«Աղվեսներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Աղվես (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Աղուէս}}
Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի [[շուն]]ը, բնութագրվում են երկար նեղ [[մռութ]]ով, և խիտ [[պոչ]]ով։
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
Տող 47 ⟶ 12՝
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա [[Լոռու մարզ]]ում։
===
Աղվեսը սնվում է [[նապաստակներ]]ով, [[գորտեր]]ով ու [[մողեսներ]]ով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են ([[դաշտամկներ]], [[ավազամկներ]], [[ճագարամուկ]], [[առնետ]] և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման [[վնասատու կրծողներ]], իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։
Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։
|