«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Մոնղոլական կասյրություն''' ({{lang-mn|Монголын эзэнт гүрэн}};, [[Միջինմիջին մոնղոլերեն]] ''Yeke Mongγol ulus'' - ''Մեծ Մոնղոլական պետություն'', {{lang-mn|Их Монгол улс}}, {{lang-ru|Орда|lit=the Horde|label=none}} [[Կիևյան Ռուսիա|ռուսական]] ժամանակագրություններում), կայսրություն, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը<ref>Morgan. ''The Mongols''. p. 5.</ref>: Այն ձևավորվել է [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայի]] [[Տափաստան|տափաստաններում]], այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպայից]] և [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական Եվրոպայի]] որոշ հատվածներից մինչև [[Ճապոնական ծով]]՝ հյուսիսում հասնելով [[Սիբիր]], հարավում և արևելքում՝ [[Հնդկական թերակղզի]], [[Հնդկաչին]] և [[Իրանական լեռնաշխարհ]], իսկ արևմուտքում՝ [[Լևանտ]] և [[Կարպատներ]]:
 
Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում: 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար: Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է<ref>Diamond. ''Guns, Germs, and Steel''. p. 367.</ref><ref>''The Mongols and Russia'', by George Vernadsky</ref>: Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է [[Արևելք|Արևելքը]] և [[Արևմուտք|Արևմուտքը]]՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա (Pax Mongolica)՝ հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ [[Եվրասիա|Եվրասիայում]]<ref>Gregory G.Guzman "Were the barbarians a negative or positive factor in ancient and medieval history?", ''The Historian'' 50 (1988), 568–70.</ref><ref>Allsen. ''Culture and Conquest''. p. 211.</ref>: