«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Նրա բանակը շարժվել է դեպի Սիրիա, որը գտնվում էր [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյանների]] իշխանության տակ, ճանապարհին գրավելով մի շարք փոքր պետություններ։ Այյուբյանների սուլթան Ան-Նասիր Յուսուֆը հրաժարվել է անձամբ ներկայանալ Հուլաղուին՝ չնայած երկու տասնամյակ առաջ ընդունել էր մոնղոլական գերիշխանությունը։ Երբ Հուլաղուն շարժվել է դեպի արևմուտք, [[Կիլիկիա|Կիլիկիայի]] [[Հայեր|հայերը]], [[Իկոնիայի սուլթանություն|Ռումի]] [[Սելջուկներ|սելջուկները]] և [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ու [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի]] քրիստոնեական թագավորությունները ընդունել են մոնղոլների իշխանությունը՝ միանալով նրանց մուսուլմանների դեմ հարձակման ժամանակ։ Որոշ քաղաքներ հանձնվել են առանց դիմադրության, սակայն որոշներն էլ, օրինակ՝ Մայաքարիքինը, պայքարել են․ նրանց բնակչությունը մորթվել է, իսկ քաղաքները վերածվել են ավերակների կույտի<ref name="Morgan. pp. 132" />։
 
====Մյոնխե խանի մահ (1259 թվական)====
[[File:Mongol Empire (greatest extent).svg|thumb|alt=Map of Asia|Մյոնխե խանի մահից հետո Մոնղոլական կայսրության չափերը (1251–1259 թվականներ)։]]
 
Այդ ընթացքում կայսրության հյուսիսարևելյան շրջանում Բաթու խանի հաջորդ և կրտսեր եղբայր Բերքեն պատժիչ զորքեր է ուղարկել [[Ուկրաինա]], [[Բելառուս]], [[Լիտվա]] և [[Լեհաստան]]։ Մոնղոլական կայսրության հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածների միջև տարաձայնություններ էին սկսել, քանի որ Բաթու խանը կասկածներ ուներ, թե Հուլաղուի կողմից Արևմտյան Ասիայի գրավման արդյունքում իր գերակայությունը տարածաշրջանում կնվազի<ref>Morgan. ''The Mongols''. pp. 127–28.</ref>։
 
Կայսրության հարավային շրջանում Մյոնխե խանը անձամբ է առաջնորդել իր զորքին՝ ավարտին հասցնելու Չինաստանի վերջնական գրավումը։ Ռազմական արշավանքները հիմնականում հաջողությամբ են ավարտվել՝ չնայած երկարաձգվել են։ Արդյունքում զորքերը չեն շարժվել հյուսիս, ինչպես ընդունված էր այն դեպքերում, երբ եղանակը շատ տաք էր լինում։ Սրա հետևանքով հիվանդություններ և արյունոտ [[Համաճարակ|համաճարակներ]] են տարածվել մոնղոլական զորքի շրջանում, որի պատճառով 1259 թվականի օգոստոսի 11-ին մահացել է Մյոնխե խանը։ Վերջինիս մահը մոնղոլական պատմության մեջ մի նոր էջ բացեց, քանի որ անհրաժեշտ էր ևս մեկ անգամ մեծ խան ընտրել։ Ողջ կայսրությունով մեկ սփռված մոնղոլական զորքերը վերադարձել են իրենց արշավանքներից, որպեսզի մասնակցեն նոր քուրուլթային<ref>Lane. p. 9.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==