«Շիրակի մարզպետարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''ՀՀ Շիրակի մարզպետարանը''' ձևավորվել է [[1996]] թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ [[Շիրակի մարզ]]ում, [[Հայաստանի Սահմանադրություն|Հայաստանի Սահմանադրության]] համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, [[ՀՀ Նախագահ]]ի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Շիրակի մարզում պետական կառավարումն իրականացնում է Շիրակի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ [[Մարզպետ]]արանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
 
== ՀՀՀայաստանի Շիրակի մարզպետարանի կառուցվածքը ==
Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը բաղկացած է 6 վարչություններից, քարտուղարությունից, 6 բաժիններից և 5 առանձնացված ստորաբաժանումներից։ [[Մարզպետարան]]ի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և [[մարզ]]ային ենթակայության այլ կազմակերպություններ։ Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են [[օրենք]]ով։