«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Կայսրության ֆինանսական վիճակը կայունացնելուց հետո Մյոնխեն ևս մեկ անգամ ստանձնում է սահմանների ընդարձակման գործը։ 1253 և 1258 թվականին Կարակորումում տեղի ունեցած քուրուլթայում նա հաստատել է [[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] և հարավային Չինաստանի նվաճումները։ Մյոնխեն Հուլաղուին նշանակել է Պարսկաստանում ռազմական և քաղաքացիական հարցերով պատասխանատու, ապա չաղաթայներին և ջուջիներին ուղարկել է՝ միանալու Հուլաղուի բանակին<ref name="Morgan. The Mongols. p. 1292">Morgan. ''The Mongols''. p. 129.</ref>։
[[Պատկեր:DiezAlbumsFallOfBaghdad.jpg|մինի|Բաղդադի նվաճումը մոնղոլների կողմից]]
[[Ղազվին|Ղազվինի]] մուսուլմանները դատապարտել են Նիզարի [[Իսմայիլականություն|իսմայիլականների]] ([[Շիա իսլամ|շիական]] ուղղություն), սպառնալիքը։ Մինչև 1256 թվականին Հուլաղուի առաջխաղացումը մոնղոլ նայման հրամանատար [[Կիտբուկա|Կիտբուկան]] 1253 թվականին հարձակումներ է կատարել մի շարք իսմայիլական ամրոցների վրա։ 1257 թվականին Իսմայիլական ղեկավար Ռուք ադ-Դին Հյուր շահը հանձնվել է և գլխատվել։ Պարսկաստանում իսմայիլական բոլոր ամրությունները բացի Գիրդկուհից, որը դիմադրել է մինրև 1271 թվականը<ref name="Morgan. The Mongols. p. 129" />, ոչնչացվել են [[Հուլավու|Հուլաղուի]] զորքերի կողմից 1257 թվականին։
 
Իսլամական աշխարհի կենտրոնն այդ ժամանակ [[Բաղդադ|Բաղդադն]] էր, որը 500 տարի շարունակ պահպանել էր իր հզորությունը, սակայն ներքին երկպառակություններից շատ էր տուժել։ Այն ժամանակ, երբ խալիֆ ալ-Մուսթասիմը հրաժարվել է ենթարկվել մոնղոլներին, 1258 թվականին մոնղոլները պաշարել և գրավել են Բաղդադը՝ սարսափելի ավերածություններ գործելով։ Այս դեպքերը իսլամական պատմության մեջ ամենաաղետալի դեպքերից են և հաճախ համեմատվում են Քաաբայի կամ Մեքքայի գրավման հետ։ Աբբասյան խալիֆայության ոչնչացումից հետո Հուլաղուի ճանապարհը դեպի Սիրիա և տարածաշրջանի այլ մուսուլմանական պետություններ բաց էր<ref name="Morgan. pp. 132">Morgan. ''The Mongols''. pp. 132–35.</ref>։