«Ծաղկունյաց լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

(Վերահղվում է դեպի Ծաղկունյաց լեռնաշղթա)
Պիտակ: Վերահղման վերացում
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ծաղկունյաց լեռնաշղթա]]
'''Ծաղկունյաց լեռներ''', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Արագածոտնի մարզ]]երի սահմանագլխին, [[Փամբակի լեռներ]]ի գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ [[Ուղտաքար]] լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը [[Թեղենիս]] լեռն է՝ 2851 մ<ref>Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.</ref>։
 
Ջրբաժան է [[Քասաղ (գետ)|Քասախի]] ու [[Հրազդան գետ|Հրազդանի]] ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում [[Գալար (գետ)|Դալար]]ը, [[Արայի գետ|Արայի]] գետը, [[Մարմարիկ (գետ)|Մարմարիկ]]ի, [[Հրազդան գետ|Հրազդան]]ի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող [[Թեղենիս]]ն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև [[Ծաղկունյաց]]ը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
 
Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են [[կաղնի|կաղնու]], [[թխկի|թխկենու]], [[արոսենի|արոսենու]] անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են [[Հանքավան]]ը, [[Ծաղկաձոր]]ը, [[Բջնի]]ն, [[Աղվերան]]ը, [[Արզական]]ը, [[Բուժական]]ը։ Ծաղկաձորը եռաստիճան [[Ծաղկաձորի ճոպանուղի|ճոպանուղով]] կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։
 
== Կազմություն ==
Հորստաձև անտիկլինալային բարձրացում է՝ եզերված տեկտոնական խզումնային խախտումներով։ Կազմված է թթու և հիմքային ինտրուզիաներով ներդրված մինչքեմբր-ստորին պալեոզոյան [[ապար]]ներից՝ [[գնեյս]]ներից, [[թերթաքար]]երից, [[մարմար]]ներից։ Դրանց վրա տեղադրված են վերին կավճի, պալեոգենի գոյացումներն ու միո-պլիոցենի [[լավա]]ները։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 113</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Կոտայքի մարզի լեռնաշղթաներ]]
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի լեռնաշղթաներ]]
168 535

edits