«Հարրի Փոթեր (վիպաշար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Ֆիլմի էկրանավորումը էլ ավելի մեծ ճանաչման բերեց գրքի հեղինակին, իսկ ֆիլմը դարձավ ամենահաջողակ ֆիլմերից մեկը։ Ֆիլմի ողջ բյուջեն կազմեց 125 միլիոն ամերիկյան դոլլար, իսկ եկամուտը ավելի քան 970 մլն։ Առաջին ֆիլմը էկրան բարձրացավ 2001 թ-ի նոյեմբերին, սակայն աշխատանքները սկսվել էին դրանից մեկուկես տարի առաջ։ Ֆիլմի ռեժիսորն էր Քրիս Կոլուբոսը, ով բավականին երկար ժամանակ փնտրում էր ֆիլմի գլխավոր հերոսին և ավելի քան 16 հազար թեկնածուներից, նա ընտրեց [[Դենիել Ռեդկլիֆ]]<nowiki/>ին, ում ծնողները այդքան էլ կողմ չէին որ իրենց միակ զավակը սկսի դերասանական կարիերա։ Սակայն պատահական հանդիպման ժամանակ Քրիս Կոլուբոսը անձամբ է առաջարկում Դենիելի ծնողներին երեխային կաստինգին ներկայացնել, ու նա անմիջապես ընտրվում է գլխավոր հերոսի դերում։ Ուրախալի լուրը Դենիելին հայտնում են նրա տարեդարձի օրը, որը փոխում է նրա ողջ կյանքը։ Ֆիլմի նկարահանումները բավականին դանդաղ էին ընթանում, քանի որ երեխաները նկարահանման հարթակում լինում էին ընդամենը չորս ժամ և հիմնական ժամանակը ծախսվում էր փորձերի վրա։ Հաճախ ստիպված էին լինում օրեր շարունակ աշխատել ընդամենը մեկ դրվագի նկարահանման համար։ Այսօր արդեն երիտասարդ դերասանները նշում են, որ ամենաբարդը եղել է հենց առաջին ֆիլմը։ Նրանց համար այդ աշխարհը բացարձակ նոր էր և դժվար էր մտնել դերի մեջ։
Առաջին ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, [[Warner Bros.]] կինոընկերությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրորդ ֆիլմի նկարահանումների սկսվելուն, որից հետո գնեց մնացած բոլոր գրքերի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմաշարի վրա աշխատել են չորս հայտնի ռեժիսորներ՝ Քրիս Կոլուբոսը, [[Ալֆոնսո Կուարոն]]<nowiki/>ը, Մայքլ Նյուելը, և Դեյվիդ Յեյթսը։ Չնայած ռեժիսորների փոփոխությանը, հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չէին կատարվում։
 
 
 
Ահա սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ միլիոնավոր հանդիսատեսը ֆիլմի շարունակությանը մեծ անհամբերությամբ էր սպասում, քանի որ նորից տեսնելու էր այն դերասաններին, ովքեր դարձել էին ֆիլմի կոլորիտային կերպարները։