«Վիճակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 1.
[[Պատկեր:3d plot.jpg|354x354px|մինի|Վիճակագրություն]]
'''Վիճակագրություն-'''հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող ինֆորմացիա։տեղեկատվություն։
Հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսոիմնական դիսցիպլին), որն ուսումնասիրում է մասսայական քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։ Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը [[17-րդ դար]]ում ստեղծել են Ու․ Պետտին ( Մարքսի բնորոշմամբ՝ որոշ առումով վիճակագրության գյուտարարը) և [[Գրաունտ]]ը ([[Անգլիա]])։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուս. գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( [[Կոնրինգ]], [[Գերմանիա]]), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ [[19-րդ դար]]ի կեսին Կետլեն ([[Բելգիա]]) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին և [[20-րդ դար]]ի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ [[մաթեմատիկական վիճակագրություն]]։ Վիճակագրության տեսության ու պրակտիկայի մեջ մեծ ավանդ ունեն ռուս գիտնականները՝ ․ Լոմոնոսովը, [[Տատիշչև]]ը, Արսենևը, Ժուրավսկին, Չեբիշևը, Չուպրովը, խորհրդային շրջանում՝ Նեմչինովը, Ստարովսկին, Ստրումիլինը, Վոլոդարսկին, Բոյարսկին և ուրիշներ։ Վիճակագրության պատմության նոր փուլ էր [[մարքսլենինյան վիճակագրություն|մարքսլենինյան Վիճակագրության]] առաջացումն ու զարգացումը։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։