«Ծաղկունյաց լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Վերահղման վերացում
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
'''Ծաղկունյաց լեռներ''', ''Բջնիի լեռներ, Զնջուլու, Զնջրլու, Ծաղկունի, Միսխանայի լեռնաշղթա, Միսխանայի լեռներ,, Վարժանունյաց լեռներ'', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Արագածոտնի մարզ]]երի սահմանագլխին, [[Փամբակի լեռներ]]ի գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ [[Ուղտաքար]] լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը [[Թեղենիս]] լեռն է՝ 2851 մ<ref>Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան {{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|59}}<// Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.ref><ref>{{Գիրք:ՏԲ2|839}}</ref>։
 
Ջրբաժան է [[Քասաղ (գետ)|Քասախի]] ու [[Հրազդան գետ|Հրազդանի]] ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում [[Գալար (գետ)|Դալար]]ը, [[Արայի գետ|Արայի]] գետը, [[Մարմարիկ (գետ)|Մարմարիկ]]ի, [[Հրազդան գետ|Հրազդան]]իՀրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող [[Թեղենիս]]նԹեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև [[Ծաղկունյաց]]ը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
 
Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են [[կաղնի|կաղնու]], [[թխկի|թխկենու]], [[արոսենի|արոսենու]] անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են [[Հանքավան]]ը, [[Ծաղկաձոր]]ը, [[Բջնի]]ն, [[Աղվերան]]ը, [[Արզական]]ը, [[Բուժական]]ը։ Ծաղկաձորը եռաստիճան [[Ծաղկաձորի ճոպանուղի|ճոպանուղով]] կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։
168 535

edits