«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 201.
 
Կայսրության հարավային շրջանում Մյոնխե խանը անձամբ է առաջնորդել իր զորքին՝ ավարտին հասցնելու Չինաստանի վերջնական գրավումը։ Ռազմական արշավանքները հիմնականում հաջողությամբ են ավարտվել՝ չնայած երկարաձգվել են։ Արդյունքում զորքերը չեն շարժվել հյուսիս, ինչպես ընդունված էր այն դեպքերում, երբ եղանակը շատ տաք էր լինում։ Սրա հետևանքով հիվանդություններ և արյունոտ [[Համաճարակ|համաճարակներ]] են տարածվել մոնղոլական զորքի շրջանում, որի պատճառով 1259 թվականի օգոստոսի 11-ին մահացել է Մյոնխե խանը։ Վերջինիս մահը մոնղոլական պատմության մեջ մի նոր էջ բացեց, քանի որ անհրաժեշտ էր ևս մեկ անգամ մեծ խան ընտրել։ Ողջ կայսրությունով մեկ սփռված մոնղոլական զորքերը վերադարձել են իրենց արշավանքներից, որպեսզի մասնակցեն նոր քուրուլթային<ref>Lane. p. 9.</ref>։
 
===Երկպառակություն===
====Գահի համար պայքար====
[[File:DiezAlbumsArmedRiders II.jpg|thumb|Մոնղոլները պատերազմի ժամանակ]]
 
Մյոնխեի եղբայր Հուլաղուն դադարեցրել է իր հաջողություններով լեցուն արշավանքը դեպի Սիրիա՝ դուրս բերելով իր զորքերի մեծ մասին [[Մուղանի դաշտավայր]] և շատ քիչ զորք թողնելով զորավար [[Կիտբուկա|Կիտբուկայի]] հրամանատարության տակ։ Տարածաշրջանի քրիստոնյա խաչակիրները և մուսուլման մամլուքները, ովքեր հասկացել էին, որ մոնղոլները իրենց գլխավոր թշնամին են, օգտվելով մոնղոլական զորքի դիրքերի թուլացումից՝ ժամանակավորապես դադարեցրել են միմյանց նկատմամբ ռազմական գործողությունները<ref name="Morgan. The Mongols. p. 138">Morgan. ''The Mongols''. p. 138.</ref>։
 
1260 թվականին [[Եգիպտոս|Եգիպտոսից]] եկող [[Մամլուքներ|մամլուքները]], որոնց թույլ էր տրվել վրան խփել [[Աքքա]] քրիստոնեական ամարության մոտ և համալրել պաշարները, Կիտբուկայի ուժերին հանդիպել են [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայի]] հյուսիսում՝ սկսելով Այն Ջալուտի ճակատամարտը։ Այս ճակատամարտում մոնղոլները պարտության են մատնվել, իսկ Կիտբուկան մահապատժի է ենթարկվել։ Այս առանցքային ճակատամարտով որոշվել է Միջին Արևելքի ճակատագիրը՝ սահմանափակելով մոնղոլական հետագա ոտնձգությունները տարածաշրջանում։ Այս ամենից հետո մոնղոլներն այլևս չեն կարողացել Սիրիայից այն կողմ ռազմական լուրջ առաջխաղացում ունենալ<ref name="Morgan. The Mongols. p. 138" />։
 
Կայսրության մեկ այլ մասում Հուլաղուի և Մյոնխեի մյուս եղբայր [[Խուբիլայ|Խուբլայ խանը]] Չինաստանի [[Հուայհե|Հուայհե գետի]] մոտ գտնվելիս տեղեկացել է մեծ խանի մահվան մասին։ Կայսրության մայրաքաղաք վերադառնալու փոխարեն նա շարունակել է իր առաջխաղացումը դեպի [[Յանցզի|Յանցզի գետի]] մոտակայքում Ուչանի շրջան։ Նրանց կրտսեր եղբայր Արըքբուգեն, օգտվելով Խուբլայի և Հուլաղուի բացակայությունից, օգտագործել է իր դիրքը մայրաքաղաքում և ինքն իրեն հռչակել մեծ խան՝ նախապես ստանալով նաև Կարակորումում հրավիրված քուրուլթայում ընտանիքի բոլոր անդամների հավանությունը։ Սակայն երբ Խուբլայը տեղեկացել է սրա մասին, նա իր Քայփինում հրավիրել է մեկ այլ քուրուլթայ․ Հյուսիսային Չինաստանի և [[Մանջուրիա|Մանջուրիայի]] գրեթե բոլոր ավագ արքայազները և նոյոնները պաշտպանել են Խուբլայի թեքնածությունը Արըքբուգեի փոխարեն<ref name="Morgan. p. 104" />։
 
== Ծանոթագրություններ ==