«Աղվեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 195.250.79.222 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 1997kB մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.2]
Տող 38.
Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի [[շուն]]ը, բնութագրվում են երկար նեղ [[մռութ]]ով, և խիտ [[պոչ]]ով։
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
[[Պատկեր:Red Fox (Vulpes vulpes) -British Wildlife Centre-8.jpg|մինի|left|280px|FOXESՄայր աղվեսը ձագի հետ]]
=== Ընդհանուր տեղեկություններ ===
 
Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։
 
=== Տարածվածություն ===
րԱղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։
Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից, իսկ [[Ավստրալիա]] տարել են [[Եվրոպա]]յից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա [[Լոռու մարզ]]ում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղվեսներ» էջից