«Քնարերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը ' == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} == Գրականություն == * Ջրբաշյան Է․ Գրականության տեսութ...'-ով
Պիտակներ՝ Փոխարինում դատարկում Վիզուալ խմբագիր
Տող 1.
 
'''Քնարերգություն''', [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] երեք սեռերից մեկը։ Իրականության գեղարվեստական արտացոլման և գնահատման բազմազան ձևերն ու եղանակները վերջին հաշվով արտահայտվում են [[Էպիկական սեռ|էպիկական]] (պատմողական), [[Դրամատիկական սեռ|դրամատիկական]] (թատերգական) և քնարական երկերի մեջ։ Այդ հիման վրա էլ, դեռ անտիկ աշխարհից սկսած, գրականություն բաժանվել է [[Գրական սեռեր|երեք սեռի]], որոնք ունեն իրենց վառ արտահայտված յուրահատկությունը, ինչպես արտացոլվող բովանդակության, այնպես էլ նրա բացահայտման սկզբունքների առումով։ Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած [[տրամադրություն]]ը, [[զգացմունք]]ն ու [[ապրում]]ները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի [[չափածո]] երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։ {{քաղվածք|Մեծ պոետը, խոսելով իր մասին, իր եսի մասին՝ խոսում է ընդհանուրի, մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկությունը:|[[Վիսարիոն Բելինսկի]]<ref>Բելինսկի Վ․ Գ․, Փիլիսոփայական ընտիր երկեր, հ․ 1, 1954, էջ 317:</ref>։}}
 
Քնարերգության մեջ ևս հանդես է գալիս որոշակի գեղարվեստական բնավորություն, որը, սակայն, ամբողջանում է ոչ թե դեպքերի ու կենսական հարաբերությունների, այլ ապրումների և վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Այդ պատճառով էլ այդ կերպարը կոչվում է քնարական հերոս։ Դա մեծ մասամբ իր՝ բանաստեղծի, աշխարհազգացողության և նույնիսկ կենսագրական գծերի ուղղակի կրողն է, բայց ազատված պատահական ու երկրորդական կողմերից, հասցված տիպականացման, ճանաչողական ու դաստիարակիչ նշանակության որոշակի աստիճանի (օրինակ՝ [[Պետրոս Դուրյան]]ի, [[Վահան Տերյան]]ի, [[Միսաք Մեծարենց]]ի պոեզիայի մեջ հանդես եկող քնարական բնավորությունը)։ Սակայն առանձին դեպքերում սեփական հուզաշխարհի ինքնաբացահայտմամբ, այսինքն՝ իբրև քնարական հերոս, կարող են հանդես գալ նաև այնպիսի դեմքեր, որոնք չեն կարող նույնացվել հեղինակի հետ (օրինակ, [[Հովհաննես Թումանյան]]ի «Գութանի երգը», [[Ավետիք Իսահակյան]]ի «Մաճկալ ես, բեզարած ես․․․» բանաստեղծությունները)։
 
Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ ([[ժանր]]եր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են [[ներբող]]ը, հիմնը, [[դիֆիրամբ]]ը, [[եղերերգ]]ը, տապանագիրը, [[հովվերգություն]]ը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես [[XX դար]]ում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Եղիշե Չարենց]]ի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։
 
Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, [[պատմվածք]]ի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, [[բալլադ]]ը, չափածո [[առակ]]ը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։
 
Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով [[հեղինակ]]ի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Ըստ Աժեգովայի [[բառարան]]ի քնարերգությունը դա զգացմունքայնություն է, տրամադրություն և նրբություն, իսկ ըստ Եֆրեմովի [[բառարան]]ի այն բնավորության հուզականությունն է, բանաստեղծական [[զգացմունք]]ը և [[հոգեվիճակ]]ը։ Ըստ Կրիսինայի բառարանի քնարական [[պոեզիա]]ն արտահայտում է հեղինակի տառապանքներն ու զգացմունքները։ Քնարերգության մեջ մտնում են [[բանաստեղծություն]]ները, [[երգ]]երը, [[ռոմանս]]ները, [[նամակ]]ները,[[էլեգիա]]ները և այլն։
 
Քնարերգության հիմքը կազմում են [[բառ]]երը, որոնց միջոցով հստակորեն փոխանցվում է հեղինակի տրամադրությունը։ Քնարերգության պահպանված և մեզ հասած [[երգ]]երը հիմնականում [[Դավիթ արքա]]յի երգերն են և [[Երգ երգոցներ]]ը։ [[Քրիստոնեություն|Քրիստոնեական]] քնարերգության հիմք կազմող [[սաղմոսներ]]ը ի հայտ են եկել մի փոքր ուշ և թարգմանվել եվրոպական բոլոր լեզուներով։ Երգ երգոցները մեծամասամբ վերագրվում են [[Սողոմոն]]ին, որոնք կարելի է անվանել քնարա-դրամատիկական [[պոեմ]]ներ, որոնք էլ առաջ բերեցին շատ տարբեր մեկնաբանություններ։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}