«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Երբ Չինգիզ խանի կրտսեր եղբայր Թեմուգեն սպառնացել է գրավել գահը, Գյույուքը տեղափոխվել է Կարակորում սեփական դիրքերի ամրապնդման համար<ref>The Academy of Russian science and the academy of Mongolian science ''Tataro-Mongols in Europe and Asia''. p. 89.</ref>։ 1246 թվականին Բաթու խանը ի վերջո համաձայնվել է իր եղբայրներին և զորավարներին ուղարկել քուրուլթայ։ Մինչ այդ Գյույուքն արդեն հիվանդ էր և ալկոհոլից կախվածություն ուներ, սակայն դեպի Եվրոպա և Մանջուրիա կատարած նրա արշավանքները մեծ խան դառնալու հարիր կարգավիճակ էին ստեղծել Գյույուքի կերպարի շուրջ։ Գյույուք խանը պատշաճ ձևով և հատուկ արարողությամբ ընտրվել է՝ իբրև նոր խան․ այս միջոցառմանը մասնակցել են ինչպես Մոնղոլիայից, այնպես էլ այլ երկրներից ազնվականներ, օրինակ՝ ներկայացուցիչներ Հռոմից<ref>Weatherford. p. 163.</ref><ref>Man. ''Kublai Khan''. p. 28.</ref>։ [[File:LetterGuyugToInnocence.jpg|thumb|Գյույուք խանը պահանջել է Հռոմի Ինոկենտիոս IV պապի հպատակությունը։ Նամակը գրված է պարսկերեն։|521x521փքս]]Գյույուք խանը քայլեր է կատարել՝ նվազեցնելու կոռուպցիան՝ հայտարարելով, որ շարունակելու է հոր՝ Ուգեդեյի և ոչ թե Թուրաքինեի քաղաքականությունը։ Նա նաև պատժել է վերջինիս համախոհներին՝ բացի կառավարիչ Արգուն աղայից։ Գյույուք խանը փոխարինել է Չաղաթայի խանության խան Կարա Հուլաղուին՝ այս պաշտոնում նշանակելով իր սիրելի զարմիկ Յեսու Մունգեին<ref name="atwood-255">Atwood. p. 255.</ref>։ Նա վերականգնել է իր հոր պաշտոնյաներին իրենց հին պաշտոններում և իրեն շրջապատել ույղուր, նայման և կենտրոնաասիակն պաշտոնյաներով, ովքեր օգնել էին իր հորը գրավել Հյուսիսային Չինաստանը։ Գյույուք խանը շարունակել է ռազմական գործողությունները Կորեայում՝ առաջանալով հարավում դեպի Սոն Չինաստան, արևմուտքումէ [[Իրաք]]։ Այնուհետև հրամայել է ողջ կայսրությունում մարդահամար կատարել։ Գյույուքը նաև Ռումի սուլթանությունը բաժանել է Իզեդդին Քեյքավուսի և Ռուկն ադ-Դին Քըլըչ Արսլանի միջև՝ չնայած Քեյքավուսը այս որոշման հետ չի համաձայնվել<ref name="atwood-255" />։
 
Գյույուքի ընտրությունը կայսրության ոչ բոլոր մասերում է ողջունվել։ [[Ասսասիններ|Ասսասինները]]՝ մոնղոլական նախկին դաշնակիցները, ովքեր 1221 թվականին իրենց ղեկավար Հասան Ջալալ ուդ-Դինի գլխավորությամբ հպատակություն էին հայտնել Չինգիզ խանին, չեն ընդունել Գյույուքի իշխանությունը։ Դեռ ավելին՝ նա Պարսկաստանում սպանել է մոնղոլ զորավարների։ Գյույուք խանը իր լավագույն ընկերոջ հորը՝ Էլջիղիդեին, նշանակել է Պարսկաստանում զորքերի հրամանատար և նրան հանձնարարել վերջ դնել Ասսասինների մուսուլմանական շարժմանն ու հաղթել [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյաններին]] իսլամական աշխարհի կենտրոնում՝ [[Իրան|Իրանում]] և Իրաքում<ref name="atwood-255" /><ref>D. Bayarsaikhan. ''Ezen khaaniig Ismailiinhan horooson uu'' (Did the Ismailis kill the great khan){{Better source|date=February 2012}}</ref><ref>Weatherford. p. 179.</ref>։
 
====Գյույուք խանի մահ (1248 թվական)====
 
====Վարչական բարեփոխումներ====
Մյոնխենխանը շատ լուրջ մարդ էր, ով հետևում էր իր նախնիների օրենքներին և խուսափում էր [[Հարբեցողություն|հարբեցողությունից]]։ Նա շատ հանդուրժող էր օտար կրոնների և արվեստի ոճերի նկատմամբ, որի արդյունքում թույլ էր տալիս մոնղոլական մայրաքաղաքում կառուցել օտար առևտրականների թաղամասեր, բուդդիստական վանքեր, [[Մզկիթ|մզկիթներ]] և [[Եկեղեցի|քրիստոնեական եկեղեցիներ]]։ Շինարարական նախագծերի իրականացման արդյունքում Կարակորումը զարդարվել է չինական, եվրոպական և պարսկական ճարտարապետական նմուշներով։ Հայտնի օրինակներից է ծառը, որը հատուկ խողովակների միջոցով տարբեր խմիչքներ էր բաժանում։ Այս ծառը, որի գագաթին հաղթական հրեշտակ էր կանգնած, պատրաստված էր պարսիկ ոսկերչի կողմից<ref>{{cite journal|author=Guzman, Gregory G.|date=Spring 2010|title=European Captives and Craftsmen Among the Mongols, 1231–1255|journal=[[The Historian (journal)|The Historian]]|volume=72|issue=1|pages=122–50|doi=10.1111/j.1540-6563.2009.00259.x}}</ref>։ [[File:Hulagu Khan.jpg|thumb|left|alt=Stylized line drawing of Hulagu, seated and drinking from a bowl|[[Հուլավու|Հուլաղու]]՝ Չինգիզ խանի թոռը և [[Իլխանություն|Իլխանության]] հիմնադիրը։ Պատկեր պարսկական միջնադարյան ձեռագրից]]
 
Չնայած Մյոնխեն ուներ հզոր չինական կոնտինգենտ՝ նա մեծապես հենվում էր մուսուլման և մոնղոլ վարչական պաշտոնյաների վրա, ուստի նա նախաձեռնել է մի շարք տնտեսական բարեփոխումներ, որոնց նպատակն էր կառավարության ծախսերը դարձնել առավել կանխատեսելի։ Նրա արքունիքը սահմանափակել է կառավարության ծախսերը և արգելել ազնվականներին և զորքին ձեռք տալ քաղաքացիներին կամ [[Էդիկտ|էդիկտներ]] արձակել առանց թույլտվության։ Նա սահմանել է կոնկրետ հարկաչափ, որը հավաքվում էր կայսերական գործակալների կողմից և ուղղվում էր այն համակարգերին, որոնք դրա կարիքը ունեին<ref name="Allsen. p. 280">Allsen. ''Mongol Imperialism''. p. 280.</ref>։ Նրա արքունիքը նաև փորձ է կատարել թեթևացնել հարկային բեռը՝ նվազեցնելով հարկաչափը։ Նա նաև կենտրոնացրել է դրամական հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և ուժեղացրել փոստային փոխանցումների նկատմամբ վերահսկողությունը։ 1252 թվականին Մյոնխե խանի հրամանով կայսրության տարածքում կատարվել է մարդահամար, որը տևել է մի քանի տարի և չի ավարտվել մինչև 1258 թվականին հյուսիսարևմուտքում [[Մեծ Նովգորոդ|Նովգորոդի]] հաշվառումը<ref name="Allsen. p. 280" />։
[[File:YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg|thumb|left|[[Խուբիլայ|Խուբլայ խան]]՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] թոռը և Յուան դինաստիայի հիմնադիրը]]
 
Խուբլայ խանի և նրա եղբայր Արըքբուգե միջև պայքար է սկսվում, որի մեջ ընդգրկվում են նաև Մյոնեխե խանի նախկին վարչակարգին հավատարիմ ուժերը։ Խուբլայի զորքը կարողացել է կարճ ժամանակում ոչնչացնել Արըքբուգեի համախոհներին և Մոնղոլիայի հարավում գերիշխանությունն իր ձեռքը վերցնել։ Հետագա մրցակցությունն ու պայքարը արդեն կապված էին մյուս զարմիկների՝ Չաղաթայների հետ<ref name="Wassaf p. 12">Wassaf. p. 12.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref name="Jackson. p. 109">Jackson. ''Mongols and the West''. p. 109.</ref><ref name="Barthold. Turkestan. p. 488">Barthold. ''Turkestan''. p. 488.</ref>։ Խուբլայ խանը չաղաթայներից իրեն հավատարիմ արքայազն Աբիշկային ուղարկել է վերահսկողություն հաստատելու Չաղաթայների թագավորության նկատմամբ։ Սակայն Արըքբուգեն բռնել և մահապատժի է ենթարկել Աբիշկային՝ նրա փոխարեն թագադրելով իրեն հավատարիմ մարդկանցից Ալգուին։ Խուբլայ խանի նոր վարչակարգը փակել է Մոնղոլիայում այն ճանապարհները, որոնցով Արըքբուգեին ուտելիք էր մատակարարվում՝ այսպիսով պատճառ դառնալով սովի տարածմանը։ Կարակորումը անմիջապես անցել է Խուբլայ խանին, սակայն Արըքբուգեն ապստամբել է և 1261 թվականին վերագրավել մայրաքաղաքը<ref name="Wassaf p. 12" /><ref name="Jackson. p. 109" /><ref name="Barthold. Turkestan. p. 488" />։
 
Իլխանության հարավարևմուտքում Հուլաղուն հավատարիմ էր Խուբլայ խանին, սակայն 1262 թվականից բախումների մեջ էր իրենց զարմիկ Բերքեի՝ Ոսկե Հորդայի ղեկավարի հետ։ Հուլաղուին ծառայող ջուջի արքայազներից մեկի կասկածելի մահը, ռազմական ավարի անհավասար բաշխումը և մուսուլմանների նկատմամբ Հուլաղուի կողմից իրականացրած ջարդերը հանգեցրել են Բերքեի զայրույթին, ով սկսել է աջակցություն ցույց տալ 1259-1260 թվականներին Հուլաղուի դեմ Վրացական թագավորության կազմակերպած ապստամբությանը<ref>L. N.Gumilev, A. Kruchki. ''Black legend''</ref>։ Ստեղծված իրավիճակում Բերքեն դաշինք է կնքել եգիպտական մամլուքների հետ ըննդեմ Հուլաղուի և աջակցել է Խուբլայ խանի հակառակորդ Արըքբուգեին<ref name="barthold">Barthold. ''Turkestan Down to the Mongol Invasion''. p. 446.</ref>։
Եվրասիայի մեծ մասի նկատմամբ իրական կամ անվանական գերիշխանություն հաստատելուց և Չինաստանը նվաճելուց հետո Խուբլայ խանը նոր արշավանքներ էր նախատեսում։ Բուրմայի և [[Սախալին|Սախալինի]] նվաճումները բավականին ռիսկային են եղել, իսկ Վիետնամի և Տամպայի նվաճումները պարզապես պարտությամբ են ավարտվել, սակայն արդյունքն այն է եղել, որ այս տարածքները շարունակել են մնալ մոնղոլական վասալներ։ Մոնղոլական բանակները բազմիցս պարտություն են կրել [[Վիետնամ|Վիետնամում]] և ջախջախվել են Բայ Դանգի ճակատամարտում (1288 թվական)։
 
Նողային և Քյոչուն՝ Սպիտակ Հորդային խանը, Յուան դինաստիայի և [[Իլխանություն|Իլխանության]] հետ հաստատել են բարիդրացիական հարաբերություններ։ Մեծ խանի պաշտոնի համար ընտանիքի մրցակցող ճյուղերի միջև քաղաքական անհամաձայնությունը շարունակվել է, սակայն Մոնղոլական կայսրության տնտեսական և առևտրական հաջողությունները շարունակվել են՝ չնայած խառնաշփոթին<ref>Weatherford. p. 195.</ref><ref>Vernadsky. ''The Mongols and Russia''. pp. 344–66.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref>Henryk Samsonowicz, Maria Bogucka. ''A Republic of Nobles''. p. 179.{{full citation needed|date=November 2012}}</ref>։
 
===Մոնղոլական կայսրության մասնատում===
1200-ական թվականների վերջին Մոնղոլական կայսրությունում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Խուբլայ խանը, ով գրավել էր ամբողջ Չինաստանը և հիմք դրել Յուան դինաստիային, մահացել է 1294 թվականին։ Նրան հաջորդել է թոռը՝ Թեմուր խանը, ով շարունակել է Խուբլայ խանի վարած քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ Թուլուների քաղաքացիական պատերազմը, Բերքե-Հուլաղուի պատերազմը և դրան հաջորդած Խայդու-Խուբլայի պատերազմը թուլացրել էր ոչ միայն Մոնղոլական կայսրության ողջ տարածքում, այլև ինքնավար խանություններում, Յուան դինաստիայի շրջանում, արևմտյան երեք խանություններում՝ Ոսկե Հորդա, Չաղաթայի խանություն և Իլխանություն, մեծ խանի հեղինակությունը։ Միայն Իլխանությունն էր հավատարիմ մնացել Յուան դինաստիային, սակայն այստեղ էլ իշխանության համար պայքար էր ընթանում՝ պայմանավորված կայսրության հարավարևմտյան շրջաններում իսլամական խմբակցությունների հետ հակամարտությամբ<ref name="ReferenceA">Prawdin.{{Page needed|date=February 2012}}</ref>։ [[File:Funérailles de Tchaghataï.jpeg|thumb|Չաղաթայ խանի թաղումը։]]
 
Խայդուի մահից հետո Չաղաթայներից Դուվան խաղաղության հաստատման առաջարկով է հանդես եկել և համոզել է Ուգեդեյներին ենթարկվել Թեմուր խանին<ref>d.Ohson. ''History of the Mongols. p. II''. p. 355.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref>Sh.Tseyen-Oidov. ''Genghis bogdoos Ligden khutagt khurtel (khaad)''. p. 81.{{full citation needed|date=November 2012}}</ref>։ 1304 թվականին բոլոր խանությունները հաստատել են խաղաղության պայմանագիրը և ընդունել Թեմուր խանի գերիշխանությունը<ref>Vernadsky – ''The Mongols and Russia''. p. 74.</ref><ref>Oljeitu's letter to Philipp the Fair</ref><ref>J. J. Saunders ''The History of the Mongol conquests''</ref><ref>Howorth. p. 145.</ref>։ Սրանով, փաստորեն, Յուան դինաստիան կարողացել է իր անվանական գերիշխանությունը հաստատել արևմտյան խանությունների նկատմամբ, որը տևել է մի քանի տասնամյակ։ Սակայն այս անվանական գերիշխանությունը թույլ հիմքեր ուներ, արդյունքում 4 խանությունները սկսել են զարգանալ իրարից առանձին և ձևավորվել են իբրև անկախ պետություններ։
 
Նվաճումների և քաղաքացիական պատերազմների դարաշրջանից հետո սկսվել է հարաբերականորեն խաղաղ մի շրջան՝ Պաքս Մոնղոլիկա, որի ընթացքում մեծ չափերի են հասել Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտուրն ու մշակութային փոխանակումները։ Չինաստանում Յուան դինաստիայի և Պարսկաստանում Իլխանության միջև հաղորդակցությունը ամրապնդում էր արևելքի և արևմուտքի միջև առևտրային հարաբերությունները։ Յուան արքայական դինաստիայի նշաններով տեքստիլ գործեր կարող էր հանդիպել կայսրության հակառակ կողմում հայկական զարդանախշերով զարդարված․ ծառեր և բանջարեղեններ էին փոխանակվում կայսրության տարբեր մասերում, իսկ տեխնոլոգիական նորարարությունները տարածվում էին մոնղոլական տիրույթներից դեպի Արևմուտք<ref>Weatherford. p. 236.</ref>։ Հռոմի Յոհաննես XXII պապը Պաքս Մոնղոլիկան նկարագրող հուշագիր է ստացել արևելյան եկեղեցուց, որտեղ ասվում է․ «Խանը կամ խաքանը մեծագույն միապետներից մեկն է և պետության բոլոր լորդերը, օրինակ՝ Ալմալիղ թագավորը (Չաղաթայի խանություն), Աբու Սաիդը և Ուբեկ խանը, նրա ենթականերն են, ովքեր ողջունում են նրա սրբությունը և հարգանքի տուրք մատուցում»<ref>Vernadsky. p. 93.</ref>։ Այնուամենայնիվ, ճիշտ է՝ 4 խանությունները շարունակել են մինչև 14-րդ դար հարաբերվել իրար հետ, սակայն իբրև [[Ինքնիշխան պետություն|ինքիշխան պետություններ]]․ նրանք այլևս երբեք չեն միավորել իրենց ռեսուրսները միասնական ռազմական գործողությունների համար<ref>The Cambridge History of China: Volume 6, by Denis C. Twitchett, Herbert Franke, John King Fairbank, p413</ref>։