«Ծաղկունյաց լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
'''Ծաղկունյաց լեռներ''', ''Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ,, Վարժանունյաց լեռներ'', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Արագածոտնի մարզ]]երի սահմանագլխին, [[Փամբակի լեռներ]]ի գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ [[Ուղտաքար]] լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը [[Թեղենիս]] լեռն է՝ 2851 մ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|59}}</ref><ref>{{Գիրք:ՏԲ2|839}}</ref>։
 
Ջրբաժան է [[Քասաղ (գետ)|Քասախի]] ու [[Հրազդան գետ|Հրազդանի]] ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում [[Գալար (գետ)|Դալար]]ը, [[Արայի գետ|Արայի]] գետը, [[Մարմարիկ (գետ)|Մարմարիկ]]ի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև [[Ծաղկունյաց]]ը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
168 512

edits