնելով իր թշնամիներին, այլև ոտնձություններ է կատարել օտար միապետների տարածքների նկատմամբ։ Դեպի արևմուտք և հյուսիսարևմուտք կատարած արշավանքների արդյունքում նա հասել է [[Կասպից ծով]] և [[Ուրալ (գետ)|Ուրալի]] և [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] ափեր։ Դեպի հարավում և հարավաարևմուտք կատարված արշավանքները ընդգրկել են Պարսկաստանի գրեթե բոլոր մարզերը՝ այդ թվում [[Բաղդադ|Բաղդադը]], [[Քերբելա|Քերբելան]] և Հյուսիսային Իրաքը։
 
Լենկթեմուրի ամենաահարկու հակառակորդներից էր մեկ այլ մոնղոլ ղեկավար, Չինգիզ խանի ժառանգներից Թոքթամըշը։ Թեմուրի արքունիքում փախստական լինելուց հետո նա ինչպես արևելյան ղփչաղների, այնպես էլ [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայի]] ղեկավար։ Գահ բարձրանալուց հետո նա պայքար է սկսել Լենկթեմուրի հետ [[Խորեզմ|Խորեզմի]] և իրանական Ատրպատականի համար։ Այնուամենայնիվ Լենկթեմուրը նրան աջակցել է ռուսների դեմ պայքարում և 1382 թվականին Թոքթամըշը գրավել է մոսկովյան տիրույթները և այրել [[Մոսկվա|Մոսկվան]]<ref>Nicholas V. Raisanovsky; Mark D. Steinberg: ''A History of Russia'' Seventh Edition, pg 93</ref>։
 
Ուղղափառ ավանդույթը նշում է, որ ավելի ուշ՝ 1395 թվականին, Լենկթեմուրը հասել է Ռյազանի իշխանություն, գրավել է Յելեցկը և սկսել առաջանալ դեպի Մոսկվա։ Մեծ իշխան Վասիլի I-ը զորքով գնացել է [[Կոլոմնա]] և կանգ առել [[Օկա (գետ)|Օկա գետի]] ափին։ Մի հոգևորական Վլադիմիրից վերցրել է Սուրբ Մոր վլադիմիրյան սրբապատկերը և տարել Մոսկվա։ Ճանապարհին մարդիկ ծնկաչոք աղոթել են․ «Օ՜ Աստծո մայր, փրկի՛ր ռուսական հողը»։ Հանկարծ Լենկթեմուրի զորքերը նահանջել են։ Ռուսական հողի նման փրկությունից հետո օգոստոսի 26-ը ռուսների կողմից նշվել է իբրև տոն՝ ի պատիվ Ամենասուրբ աստծո մորը նվիրված վլադիմիրյան սրբապատկերի կատարած հրաշքի<ref>{{cite web|url=https://oca.org/saints/lives/2016/08/26/102402-commemoration-of-the-vladimir-icon-of-the-mother-of-god-and-the|title=Commemoration of the Vladimir Icon of the Mother of God and the deliverance of Moscow from the Invasion of Tamerlane|website=oca.org|accessdate=5 February 2019}}</ref>։
 
== Մին դինաստիայի վրա հարձակման փորձեր ==