«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Նողային և Քյոչուն՝ Սպիտակ Հորդային խանը, Յուան դինաստիայի և [[Իլխանություն|Իլխանության]] հետ հաստատել են բարիդրացիական հարաբերություններ։ Մեծ խանի պաշտոնի համար ընտանիքի մրցակցող ճյուղերի միջև քաղաքական անհամաձայնությունը շարունակվել է, սակայն Մոնղոլական կայսրության տնտեսական և առևտրական հաջողությունները շարունակվել են՝ չնայած խառնաշփոթին<ref>Weatherford. p. 195.</ref><ref>Vernadsky. ''The Mongols and Russia''. pp. 344–66.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref>Henryk Samsonowicz, Maria Bogucka. ''A Republic of Nobles''. p. 179.{{full citation needed|date=November 2012}}</ref>։
 
===Մոնղոլական կայսրության մասնատում===
1200-ական թվականների վերջին Մոնղոլական կայսրությունում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Խուբլայ խանը, ով գրավել էր ամբողջ Չինաստանը և հիմք դրել Յուան դինաստիային, մահացել է 1294 թվականին։ Նրան հաջորդել է թոռը՝ Թեմուր խանը, ով շարունակել է Խուբլայ խանի վարած քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ Թուլուների քաղաքացիական պատերազմը, Բերքե-Հուլաղուի պատերազմը և դրան հաջորդած Խայդու-Խուբլայի պատերազմը թուլացրել էր ոչ միայն Մոնղոլական կայսրության ողջ տարածքում, այլև ինքնավար խանություններում, Յուան դինաստիայի շրջանում, արևմտյան երեք խանություններում՝ Ոսկե Հորդա, Չաղաթայի խանություն և Իլխանություն, մեծ խանի հեղինակությունը։ Միայն Իլխանությունն էր հավատարիմ մնացել Յուան դինաստիային, սակայն այստեղ էլ իշխանության համար պայքար էր ընթանում՝ պայմանավորված կայսրության հարավարևմտյան շրջաններում իսլամական խմբակցությունների հետ հակամարտությամբ<ref name="ReferenceA">Prawdin.{{Page needed|date=February 2012}}</ref>։ [[File:Funérailles de Tchaghataï.jpeg|thumb|Չաղաթայ խանի թաղումը։]]
 
Խայդուի մահից հետո Չաղաթայներից Դուվան խաղաղության հաստատման առաջարկով է հանդես եկել և համոզել է Ուգեդեյներին ենթարկվել Թեմուր խանին<ref>d.Ohson. ''History of the Mongols. p. II''. p. 355.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref>Sh.Tseyen-Oidov. ''Genghis bogdoos Ligden khutagt khurtel (khaad)''. p. 81.{{full citation needed|date=November 2012}}</ref>։ 1304 թվականին բոլոր խանությունները հաստատել են խաղաղության պայմանագիրը և ընդունել Թեմուր խանի գերիշխանությունը<ref>Vernadsky – ''The Mongols and Russia''. p. 74.</ref><ref>Oljeitu's letter to Philipp the Fair</ref><ref>J. J. Saunders ''The History of the Mongol conquests''</ref><ref>Howorth. p. 145.</ref>։ Սրանով, փաստորեն, Յուան դինաստիան կարողացել է իր անվանական գերիշխանությունը հաստատել արևմտյան խանությունների նկատմամբ, որը տևել է մի քանի տասնամյակ։ Սակայն այս անվանական գերիշխանությունը թույլ հիմքեր ուներ, արդյունքում 4 խանությունները սկսել են զարգանալ իրարից առանձին և ձևավորվել են իբրև անկախ պետություններ։
 
Նվաճումների և քաղաքացիական պատերազմների դարաշրջանից հետո սկսվել է հարաբերականորեն խաղաղ մի շրջան՝ Պաքս Մոնղոլիկա, որի ընթացքում մեծ չափերի են հասել Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտուրն ու մշակութային փոխանակումները։ Չինաստանում Յուան դինաստիայի և Պարսկաստանում Իլխանության միջև հաղորդակցությունը ամրապնդում էր արևելքի և արևմուտքի միջև առևտրային հարաբերությունները։ Յուան արքայական դինաստիայի նշաններով տեքստիլ գործեր կարող էր հանդիպել կայսրության հակառակ կողմում հայկական զարդանախշերով զարդարված․ ծառեր և բանջարեղեններ էին փոխանակվում կայսրության տարբեր մասերում, իսկ տեխնոլոգիական նորարարությունները տարածվում էին մոնղոլական տիրույթներից դեպի Արևմուտք<ref>Weatherford. p. 236.</ref>։ Հռոմի Յոհաննես XXII պապը Պաքս Մոնղոլիկան նկարագրող հուշագիր է ստացել արևելյան եկեղեցուց, որտեղ ասվում է․ «Խանը կամ խաքանը մեծագույն միապետներից մեկն է և պետության բոլոր լորդերը, օրինակ՝ Ալմալիղ թագավորը (Չաղաթայի խանություն), Աբու Սաիդը և Ուբեկ խանը, նրա ենթականերն են, ովքեր ողջունում են նրա սրբությունը և հարգանքի տուրք մատուցում»<ref>Vernadsky. p. 93.</ref>։ Այնուամենայնիվ, ճիշտ է՝ 4 խանությունները շարունակել են մինչև 14-րդ դար հարաբերվել իրար հետ, սակայն իբրև [[Ինքնիշխան պետություն|ինքիշխան պետություններ]]․ նրանք այլևս երբեք չեն միավորել իրենց ռեսուրսները միասնական ռազմական գործողությունների համար<ref>The Cambridge History of China: Volume 6, by Denis C. Twitchett, Herbert Franke, John King Fairbank, p413</ref>։
 
== Ծանոթագրություններ ==