«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Նվաճումների և քաղաքացիական պատերազմների դարաշրջանից հետո սկսվել է հարաբերականորեն խաղաղ մի շրջան՝ Պաքս Մոնղոլիկա, որի ընթացքում մեծ չափերի են հասել Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտուրն ու մշակութային փոխանակումները։ Չինաստանում Յուան դինաստիայի և Պարսկաստանում Իլխանության միջև հաղորդակցությունը ամրապնդում էր արևելքի և արևմուտքի միջև առևտրային հարաբերությունները։ Յուան արքայական դինաստիայի նշաններով տեքստիլ գործեր կարող էր հանդիպել կայսրության հակառակ կողմում հայկական զարդանախշերով զարդարված․ ծառեր և բանջարեղեններ էին փոխանակվում կայսրության տարբեր մասերում, իսկ տեխնոլոգիական նորարարությունները տարածվում էին մոնղոլական տիրույթներից դեպի Արևմուտք<ref>Weatherford. p. 236.</ref>։ Հռոմի Յոհաննես XXII պապը Պաքս Մոնղոլիկան նկարագրող հուշագիր է ստացել արևելյան եկեղեցուց, որտեղ ասվում է․ «Խանը կամ խաքանը մեծագույն միապետներից մեկն է և պետության բոլոր լորդերը, օրինակ՝ Ալմալիղ թագավորը (Չաղաթայի խանություն), Աբու Սաիդը և Ուբեկ խանը, նրա ենթականերն են, ովքեր ողջունում են նրա սրբությունը և հարգանքի տուրք մատուցում»<ref>Vernadsky. p. 93.</ref>։ Այնուամենայնիվ, ճիշտ է՝ 4 խանությունները շարունակել են մինչև 14-րդ դար հարաբերվել իրար հետ, սակայն իբրև [[Ինքնիշխան պետություն|ինքիշխան պետություններ]]․ նրանք այլևս երբեք չեն միավորել իրենց ռեսուրսները միասնական ռազմական գործողությունների համար<ref>The Cambridge History of China: Volume 6, by Denis C. Twitchett, Herbert Franke, John King Fairbank, p413</ref>։
 
====Ինքնիշխան խանությունների զարգացում====
Չնայած Խայդուի և Դուվայի հետ կոնֆլիկտին՝ Թեմուր խանը կարողացել էր ռազմատենչ շան ժողովրդին հարկատու դարձնել 1297-1303 թվականներին [[Թաիլանդ|Թաիլանդի]] դեմ ռազմական մի շարք գործողությունների հետո։ Սրանով վերջ է դրվել մոնղոլների հարավային արշավանքներին։ [[File:Temür Chabar Toqta Öldjeïtu.jpeg|thumb|Չորս խաների՝ Թեմուր (Յուան), Չապար (Ուգեդեյ), Թողթա (Ոսկե Հորդա), Օլջայթու (Իլխանություն), եվրոպական նկարը ''Fleur des histoires d'orient-''ում<ref>Bibliothèque nationale de France. Département des Manuscrits. Division occidentale. Nouvelle acquisition française 886, fol. 37v</ref>։ ]]
 
Երբ 1295 թվականին Գազան խանը բարձրացել է Իլխանության գահին, նա պաշտոնապես ընդունել է իսլամը՝ շրջադարձային քայլ կատարելով մոնղոլական պատմության մեջ, որից հետո մոնղոլական Պարսկաստանը ավելի ու ավելի է իսլամականացել։ Չնայած դրան՝ Գազան խանը շարունակել է ամրապնդել Թեմուր խանի և Յուան դինաստիայի հետ հարաբերությունները։ Քաղաքական տեսանկյունից ձեռք էր տալիս Գազան խանին ցույց տալ, թե Իլխանությունում մեծ խանը հեղինակություն ունի, քանի որ Ռուսաստանում Ոսկե Հորդան երկար ժամանակ էր Վրաստանի նկատմամբ հավակնություններ էր ցույց տալիս<ref name="ReferenceA" />։ Չորս տարվա ընթացքում Գազանը տուրք է ուղարկել Յուան արքունիք և դիմել է այլ խաներին, որ ընդունեն Թեմուր խանին՝ իբրև գերագույն խան։ Հաջորդ տասնամյակների ընթացքում նա քաջալերել է Իլխանության և Յուան դինաստիայի միջև մշակութային և գիտական հարաբերությունների զարգացումը<ref>Allsen. ''Culture and Conquest''. pp. 32–35.</ref>։
 
Գազանը իսլամ էր դավանում, սակայն նա նաև շարունակում էր իր նախնիների պատերազմը Եգիպտոսի մամլուքների դեմ և իր մոնղոլ խորհրդականների հետ խոսում էր իր մայրենի լեզվով։ 1299 թվականին Վադի ալ-Խազանդարի հովտում տեղի ունեցած ճակատամարտում նա պարտության է մատնել մամլուքյան զորքերին, սակայն շատ կարճ ժամանակ է կարողացել պահել՝ պայմանավորված Չաղաթայի խանության դե ֆակտո ղեկավար Խայդուի արշավանքներով, ով պատերազմի մեջ էր մտել միաժամանակ Իլխանության և Յուան դինաստիայի դեմ։
 
Ոսկե Հորդայի ներսում իշխանության համար պայքարելով՝ Խայդուն իր թեկնածու Քոբելեգին է առաջարկում Բայանի (1299–1304 թվականներ) փոխարեն՝ իբրև Սպիտակ Հորդային խան։ Բայանը, Ռուսաստանում մոնղոլների կողմից ռազմական աջակցություն ստանալուց հետո, դիմել է Թեմուր խանին և Իլխանությանը՝ միասնական պայքար սկսելու Խայդուի ուժերի դեմ։ Թեմուրը համաձայնվել է և մեկ տարի անց հարձակվել Խայդուի վրա։ 1301 թվականին [[Ձաբխան|Ձաբխան գետի]] մոտ Թեմուրի և Խայդուի զորքերի միջև տեղի ունեցած արյունոտ ճակատամարտից հետո Խայդուն մահացել է, իսկ նրան հաջորդել է Դուվան<ref>René Grousset. ''The Empire of the Steppes''</ref><ref>Atwood. p. 445.</ref>։
 
Խայդուի որդի Չափարը դեմ է դուրս եկել Դուվային, սակայն Թեմուրի օգնությամբ Դուվան կարողացել է պարտության մատնել Ուգեդեյներին։ Ոսկե Հորդայի խան Թոխթան, ևս ցանկանալով խաղաղություն հաստատել, 20,000 մարդ է ուղարկել Յուանի առաջնագծի պաշտպանության համար<ref>Atwood. p. 106.</ref>։ 1312 թվականին Թոխթան մահացել է, իսկ նրան հաջորդել է [[Սուլթան Մուհամմեդ Ուզբեկ|Ուզբեկը]] (1313–1341 թվականներ), ով գրավել է Ոսկե Հորդայի գահը և հալածել ոչ մուսուլման մոնղոլներին։ Ոսկե Հորդային նկատմամբ Յուան դինաստիայի ազդեցությունը նվազել է, և մոնղոլական պետությունների միջև սահմանային բախումները վերսկսվել են։ Այուրբարվադա Բույանթու խանի դեսպանները աջակցություն են ցույց տվել Թոխթայի որդուն ընդդեմ Ուզբեկի։
 
[[File:MongolsInHungary1241.jpg|thumb|Հունգարացի Բելա IV թագավորը Ոսկե Հորդայի զորավար Քադանի գլխավորությամբ մոնղոլների հետ կռվի ժամանակ]]
 
Չաղաթայի խանությունում Ուգեդեյի ժառանգների հանկարածակի ապստամբության ճնշումից և Չափարին աքսորելուց հետո գահ է բարձրացել Էսեն Բուգա I-ը (1309–1318 թվականներ)։ Յուանի և Իլխանության բանակները ի վերջո հարձակվել են Չաղաթայի խանության վրա։ Կանխազգալով հնարավոր տնտեսական շահը և Չինգիզ խանի ժառանգությունը ճանաչելով՝ Ուզբեկը 1326 թվականին կրկին բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Յուան դինաստիայի հետ։ Նա ամրապնդել է հարաբերությունները նաև մուսուլմանական աշխարհի հետ՝ կառուցելով մզկիթներ և այլ բարդ կառույցներ, ինչպիսիք են բաղնիքները։ 14-րդ դարի երկրորդ տասնամյակում մոնղոլական արշավանքները նվազել են։ 1323 թվականին Իլխանության խան Աբու Սաիդը (1316–1335 թվականներ) Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագիր է կնքել։ Նրա խնդրանքով Յուան արքունիքը իր խնամակալ Չոբանին նշանակել է մոնղոլական բոլոր խանությունների գլխավոր հրամանատար, սակայն Չոբանը 1327 թվականին մահացել է<ref>Allsen. ''Culture and Conquest''. p. 39.</ref>։
 
1328-1329 թվականներին Յուան դինաստիայում սկսվում է քաղաքացիական պատերազմ։ 1328 թվականին Յեսուն Թեմուրի մահից հետո Թուղ Թեմուրը Դադուում դարձել է նոր ղեկավար, մինչդեռ Յեսուն Թեմուրի որդի Ռագիբաղը գահ է ստացել Շանգդուում՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի, որը հայտնի էր Երկու մայրաքաղաքների պատերազմն անունով։ Թուղ Թեմուրը պարտության է մատնել Ռագիբաղին, սակայն Չաղաթայի խան Էլջիղիդեյը (1326–1329 թվականներ) աջակցել է Թուղ Թեմուրի ավագ եղբայր Քուսալային՝ իբրև խանի։ 1329 թվականի օգոստոսի 30-ին Քուսալան դարձել է խան։ Թուղ Թեմուրի հրամանով մի ղփչաղ հրամանատար թունավորել է Քուսալային, որից հետո Թուղ Թեմուրը կրկին եկել է իշխանության։
 
Թուղ Թեմուրը (1304–1332 թվականներ) տիրապետել է չինարենին և չինական պատմությանը և եղել է հայտնի պոետ, գեղագիր և նկարիչ։ Մոնղոլական կայսրության այլ խանությունների կողմից ընդունվելու համար նա Չաղաթայի խանություն, Իլխանության խան Աբու Սաիդի և Ուզբեկի մոտ է ուղարկել է Չինգիզ խանի ժառանգներին և արքայազներին։ Այս պատվիրակներին ի պատասխան նրանք համաձայնվել են ամեն տարի տուրք են ուղարկել<ref>Franke. pp. 541–50.</ref>։ Ավելին՝ Թուղ Թեմուրը շռայլ նվերներ և կայսերական կնիք է ուղարկել Էլջիղիդեյին նրա զայրույթը հանգստացնելու համար։
 
== Ծանոթագրություններ ==