«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Թուղ Թեմուրը (1304–1332 թվականներ) տիրապետել է չինարենին և չինական պատմությանը և եղել է հայտնի պոետ, գեղագիր և նկարիչ։ Մոնղոլական կայսրության այլ խանությունների կողմից ընդունվելու համար նա Չաղաթայի խանություն, Իլխանության խան Աբու Սաիդի և Ուզբեկի մոտ է ուղարկել է Չինգիզ խանի ժառանգներին և արքայազներին։ Այս պատվիրակներին ի պատասխան նրանք համաձայնվել են ամեն տարի տուրք են ուղարկել<ref>Franke. pp. 541–50.</ref>։ Ավելին՝ Թուղ Թեմուրը շռայլ նվերներ և կայսերական կնիք է ուղարկել Էլջիղիդեյին նրա զայրույթը հանգստացնելու համար։
 
===Մոնղոլական կայսրությունից մնացած պետություններ===
 
1335 թվականին իլխան [[Աբու-Սաիդ Բահատուր Խան|Աբու Սաիդ Բահատուր խանի]] մահվան հետ մեկտեղ Մոնղոլական կայսրության հիմքերը սկսեցին երերալ, իսկ Պարսկաստանում քաղաքական անիշխանություն սկիզբ առավ։ Աբու Սաիդին հաջորդած խանը սպանվել է օյրաթ կառավարչի կողմից, իսկ Իլխանությունը բաժան-բաժան է եղել ջալաիրների, սուլդուսների, խասարների, Թողա Թեմուրի (մահացել է 1353 թվականին) և պարսիկ զինվորականների միջև։ Ստեղծված քաոսային իրավիճակից օգտվելով՝ վրացիները կարողացել են դուրս մղել մոնղոլներին իրենց տարածքներից, իսկ ույղուր հրամանատար Էրեթնան 1336 թվականին [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]] հիմնել է անկախ պետություն։ Մոնղոլների անկումից հետո նրանց հավատարիմ վասալ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորությունը]] սկսել է ենթարկվել մամլուքների աճող սպառնալիքին և արդյունքում անկում է ապրել<ref>{{Cite book|title=The Armenian kingdom in Cilicia during the Crusades : the integration of Cilician Armenians with the Latins, 1080–1393|last=G.|first=Ghazarian, Jacob|date=2000|publisher=Curzon|isbn=978-0-7007-1418-6|location=Richmond|pages=159–61|oclc=45337730}}</ref>։
 
Պարսկաստանում Իլխանության անկմանը զուգահեռ խառնաշփոթ էր տիրում նաև Չինաստանում և [[Չաղաթայի ուլուս|Չաղաթայի խանությունում]]։ Այս խառնաշփոթին ավելացել է նաև [[Սև մահ]] անունով հայտնի ժանտախտը, որը սկսվել է մոնղոլական տիրույթներում և տարածվել դեպի Եվրոպա։ Այս հիվանդությունը ավերածություններ էր գործել բոլոր խանություններում՝ կտրելով առևտրային հարաբերություններն ու սպանելով միլիոնավոր մարդկանց<ref>Morgan. ''The Mongols''. pp. 117–18.</ref>։ 14-րդ դարում միայն Եվրոպայում ժանտախտի պատճառով մահացել է շուրջ 50 միլիոն մարդ<ref>Ole Jørgen Benedictow, The Black Death, 1346–1353: The Complete History (2004), p. 382.[https://books.google.com/books?id=KjLHAOE7irsC&lpg=PP1&dq=black%20death%20numbers%20by%20country&pg=PA382#v=onepage&q=black%20death%20numbers%20by%20country&f=false p. 382.]</ref>։
 
Մոնղոլների իշխանության անկման հետ մեկտեղ կայսրությունում կատարյալ քաոս է սկսվել՝ պայմանավորված ոչ մոնղոլ ղեկավարների ազդեցության տարածմամբ։ 1342-1369 թվականներին Ոսկե Հորդան կորցրել է արևմտյան տիրույթները (ներառյալ ժամանակակից [[Բելառուս|Բելառուսի]] և [[Ուկրաինա|Ուկրաինայի]] տարածքները) մինչև [[Լեհաստան]] և [[Լիտվա]]։ 1331-1343 թվականներին Չաղաթայի խանության մուսուլման և ոչ մուսուլման արքայազները միմյանց հետ կռվի են բռնվել․ Չաղաթայի խանությունը քայքայվել է, երբ ոչ Չինգիզ խանի ժառանգներից զինվորականները իրենց խամաճիկներին են դրել Տրանսոխանիայի և Մողուլիստանի խաների պաշտոնում։ Ջանիբեկ խանը (1342–1357 թվականներ) կարճ ժամանակով ջուջիների գերիշխանությունն է հաստատել չաղաթայների նկատմամբ։ Նա, պահանջելով իրեն ենթարկվել իրանական Ատրպատականում Իլխանությունից անջատված մի հատվածի, հայտարարել է, որ «այսօր երեք ուլուսներ իմ վերահսկողության տակ են»<ref name="Prawdin. p. 379">Prawdin. p. 379.</ref>։
 
[[File:Menli I Giray.jpg|thumb|left|[[Ղրիմ|Ղրիմի]] [[Թաթարներ|թաթար]] [[խան]] Մենգլի Գիրեյ։]]
 
1359 թվականին Բերդիբեկ խանի սպանությունից հետո ջուջիների հակառակորդ ընտանիքները սկսել են պայքարել Ոսկե Հորդային գահի համար։ Յուան դինաստիայից վերջին ղեկավար Թողան Թեմուրը (ղեկավարել է 1333–1370 թվականներ) ի զորու չէր կարգավորելու այս հակասությունները, որը ցույց էր տալիս, որ կայսրությունը հասել էր իր վերջին։ Արժույթը, որը չէր հաստատվել արքունիքի կողմից, մտել է հիպերինֆլիացիայի մեջ և արդյունքում Յուան դինաստիայի մտցրած կոշտ հարկային համակարգը հանգեցրել է հան-չինական ժողովրդի ապստամբությանը։ 1350-ական թվականներին Գոնգմինը Գորյոյից կարողացել է հաջողությամբ դուրս մղել մոնղոլական կայազորին և բնաջնջել է Թողան Թեմուր խանի կայսրուհու ընտանիքը, իսկ այդ ընթացքում Ջանչուբ Գյալցեն կարողացել է վերացնել մոնղոլական ազդեցությունը [[Տիբեթ|Տիբեթում]]<ref name="Prawdin. p. 379" />։
 
Իրենց հպատակներից մեկուսացվելով՝ մոնղոլները կարճ ժամանակում կորցրել են Չինաստանի մեծ մասը հօգուտ ապստամբ Մին դինաստիայի ուժերի և 1368 թվականին փախել են իրենց հայրենիք Մոնղոլիա։ Յուան դինաստիայի տապալումից հետո Ոսկե Հորդան կորցրել է կապը Չինաստանի և Մոնղոլիայի հետ, մինչդեռ Չաղաթայի խանության երկու հիմնական հատվածները պարտություն են կրել [[Լենկթեմուր|Լենկթեմուրից]] (1336–1405 թվականներ)՝ Թեմուրյանների կայսրության հիմնադրից։ Այնուամենայնիվ, Չաղաթայի խանության որոշ մնացորդներ պահպանվել են․ վերջին չաղաթայական պետությունը եղել է Յարքենթի խանությունը մինչև այն պարտություն է կրել օյրաթական Ջունգար խանությունից 1680 թվականին Ալթիշահրի նվաճման ժամանակ։ Ոսկե Հորդան բաժանվել է մանր թյուրքական հորդաների, որոնք հետագա 4 դարերի ընթացքում աստիճանաբար անկում են ապրել։ Դրանց մեջ Մեծ Հորդան՝ խանության ստվերը, գոյատևել է մինչև 1502 թվականը, երբ դրա իրավահաջորդ պետություններից մեկը՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]], գրավել է Սարայը<ref name="Halperin. p. 28">Halperin. p. 28.</ref>։ Ղրիմի խանությունը գոյություն է ունեցել մինչև 1783 թվականը, մինչդեռ Բուխարայի խանությունը և [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]] ավելի երկար կյանք են ունեցել։
 
== Ծանոթագրություններ ==