«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Մյոնխեն բռնագրավել է Ուգեդեյ և Չաղաթայ ընտանիքների սեփականությունները և կայսրության արևմտյան շրջանները կիսաել իր դաշնակից Բաթու խանի հետ։ Արյունոտ զտումից հետո Մյոնխեն հրամայել է բանտարկյալներին և կալանավորներին համաներում շնորհել։ Այդուհետ մեծ խանի գահի նկատմամբ իշխանությունը մնացել է Թոլուի ժառանգների ձեռքում<ref name="Morgan. pp. 103"/>։
 
====Վարչական բարեփոխումներ====
Մյոնխենխանը շատ լուրջ մարդ էր, ով հետևում էր իր նախնիների օրենքներին և խուսափում էր [[Հարբեցողություն|հարբեցողությունից]]։ Նա շատ հանդուրժող էր օտար կրոնների և արվեստի ոճերի նկատմամբ, որի արդյունքում թույլ էր տալիս մոնղոլական մայրաքաղաքում կառուցել օտար առևտրականների թաղամասեր, բուդդիստական վանքեր, [[Մզկիթ|մզկիթներ]] և [[Եկեղեցի|քրիստոնեական եկեղեցիներ]]։ Շինարարական նախագծերի իրականացման արդյունքում Կարակորումը զարդարվել է չինական, եվրոպական և պարսկական ճարտարապետական նմուշներով։ Հայտնի օրինակներից է ծառը, որը հատուկ խողովակների միջոցով տարբեր խմիչքներ էր բաժանում։ Այս ծառը, որի գագաթին հաղթական հրեշտակ էր կանգնած, պատրաստված էր պարսիկ ոսկերչի կողմից<ref>{{cite journal|author=Guzman, Gregory G.|date=Spring 2010|title=European Captives and Craftsmen Among the Mongols, 1231–1255|journal=[[The Historian (journal)|The Historian]]|volume=72|issue=1|pages=122–50|doi=10.1111/j.1540-6563.2009.00259.x}}</ref>։ [[File:Hulagu Khan.jpg|thumb|left|alt=Stylized line drawing of Hulagu, seated and drinking from a bowl|[[Hulagu]], Genghis Khan's grandson and founder of the [[Il-Khanate]]. From a medieval Persian manuscript.]]
 
Չնայած Մյոնխեն ուներ հզոր չինական կոնտինգենտ՝ նա մեծապես հենվում էր մուսուլման և մոնղոլ վարչական պաշտոնյաների վրա, ուստի նա նախաձեռնել է մի շարք տնտեսական բարեփոխումներ, որոնց նպատակն էր կառավարության ծախսերը դարձնել առավել կանխատեսելի։ Նրա արքունիքը սահմանափակել է կառավարության ծախսերը և արգելել ազնվականներին և զորքին ձեռք տալ քաղաքացիներին կամ [[Էդիկտ|էդիկտներ]] արձակել առանց թույլտվության։ Նա սահմանել է կոնկրետ հարկաչափ, որը հավաքվում էր կայսերական գործակալների կողմից և ուղղվում էր այն համակարգերին, որոնք դրա կարիքը ունեին<ref name="Allsen. p. 280">Allsen. ''Mongol Imperialism''. p. 280.</ref>։ Նրա արքունիքը նաև փորձ է կատարել թեթևացնել հարկային բեռը՝ նվազեցնելով հարկաչափը։ Նա նաև կենտրոնացրել է դրամական հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և ուժեղացրել փոստային փոխանցումների նկատմամբ վերահսկողությունը։ 1252 թվականին Մյոնխե խանի հրամանով կայսրության տարածքում կատարվել է մարդահամար, որը տևել է մի քանի տարի և չի ավարտվել մինչև 1258 թվականին հյուսիսարևմուտքում [[Մեծ Նովգորոդ|Նովգորոդի]] հաշվառումը<ref name="Allsen. p. 280" />։
 
Իր իշխանությունը ամրապնդելու համար Մյոնխե իր եղբայրներ Հուլաղուին և [[Խուբիլայ|Խուբլային]] նշանակել է Պարսկաստանի և մոնղոլական տիրապետության տակ գտնվող Չինաստանի ղեկավարներ։ Կայսրության հարավային շրջաններում շարունակել է իր նախորդների սկսած պայքարն ընդդեմ Սոն դինաստիայի։ Սոն դինաստիային հանկարածակիի բերելու համար Մյոնխեն մոնղոլական զորքերի մի մասը իր եղբայր Խուբլայի գլխավորությամբ ուղարկում է [[Յուննան]], մի մասը իր հորեղբայր Իյեկուի գլխավորությամբ ուղարկում է՝ ենթարկեցնելու Կորեան և ճնշում գործադրելու Սոն դինաստիայի վրա նաև այդ ուղղությունից<ref name="atwood-255" />։
 
1253 թվականին Խուբլայը գրավել է Դալի թագավորությունը այն բանից հետո, երբ Դալիի թագավոր Դուան Սինգզին անցել է մոնղոլների կողմը և օգնել Յուննանի մնացած մասի գրավմանը։ Մյոնխեի զորավարներից Քորիդային կայունացրել է Տիբեթի նկատմամբ վերահսկողությունը՝ ստիպելով գլխավոր վանքերին ենթարկվել մոնղոլական իշխանությանը։ Սուբութայի որդի Ուրյանխադայը ստիպել է Յուննանի հարևան բնակիչներին ենթարկվել մոնղոլներին, այնուհետև 1257 թվականին պարտության է մատնել հյուսիսային [[Վիետնամ|Վիետնամում]] Տրան դինաստիային, սակայն 1258 թվականին ստիպված է եղել հեռանալ այդ տարածքներից<ref name="atwood-255" />։ 1284 թվականին և 1287 թվականին Մոնղոլական կայսրությունը փորձել է կրկին գրավել Վիետնամը, սակայն երկու անգամ էլ պարտություն է կրել։
====Միջին Ասիայի և Հարավային Չինաստանի նվաճումներ ====
{{See also|Բաղդադի ճակատամարտ (1258)}}Կայսրության ֆինանսական վիճակը կայունացնելուց հետո Մյոնխեն ևս մեկ անգամ ստանձնում է սահմանների ընդարձակման գործը։ 1253 և 1258 թվականին Կարակորումում տեղի ունեցած քուրուլթայում նա հաստատել է [[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] և հարավային Չինաստանի նվաճումները։ Մյոնխեն Հուլաղուին նշանակել է Պարսկաստանում ռազմական և քաղաքացիական հարցերով պատասխանատու, ապա չաղաթայներին և ջուջիներին ուղարկել է՝ միանալու Հուլաղուի բանակին<ref name="Morgan. The Mongols. p. 129">Morgan. ''The Mongols''. p. 129.</ref>։ [[File:DiezAlbumsFallOfBaghdad.jpg|thumb|Բաղդադի նվաճումը մոնղոլների կողմից]]