«Հանրահաշիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Հանրահաշիվ''' ('''Algebra''' ([[արաբերեն]] ''"al-jabr"'', բառացիորեն նշանակում է "անջատված մասերի վերամիավորում")<ref name=oed>{{cite web|title=algebra|url=http://www.oxforddictionaries.com/us/definition/english/algebra|work=Oxford English Dictionary|publisher=Oxford University Press}}</ref>) մաթեմատիկայի ծավալուն մասերից մեկն է, ինչպես [[թվերի տեսություն|թվերի տեսությունը]], [[Երկրաչափություն|երկրաչափությունը]] և [[Մաթեմատիկական անալիզ|մաթանալիզը]]։ ընդհանուր առմամբ հանրահաշիվը մաթեմատիկական սիմվոլների և դրանց վրա սահմանված կանոնների ուսումնասիրությունն է։<ref>I. N. Herstein, ''Topics in Algebra'', "An algebraic system can be described as a set of objects together with some operations for combining them." p. 1, Ginn and Company, 1964</ref> Այն համարյա ողջ մաթեմատիկայի կապող թելն է։<ref>I. N. Herstein, ''Topics in Algebra'', "...it also serves as the unifying thread which interlaces almost all of mathematics." p. 1, Ginn and Company, 1964</ref> Այն ներառում է ամեն ինչ, սկսած տարրական հավասարումների լուծումներից մինչև այնպիսի աբստրակտ հասկացություններ, ինչպիսիք են խմբերը, օղակները և դաշտերը։ Հանրահաշվի ավելի հիմնական մասերը կոչվում են տարրական հանրահաշիվ, ավելի աբստրակտ մասերը՝ աբստրակտ հանրահաշիվ կամ ժամանակակից հանրահաշիվ։ Տարրական հանրահաշիվը կարևոր է համարվում մաթեմատիկայի ցանկացած ուսումնասիրության համար, կարևոր [[Գիտություն|գիտության]], կամ [[Ճարտարագիտություն|ճարտարագիտության]], ինպես նաև [[Բժշկություն|բժշկության]] և [[Տնտեսագիտություն|տնտեսագիտության]] համար։ Աբստրակտ հանրահաշիվը բարձրագույն մաթեմատիկայի հիմնական բնագավառ է, որն ուսումնասիրվում է պրոֆեսիոնալ մաթեմատիկոսների կողմից։
 
Տարրական հանրահաշիվը թվաբանությունից տարբերվում է աբստրակցիայի կիրառմամբ, օրինակ թվերի փոխարեն տառեր օգտագործել, որոնք անհայտ են կամ բազմարժեք են։<ref name=citeboyer /> Օրինակ, <math>x + 2 = 5</math>-ում <math>x</math>-ն անհայտ է, բայց դրա արժեքը կարելի է գտնել օգտվելով ինվերսիաների կանոնից․ <math>x=3</math>. In [[E=mc2|{{math|1=''E'' = ''mc''{{smallsup|2}}}}]], <math>E</math> և <math>m</math> տառերը փոփոխականներ են, իսկ <math>c</math>-ն հաստատուն է՝ լույսի արագությունը անօդ տարածության մեջ։ Հանրահաշիվը բանաձևեր գրելու և հավասարումներ լուծելու պարզ մեթոդներ է տալիս, քան նախկին բառերով ներկայացնելու մեթոդը։
 
Մաթեմատիկոսը, որ հետազոտություններ է կատարաում հանրահաշվում, կոչվում ալգեբրաիստ։
 
== Ծագումնաբանություն ==
''Ալգեբրա'' բառը սկիզբ է առնում [[Արաբերեն|արաբերենից]] {{lang|ar|الجبر}} (''{{transl|ar|al-jabr}}'' որ բառացիորեն նշանակում է "կոտրված մասերի վերամիավորում") պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ Ալ-Խորեզմիի ''[[The Compendious Book on Calculation by Completion and Balancing|Ilm al-jabr wa'l-muḳābala]]'' գրքի վերնագրից։ Բառը մուտք է գործել [[անգլերեն]] լեզու տասհինգերորդ դարում, կամ [[Իսպաներեն|իսպաներենից]], [[Իտալերեն|իտալերենից]] կամ [[Լատիներեն|միջին լատիներենից]]։ Սկզբում այն վերաբերում էր կոտրված կամ դուրս ընկած ոսկորներին։ Մաթեմատիկական իմաստը գրանցվել է տասնվեցերորդ դարում։<ref>{{cite encyclopedia|title=Algebra|editor=T.F. Hoad|encyclopedia=The Concise Oxford Dictionary of English Etymology|publisher=Oxford University Press|location=Oxford|year= 2003|url=http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780192830982.001.0001/acref-9780192830982-e-349|subscription=yes|doi=10.1093/acref/9780192830982.001.0001|isbn=978-0-19-283098-2}}</ref>