«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
1264 թվականի փետրվարի 8-ին Հուլաղու խանը մահացել է։ Առիթից օգտվելով՝ Բերքեն փորձել է հարձակվել և գրավել Հուլաղուի թագավորությունը, սակայն ճանապարհին մահացել է, իսկ մի քանի ամիս անց մահացել է նաև Չաղաթայի խանության խան Ալգուն։ Խուբլայ խանը Հուլաղուի [[Աբաղա (իշխան)|Աբաղա]] որդուն ճանաչել է նոր իլխան և Բաթուի թոռ Մյոնխե Թեմուրին նշանակել է Ոսկե Հորդայի ղեկավար։ Աբաղան օտարերկրյա դաշնակիցներ էր որոնում, մասնավորապես փորձ է կատարել ստեղծել ֆրանկո-մոնղոլական դաշինք ընդդեմ Եգիպտոսի մամլուքների<ref>Prawdin. ''Mongol Empire and Its Legacy''. p. 302.</ref>։ 1264 թվականի օգոստոսի 21-ին Արըքբուգեն հանձնվել է Խուբլայ խանին Շանդուում<ref>Weatherford. p. 120.</ref>։
 
==== Խուբլայ խանի արշավանքներ (1264–1294 թվականներ) ====
[[File:Mōko Shūrai Ekotoba 2.jpg|thumb|right|[[Սամուրայ]] Սուենագան մոնղոլական ռումբի և [[Գորյո|Գորյոյի]] նետերի հարվածների տակ։ Մոկո Շուրայի Էկոտոբա (蒙古襲来絵詞), մոտ 1293 թվականին։]]
 
Հարավում 1273 թվականի Սյանյանի անկումից հետո մոնղոլները վերջնական հաղթանակ են տանում Հարավային Չինաստանում Սոն դինաստիայի նկատմամբ։ 1271 թվականին Խուբլայ խանը վերանվանել է Չինաստանում մոնղոլական նոր վարչակարգը՝ իբրև Յուան դինաստիա և փորձել է իր կերպարը «չինականացնել»՝ իբրև Չինաստանի կայսր, որպեսզի չինացիների նկատմամբ վերահսկողություն հաստատի։ Խուբլայ խանը իր նստավայրը տեղափոխել է Դադու (Հանբալըք), որը հետագայում դառնալու էր մերօրյա [[Պեկին|Պեկինը]]։ Մայրաքաղաքի տեղափոխումը Չինաստան բազմաթիվ բանավեճերի պատճառ է դարձել, իսկ մոնղոլները Խուբլային մեղադրել են [[Չինաստանի մշակույթ|չինական մշակույթի]] հետ սերտ կապեր ունենալու մեջ<ref>Man. ''Kublai Khan''. p. 74.</ref><ref>Sh.Tseyen-Oidov – Ibid. p. 64.</ref>։
 
Մոնղոլները ի վերջո հաջողության են հասել (Սոն) Չինաստանի դեմ իրենց արշավանքներում, արդյունքում 1276 թվականին չինական Սոն կայսերական ընտանիքը հանձնվել է Յուան դինաստիային՝ դարձնելով մոնղոլներին Չինաստանի առաջին ոչ չինացի նվաճողները։ Խուբլայ խանը օգտագործել է ամեն միջոց հզոր կայսրություն ստեղծելու համար՝ հիմնելով ակադեմիա, գրասենյակներ, առևտրային նավահանգիստներ և ջրանցքներ, աջակցելով արվեստի և գիտության զարգացմանը։ Մոնղոլական աղբյուրների համաձայն նրա կառավարման շրջանում ստեղծվել են 20,165 հանրային դպրոցներ<ref name="man">Man. ''Kublai Khan''. p. 207.</ref>։
 
[[File:Mongol warrior of Genghis Khan.jpg|thumb|left|Մոնղոլական ձիավոր]]
 
Եվրասիայի մեծ մասի նկատմամբ իրական կամ անվանական գերիշխանություն հաստատելուց և Չինաստանը նվաճելուց հետո Խուբլայ խանը նոր արշավանքներ էր նախատեսում։ Բուրմայի և [[Սախալին|Սախալինի]] նվաճումները բավականին ռիսկային են եղել, իսկ Վիետնամի և Տամպայի նվաճումները պարզապես պարտությամբ են ավարտվել, սակայն արդյունքն այն է եղել, որ այս տարածքները շարունակել են մնալ մոնղոլական վասալներ։ Մոնղոլական բանակները բազմիցս պարտություն են կրել [[Վիետնամ|Վիետնամում]] և ջախջախվել են Բայ Դանգի ճակատամարտում (1288 թվական)։
 
Նողային և Քյոչուն՝ Սպիտակ Հորդային խանը, Յուան դինաստիայի և [[Իլխանություն|Իլխանության]] հետ հաստատել են բարիդրացիական հարաբերություններ։ Մեծ խանի պաշտոնի համար ընտանիքի մրցակցող ճյուղերի միջև քաղաքական անհամաձայնությունը շարունակվել է, սակայն Մոնղոլական կայսրության տնտեսական և առևտրական հաջողությունները շարունակվել են՝ չնայած խառնաշփոթին<ref>Weatherford. p. 195.</ref><ref>Vernadsky. ''The Mongols and Russia''. pp. 344–66.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref>Henryk Samsonowicz, Maria Bogucka. ''A Republic of Nobles''. p. 179.{{full citation needed|date=November 2012}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==