«Լենկթեմուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
 
Լենկթեմուրը Բալխում իր ունեցվածքը շատերի հետ կիսելու բնավորության շնորհիվ շատ հետևորդներ է ձեռք բերել՝ ի դեմս ամենազանազան մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ առևտրականներ, վաճառականներ, մուսուլման կրոնավորներ, արիստոկրատիա և գյուղատնտեսության ոլորտում աշխատողներ։ Լենկթեմուրն իր վարած քաղաքականությամբ անմիջապես տարբերվել է Հուսեյնից, ով օտարվել է այս մարդկանցից, ծանր հարկերի բեռով ճնշելով մարդկանց՝ վերցրել է նրանց ունեցվածքը և ծախսել այս ամենը բարդ կառույցների շինարարության վրա<ref name="marozzi-2004" />{{rp|41–2}}։ Շուրջ 1370 թվականին Հուսեյնը հանձնվել է Թեմուրին և ավելի ուշ սպանվել, որը թույլ է տվել Թեմուրին պաշտոնապես դառնալ [[Բալխ|Բալխի]] ղեկավար։ Լենկթեմուրը նաև ամուսնացել է Հուսեյնի կնոջ՝ Սարայ Մուլք խանումի հետ, ով Չինգիզ խանի ժառանգներից էր, որն էլ նրան հնարավորություն է տվել դառնալ Չաղաթայ ցեղի ղեկավար<ref name="marozzi-2004" />։
 
== Լենկթեմուրի իշխանության օրինականացում ==
[[File:TimuridEmpire1400.png|thumb|300px|Թեմուրյանների կայսրության չափերը]]
 
Լենկթեմուրի թյուրք-մոնղոլական ժառանգությունը նրան ընձեռել են լայն հնարավորություններ և միևնույն ժամանակ ստեղծել են մարտահրավերներ Մոնղոլական կայսրությունում և մուսուլմանական աշխարհում իշխանության ձեռքբերման ճանապարհին։ Մոնղոլական ավանդույթների համաձայն Լենկթեմուրը չէր կարող իրեն խան հռչակել կամ էլ կառավարել [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական կայսրությունը]], քանի որ նա [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] ժառանգներից չէր։ Ուստի Լենկթեմուրը Սույուրգամիշին նշանակում է՝ իբրև Բալխի անվանական ղեկավար (նա իրականում խամաճիկ էր), իսկ ինքն էլ հանդես է եկել «Չինգիզ խանի ժառանգի, ավելի կոնկրետ նրա ավագ որդու՝ Ջուջի, պաշտպան»<ref name="manz-2002-3">{{cite journal|url=http://muse.jhu.edu/journals/journal_of_world_history/v013/13.1manz.html|last=Manz|first=Beatrice Forbes|title=Tamerlane's Career and Its Uses|journal=Journal of World History|year=2002|volume=13|page=3|doi=10.1353/jwh.2002.0017}}</ref>։
 
Արդյունքում չնայած Լենկթեմուրը երբեք չի օգտագործել խան տիտղոսը Չինգիզ խանի ժառանգներից չլինելու պատճառով՝ նա օգտագործել է ամիր տիտղոսը, որը նշանակում է զորավար, և հանդես է եկել Տրանսոխանիայի չաղաթայ ղեկավարի անունից<ref name=":0" />{{Rp|106}}։ Իր այս դիրքը ամրապնդելու նպատակով Լենկթեմուրը Չինգիզ խանի ժառանգներից մի արքայադստեր՝ Սարայ Մուլք խանումի հետ ամուսնանալուց հետո վերցրել է գուրեգեն տիտղոսը (փեսա)<ref name=":1" />{{Rp|14}}։
 
Ինչպես խան տիտղոսի պարագայում, այնպես էլ մուսուլմանական աշխարհի գերագույն տիտղոս [[Խալիֆ|խալիֆը]] ևս սահմանափակ կիրառություն ուներ․ այն կարող էին կիրառել միայն «<nowiki/>[[Մուհամմադ|Մուհամմադ մարգարեի]] ցեղի՝ քուրեյշների ներկայացուցիչները»։ Ուստի Լենկթեմուրը այս խոչընդոտը հաղթահարելու համար մի լեգենդ է հորինել՝ ըստ որի ինքը գերբնական հատկություններով օժտված անձ է՝ ուղարկված [[Ալլահ|Ալլահի]] կողմից<ref name="manz-2002-3" />։ Այն պատճառով, որ Լենկթեմուրը հաջողակ նվաճող էր, շատ հեշտ էր արդարացնել Ալլահի կողմից նրա իշխանության հաստատումը, բացի այդ նա սովորական մարդու համար անհնարին այնպիսի բախտի և հաջողության տեր էր, որ նրա անձը հարցականի տակ դնելը հավասար էր թվում Ալլահի կամքին հակառակվելուն։ Ավելին՝ Ալլահի ցանկությամբ և կամքով տրվող ռազմական և քաղաքական հաջողությունների իսլամական գաղափարը բազմիցս շահագործվել է վաղ շրջանի ղեկավարների կողմից։ Ուստի Լենկթեմուրի հավաստիացումները շատ ճշմարտանման էին թվում մուսուլմաններին։
 
== Մին դինաստիայի վրա հարձակման փորձեր ==