«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 551 բայտ ,  1 տարի առաջ
 
== Գահակալությունը ==
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրոպաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998|998 թ.]]–ին միացյալ բանակները [[Ծումբ ամրոցի ճակատամարտ|Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն]]՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու [[Գանձակ]]ի ամիրա Փադլունի զորքերը։ [[1000]] թ.–ին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001|1001 թ.]]–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածվել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։
 
[[1000]] թ.–ին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001|1001 թ.]]–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածվել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։
 
Գագիկ թագավորը վերացրել է Վայաց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծողկոտն և Կոգովիտ գավառները:
 
<br />
 
== Տնտեսություն ==
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ [[Պահլավունիներ]]<nowiki/>ի:
 
== Գագիկ Ա-ի արձանը ==
[[Անի]]ի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
 
Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թ. կառուցվել է Անիի [[Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)|Կաթողիկե եկեղեցին:]] Ճարտարապետը Տրդատն էր:
 
{{ՀՍՀ}}
7

edits